Երևան, 27.09.2020, 00:53,
«Երեք ուժերին կհաջողվի՞ հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել». լրագրողները՝ «Իմ քայլի» պատգամավորին«Հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք». Տաթևիկ Հայրապետյանէդ քանակի բազմություն հավաքողներդ ՝անգամ Նիկոլի վարսավիրից ու վարորդի օգնականից չեք կարողանա հրաժարական պահանջել ժՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԿՌՎԵՔ. ԵՐԿՈՒՍԴ ԷԼ ՃԻՇՏ ԵՔ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը մեղադրվում է խոշոր չափերով վատնում կատարելու համարԲարեկրթության գնահատական տվեք ձեր պատգամավոր Գևորգ Պետրոսյանին. Մակունցը՝ ԲՀԿ-ինՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄԻնտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ ունիՎերականգնել ԱԺ օրինական 6 րդ գումարման խորհրդարանը. ՍԻՄ-ի առաջարկը` 12 կուսակցություններին (Տեսանյութ)«Որքան ուշանում է սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները». Տիգրան Աբրահամյան

«Ես իմ պետության ու ժողովրդի կողքին եմ.առաջինը որպես մարդ, հետո նոր համայնքի ղեկավար».Ակունքը՝ գնում է համաչափ զարգացման ճանապարհով

Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքը շարունակում է գնալ զարգացման ու նոր ձեռքբերումների ճանապարհով: Պատահական չէ, որ համայնքը 2019 թ. արժանացել էր ն աեւ տարվա <<Լավագույն գյուղական համայնք>> կոչմանը,ի դեմս համայնքապետ Հունան Ռուբենյանին,ով մեծ ավանդ եւ ներդրում ունի՝ համայնքը կայուն զարգացման ճանապարհով տանելու եւ հատկապես նոր ծրագրեր ու գաղափարներ կյանքի կոչելու առումով:

 

Շուրջ երկու տարի է ինչ համայնքը խոշորացվել է,սակայն այդ երկու տարվա ընթացքում Ակունքին միացված մի շարք համայնքներում եւս, իրականացվել են լուրջ եւ տեսանելի աշխատանքներ: Ու ինչպես Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանն է նկատում մեզ հետ զրույցում.

«Եթե որոշել ես աշխատել, նորը ստեղծել, արարել ու շենացնել քեզ վստահված պատասխանատու աշխատանքը՝ ապա կարող ես իրականում քո նպաստը բերել առկա խնդիրների լուծմանը և համայնքի համաչափ զարգացման ապահովման համար: Հաջողության անպայման կհասնես՝ եթե գործին լուրջ վերաբերես:
Ուզում եմ հատուկ կարեւորել նաեւ մեր գրագետ ու բանիմաց աշխատակազմի կատարած աշխատանքը՝ համայնքի զարգացման բոլոր ձեռնարկներում, քանի որ նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ կարողանում ենք համախմբվել, եւ մեր համայնքը շեն պահել:
Մենք իհարկե դեռ շատ ծրագրեր ու նոր մտքեր ու նպատակներ ունենք, որոնք պետք է իրականություն դարձնենք»:

 

Հունան Ռուբենյանըո, ով 1996 թվականից ղեկավարում Ակունք համայնքը լավ է պատկերացնում համայնքային աշխատանքի նրբություններն ու իրեն վերապահված պատասխանատվության բաժինը, եւ նաեւ այդ է պատճառներից մեկը որ կարողացել է տարիներ շարունակ համայնքում խաղաղություն ու միասնականություն հաստատել: 

Հիշեցնենք, որ 2017 թ. նոյեմբերից 8 համայնք միավորվեց և ստեղծվեց Ակունք խոշորացված համայնքը: Միավորվեցին Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Ակունք, Զառ, Սևաբերդ համայնքները:


Այն հարցին, թե տարիներ շարունակ կոնկրետ ի՞նչ ծրագրեր են իրականացվել համայնքի բյուջեով ու միջոցներով, եւ թե ինչքանով են ճիշտ այն խոսակցությունները որ երբեմն այդ համայնքային բյուջեից ոչ նպատակային ծախսեր են իրականացվել, պարոն Ռուբենյանը կտրականապես հերքեց այդ խոսակցությունները , եւ նշեց, որ իրենց համայնքում աշխատել են բաց ու թափանցիկ սկզբունքով, իսկ հանուն համայնքի զարգացմանն իրականացված ծախսերը, հավուր պատշաճի ներկայացվել է հանրությանը:
Ավելին, համայնքապետ Ռուբենյանը նշեց, որ.

«Ես անլուրջ են վերաբերում ցանկացած նմատիպ հերյուրանքի: Մոտավորապես հասկանում եմ, թե քամին որտեղից կարող է փչել այդ տեսակ լուրերի, բայց ձեզ ասեմ, որ դրանք տարածողները՝ ուղղակի պարապ ու անշնորհք մարդիկ են, ովքեր անկարողությունից կարող ցանկացած մտացածին տեղեկատվություն տարածել: Սա է իրականությունը»:

Իսկ իրականացված ծրագրերի մասով, ասեմ. «Բացի սուբվենցիոն ծրագրերից, բազմաթիվ ծրագրեր են իրագործվել նաև համայնքի բյուջեի միջոցներով: Մասնավորապես, 2019 թ. Նոր Գյուղի մշակույթի տան դահլիճի ամբողջական վերանորոգում (8 մլն դրամ), Զառի մշակույթի տան տանիքի նորոգում (7 մլն դրամ): Նաև` Նոր Գյուղի 20, 21 փողոցների ջրաֆիկացում (մոտ 2,5 կմ): Տարիների ընթացքում կուտակված աղբն է հավաքվել ու հեռացվել: Հատիսից, օրինակ, <<Կամազ>> մակնիշի բեռնատար 160 մեքենա աղբ է տեղափոխվել աղբավայր, Կոտայքից` 60-70 մեքենա: Նման աշխատանքներ նաև Նոր Գյուղում, Զառում են կատարվել:

Առհասարակ, ողջ տարվա ընթացքում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվում: Կոտայքի վարչական շենքում երկու սենյակ վերանորոգվելուց հետո հատկացվեց բնակիչներին` որպես զբաղմունքի վայր: Իսկ այս ամենը բնականաբար արվել է տեղի բյուջեի միջոցներով: Նույն կերպ Զովաշենում ձեռք ենք բերվլ խանութի նախկին շենքը, իսկ Ամերիկաբնակ մեր հայրենակցուհու՝մեր Թագուհու նախաձեռնությամբ (40 հազար դոլարի ներդրում) ենք իրականացրել, որի արդյունքում համայնքային կենտրոնի աշխատանքները շուտով մոտենում են ավարտին:
Տեղեկացնեմ նաեւ, որ ոուբվենցիոն ծրագրով իրագործել ենք նաեւ Հատիսի կարգավորիչ ջրամբարի և խմելու ջրի ցանցի վերանորոգումը (ամբողջությամբ):
Ծրագրի արժեքը` կազմել է 34 մլն դրամ: Նույն կերպ գյուղի վարչական շենքն է վերանորոգվել` 10 մլն դրամ արժողությամբ:


Ճշտող հարցին, թե կա՞ն այլ ծրագրեր իրագործված՝որոնք այս պահին համայնքապետը կարող է հիշատակել, ապա պատասխանը այսպիսին էր.

«Շատ կան, որ մեկը թվարկեմ չգիտեմ: Տեղեկացնեմ, որ դարձյալ սուբվենցիոն ծրագրով Կապուտան-Հատիս կապող ճանապարհը (մոտ 700 մ) ասֆալտապատվեց: Համայնքային բյուջեից 1,5 մլն դրամ լրացուցիչ ծախս արվեց սելավատարի ջրահեռացման ապահովման համար: Հրաշալի մանկապարտեզ ենք կառուցել՝ Կապուտան գյուղական համայնքում:
Այս գյուղում խմելու ջրի հետ կապված բավականին ընթացիկ աշխատանքներ են կատարվել, ներտնտեսային ցանցի 800-900 մ խողովակ է փոխվել: Բոլոր գյուղերում սելավատարների մաքրման աշխատանքներ են արվել: Բացի համայնքային ենթակայության կառույցներից, աշխատանքներ են տարվել նաեւ Նոր Գյուղի դպրոցում : Վերանորոգվել են հատկապես դպրոցի առաջին հարկի միջանցքները, նախամուտքն է կառուցվել, ցանկապատի վրա մոտ 2,5 մլն դրամի աշխատանք է կատարվել:  

Համայնքի բյուջեով 7 փողոցում անցկացվել է նաեւ գիշերային լուսավորություն: 


Իսկ այն դիտարկմանը, թե ի՞նչ միջոցներով են Ակունք համայնքում վերագործարկվել համայնքի մանկապարտեզը, քանի որ այն բավականին ներկայանալի է՝ապահովված բոլոր հարմարություններով ու պարագաներով, համայնքապետը նշեց, որ մանկապարտեզը նորացվել է
նախորդ տարվա փետրվարին, նախատեսված` 90 երեխայի համար.

«Մենք ունենք նաեւ հրաշալի դպրոց, որն իսկապես կարող ես մատնացույց անել, մշակույթի տուն, հանդիսությունների սրահ, բավականին մարդաշատ դահլիճ, որը մեզ թույլ է տալիս իրականացնելու տարատեսակ միջոցառումներ եւ հանդիպումներ:


Ճշտմանը, թե ի թիվս վերը նշված ծրագրերի, ի՞նչ աշխատանքներ են իրականացվել նաեւ Ակունք համայնքին միավորված մյուս գյուղերում, խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը փոխանցեց, որ.

«Օրինակ, Կոտայք գյուղում, «Սոս» մանկական գյուղեր կազմակերպության հետ համատեղ, Ակունք համայնքի ֆինանսավորմամբ, ցերեկային խնամքի կենտրոն ենք բացվլ, նույն` մանկապարտեզի հիմունքներով, առայժմ` 75 երեխայի համար:
Զառ գյուղում նաև խմելու ջրի խնդիրն է լուծվել: Սևաբերդի վարչական շենքում 3 սենյակ ենք վերանորոգել՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործազուրկների վարչության հետ համատեղ ծրագրով և համայնքի համաֆինանսավորմամբ:


Սևաբերդում 57 մլն դրամ արժողությամբ գազաֆիկացման ծրագիր ենք իրականացրել:
Ակունքում ասֆալտապատվել են ներհամայնքային մի քանի փողոցներ, բարեկարգել ենք մեր համայնք:


Այդուհանդերձ, արդյո՞ք նպատակին որոշում էր համայնքների խոշորացումը, եւ միթե՞ այն ավելորդ բարդությունների ու դժվարությունների տեղիք չի տալիս, ապա ըստ պարոն Ռուբենյանի, ընդհակառակը այդպես իրավիճակը ավելի հեշտ կառավարելի է, եւ առավել արդյունավետ է ներդրված այն համակարգը, որով աշխատում ենք.

«Մեր աշխատանքը տեսանելի է.ժողովրդի աչքի առաջ: Այսօր, կարծում եմ դուք էլ կհամոզվեք, որ բոլոր բնակավայրերը գնում են համաչափ զարգացման, ճիշտ կազմակերպման, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ճանապարհով: Ես վստահ եմ, որ այսպես մենք առավել լուրջ հաջողությունների ենք հասնելու, հատկապես որ մեր իշխանություններն էլ անում են հնարավորը՝ առավել բարեկեցիկ ու զարգացած Հայասատան կառուցելու համար:


Միջանկյալ հարցադրմանը, թե ի՞նչ ակնկալիքներ ունի համայնքապետ Ռուբենյանը օրվա իշխանություններից, պատասխանը հստակ էր. «Ես իմ պետությունը, իմ երկիրը սիրող եւ հարգող մարդ եմ, եւ այսօր մեր կառավարությունն էլ անում է հնարավորը՝ մեր երկիրը շենացնելու ու զարգացնելու համար: Ես առաջինը որպես մարդ՝ իմ ժողովրդի, իմ երկրի, եւ մեր կառավարության կողքին եմ: Եւ ուզում եմ, որ իմ ազգը միշտ հաղթանակած լինի՝ բոլոր գործերում: Ես վստահ եմ, որ մենք վաղը ավելի լավ Հայաստան ենք ունենալու»:


Հ. Գ


Ի դեպ, հարկ էր նշել որ Ակունք համայնքում իսկապես կար միասնության եւ համերաշխության գաղափարը, իսկ  ակունքցիներից շատերը մեզ հետ զրույցում անկեղծանում էին, որ իրենց համայնքի ղեկավարին իրականում հարգում եւ վստահում են, քանի որ նա իսկապես միշտ համայնքի եւ ակունքցիների, (եւ  հիմա էլ արդեն միավորված համայնքների կողքին է կանգնել), սատարել, եւ արել հնարավորն ու անհնարը՝  համայնքի պատիվը միշտ բարձր պահելու համար:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն