Երևան, 27.09.2020, 00:33,
«Երեք ուժերին կհաջողվի՞ հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել». լրագրողները՝ «Իմ քայլի» պատգամավորին«Հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք». Տաթևիկ Հայրապետյանէդ քանակի բազմություն հավաքողներդ ՝անգամ Նիկոլի վարսավիրից ու վարորդի օգնականից չեք կարողանա հրաժարական պահանջել ժՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԿՌՎԵՔ. ԵՐԿՈՒՍԴ ԷԼ ՃԻՇՏ ԵՔ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը մեղադրվում է խոշոր չափերով վատնում կատարելու համարԲարեկրթության գնահատական տվեք ձեր պատգամավոր Գևորգ Պետրոսյանին. Մակունցը՝ ԲՀԿ-ինՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄԻնտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ ունիՎերականգնել ԱԺ օրինական 6 րդ գումարման խորհրդարանը. ՍԻՄ-ի առաջարկը` 12 կուսակցություններին (Տեսանյութ)«Որքան ուշանում է սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները». Տիգրան Աբրահամյան

ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՍԵՐԳԵՅԸ, «ՊՐԻԶՆԱՏ Է ԳԱԼԻՍ» ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՊԶՈՅԻՆ

ԱՍԵԿՈՍԵ

Շրջանառվող լուրերի համաձայն, «Գուդվին-Բետ» բուքմեյքերական գրասենյակների ցանցի ետեւում կանգնած գործարար Սերգեյ Մանուկյանը՝ նույն ինքը «Շինանյութի Սերգեյը» , այս օրերին ասում են խնդիրներ ունի ոչ միայն «Գուդվին-Բետ»-ի ներսում, այլ նաեւ որոշ գործարար շրջանակների հետ, որոնցից շատերին   Մանուկյանը ասում են վերդարձնելու գումարներ ունի: 

Մանուկյանը, այս օրերին, (ըստ նույն լուրերի) չհարթված խնդիրներ ունի նաեւ որոշ քրեական շրջանակների հետ՝ կապված բիզնես պրոյեկտների եւ պլանավորած որոշ ներդրումների մասով: (Այդ մասին՝առավել մանրամասն դեռ կխոսենք:)

Եւ չնայած նրան, որ այս օրերին գործարարը մի կողմից իր պարտատերերին է «խեղդում»
իր ընկերությունից վերցրած ապրանքների գումարները «փակվելու» համար, մյուս կողմից էլ` ասում են ինքը չի կարողանում մարել իր կուտակած պարտքերը, քանի որ (ըստ նույն լուրերի)  Շինանյութի Սերգեյի կուտակած պարտքը՝ գերազանցում է իր ողջ ունեցավածքը:

Ասում են, դա է պատճառը, որ գործարարը այս օրերին փորձել է «աչոտ պահանջել» շատերից՝ իրենց թույլ տված սխալների ու բացթողումների համար:

Ի դեպ, «գողականների հետ» նստող-վեր կացող գործարարը իր կոլեկտիվի հետ, ասում են  խոսում է շատ կոշտ տոնով , եւ որեւէ մեկին թույլ չի տալիս իր ասելիքը մինչեւ վերջ ներկայացնել:

Զրույցներից մեկի ժամանակ էլ, գործարար եւ ամենակարող Սերգեյ Մանուկյանը  այն աստիճան է ոգեւորվել տարիների ընթացքում շինանյութի ոլորտում կուտակած իր կարողություններով, որ գլուխ է գովել. թե իր հետ չի կարողացել ոտք գցել անգամ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, տրտնջալով. թե ինչու պետք է հիմա շահումուվ խաղերի տիրույթում՝ իրենց «աբգոն» անեն մյուս բուքմեյքերները:

Եւ թերեւս դա է պատճառը, որ Շինանյութի Սերգեյը ծրագրել է նոր բիզնես պրոյեկտել, որը կարող է առավել եկամտաբեր ու կայուն լինել: Նշենք նաեւ, որ թավշյա իշխանափոխությունից հետո էլ, Մանուկյանը շարունակում է ինտենսիվ շփումները նախկին ուժայինների ու կարկառունների հետ, ինչպես նաեւ շատ ու շատ տարբեր շրջանակների ՝ այդ թվում նաեւ օրենքով գող Արմեն Ղազարյանի՝ Պզոյի հետ, ում շրջապատում ասում են նա հաճախակի է սկսել երդվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի անունով, ում դեմ ժամանակին նույն Շինանյութի Սերգեյը, մոռանալով Սեդրակյանի կողմից ունեցած բարոյական աջակցությունը, ըստ մամուլի հրապարակումների , դիմել էր ուժայիններին  Սեդրակյանի դեմ քրեական գործ հարուցելու համար:Այնպես որ, բոլոր ժամանակներում փոփոխական ու տարուբերվող է գործարար Մանուկյանը, ում ոդիսականի ուշագրավ էջերին էլ՝կանդրադառնանք հաջորդիվ: 

newsmedia.am 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն