Դանակահարություն Արագածավանում. Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդը չի հիշում՝ ինչպես է եղել դեպքը

Օգոստոսի 21-ին՝ ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդը հայտնել էր, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքները:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 17-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի վարչական տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով երկու անգամ խփել տուժողին:
Նախապատրաստվում են նյութեր: