Երևան, 27.09.2020, 00:48,
«Երեք ուժերին կհաջողվի՞ հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել». լրագրողները՝ «Իմ քայլի» պատգամավորին«Հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք». Տաթևիկ Հայրապետյանէդ քանակի բազմություն հավաքողներդ ՝անգամ Նիկոլի վարսավիրից ու վարորդի օգնականից չեք կարողանա հրաժարական պահանջել ժՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԿՌՎԵՔ. ԵՐԿՈՒՍԴ ԷԼ ՃԻՇՏ ԵՔ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը մեղադրվում է խոշոր չափերով վատնում կատարելու համարԲարեկրթության գնահատական տվեք ձեր պատգամավոր Գևորգ Պետրոսյանին. Մակունցը՝ ԲՀԿ-ինՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄԻնտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ ունիՎերականգնել ԱԺ օրինական 6 րդ գումարման խորհրդարանը. ՍԻՄ-ի առաջարկը` 12 կուսակցություններին (Տեսանյութ)«Որքան ուշանում է սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները». Տիգրան Աբրահամյան

Կործանարար «Գուդվին-Բետ»-ի ու չարիք դարձած մյուս բուքմեյքերների գործունեությունը պետք է սահմանափակել. Չխրախուսելու համար «ղումարբազությունը »

Թեև 2014 թվականից որոշակիորեն արգելվեց մայրաքաղաքում խաղատների և ցանկացած, այդ թվում՝ շահումով խաղերի կազմակերպումը: 

Սակայն, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ այլ քաղաքներում բնակիչների համար շահումով խաղերի հարցը շարունակում է մնալ խնդրահարույց թեմաներից մեկը:

Գաղտնիք չէ, որ ժամանցի այս տեսակը վերածվել է մի մեծ թակարդի ու պատուհասի,որի արդյունքում տարիներ շարունակ խեղվել ու շարունակվում են խեղվել մարդկային ճակատագրեր:

Թերեւս այս եւ այլ ծանրակշիռ պատճառներով պայմանավորված՝ իշխանությունները վերջնականապես որոշում կայացրեցին խաղատներ կոչված ՉԱՐԻՔԸ մայրաքաղաքից  դուրս հանելու:
Փոխարենը հասարակությանը նոր թակարդի՝նոր ցանից մեջ ներքաշելու խաղ մշակվեց ՝բուքմեյքերական գրասենյակների գաղափարը, եւ ահա նախկին կազինոների փոխարեն սկսեցին դրանք սնկի պես աճել: Այն աստիճան, որ դրանք սկսեցին բուն դնել ամեն մի կտուրի ու հարկի տակ: Իսկ
փաստը մնում է փաստ, որ հատկապես անցումային տարիքում գտնվող պատանիների համար նման կառույցները կարող են վտանգավորության աստիճանի գայթակղիչ լինել և նրանց շատ արագ իրենց հերթական զոհերը դարձնել:
Ի դեպ, մինչ օրս այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ ցանցերը ինչ կապ կարող են ունենալ երկրին օգուտ տվող բիզնես-տեսակի հետ, երբ բուքմեյքերական գրասենյակների հիմնական գործառույթը մարդկանց գայթակղելը, իրենց կործանարար ցանցը գցելն է, ու մարդկային ճակատագրեր խեղելն է…

Կարճ ասած՝ դա ոչ այլ ինչ է, քան օդից ստացված ահռելի մեծ եկամուտներ՝ մարդկային ճակատագրերի հաշվին:

Հարկ է նշել, որ այս չարաբաստիկ բիզնեսի սրընթաց զարգացումը Հայաստանում հիմնականում ապահովում են սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները՝ հուսալով որ բախտը մի օր էլ կարող է նաեւ իրենց ժպտալ: Սակայն,
այդ վարդագույն երազները շատ դեպքերում ավարտվում են սեւ էջերով, որի արդյունքում մարդիկ ընկնում են պարտքերի ու վարկերի տակ, իսկ շատ դեպքերում՝ արձանագրվում են ինքնասպանության դեպքեր…

Զորօրինակ, «Գուդվին-Բետ» բուքմեյքերական ընկերության անունը սկսեց ակտիվ շրջանառվել, երբ 2015 թվականի հուլիսին Արարատի մարզի Դարակերտ գյուղի գազալցակայաններից մեկում կախված վիճակում հայտնաբերվեց գազալցակայանի աշխատող, 40-ամյա Յուրի Բադալյանը: Ըստ մամուլի հրապարկումների` նա գազալցակայանում տեղադրված «Գուդվին Բետ» ՍՊԸ-ին պատկանող շահումով խաղային ապարատով խաղացել ու կորցրել էր օրվա ողջ հասույթը:
Հիշեցնենք, որ «Գուդվին Բետ»-ը պատկանում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին:

Սակայն, դժբախտ ու խայտառակ այդ դեպքը չխանգարեց «Գուդվին Բետ»-ին, նոր ռեկորդներ սահմանելու՝մարդկանց իրենց թակարդը գցելու համար…
Ու ինչպես «Գուդվին Բետ»-ը, այնպես էլ մյուս բուքմեյքերական ընկերությունները՝«Վիվառո Բեթինգ» (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» (Europefootball), «Գուդվին-Բետ» (GoodWin), և «Դիջիգեյմ» (TotoGaming) ընկերությունները շարունակում են ամենատարբեր հնարքներով իրենց ցանցը ձգել՝ իրենց երազանքի ետեւից գնացող «ռոմատիկներին»:
Ուստի, ՀՀ Կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, «կորոնավիրուսի» նման տարածվող այս ցանցերի գործունեությունը սահմանափակելու, եւ ինչպես վարչապետ Փաշինյանն էր ասում. «ղումարբազությունը» չխրախուսելու համար:
Իսկ թե ի՞նչ հարկատեսակով են մինչ օրս աշխատել ՀՀ-ի բուքմեյքերական ընկերությունները, ովքեր են այդ ընկերությունների այսպես ասած հովանավոր կնքահայրերը, եւ թե վերոնշյալ որ բուքմեյքերներից կոնկրետ ով է շարունակում «թքած ունենալ» կառավարության որոշումների եւ դիրքորոշման վրա՝ կներկայացնենք հաջորդիվ:


Հ. Գ


Դեռեւս 2018 թվականին, այդ վարչապետ Փաշինյանն էր, որ ասում էր. « Անընդունելի է, երբ խաղատները և շահումով խաղերը հանդիսանում են տնտեսության զարգացման լոկոմոտիվը»:

Շարունակելի...

 

Ա.  ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 

NewsMedia.am 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն