Երևան, 27.09.2020, 02:25,
«Երեք ուժերին կհաջողվի՞ հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել». լրագրողները՝ «Իմ քայլի» պատգամավորին«Հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք». Տաթևիկ Հայրապետյանէդ քանակի բազմություն հավաքողներդ ՝անգամ Նիկոլի վարսավիրից ու վարորդի օգնականից չեք կարողանա հրաժարական պահանջել ժՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԿՌՎԵՔ. ԵՐԿՈՒՍԴ ԷԼ ՃԻՇՏ ԵՔ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը մեղադրվում է խոշոր չափերով վատնում կատարելու համարԲարեկրթության գնահատական տվեք ձեր պատգամավոր Գևորգ Պետրոսյանին. Մակունցը՝ ԲՀԿ-ինՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄԻնտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ ունիՎերականգնել ԱԺ օրինական 6 րդ գումարման խորհրդարանը. ՍԻՄ-ի առաջարկը` 12 կուսակցություններին (Տեսանյութ)«Որքան ուշանում է սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները». Տիգրան Աբրահամյան

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է:
     Սարսափելի է, երբ գիտության մարդիկ, վաստակով, կոչումներով, պաշտոններով, անարգանքի սյունին են գամել գիտության մեջ նոր մտած երիտասարդին, և նրան մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս, հայրենիքի դավաճանության մեջ:
     Սարսափելի է, երբ գիտական վաստակ, կոչումներ, պաշտոններ ունեցող մարդիկ իրենց նախկին աշակերտի և երիտասարդ կոլեգայի հետ զրուցելու, նրան իրենց կարծիքը և մոտեցումը, կյանքի և գիտական փորձը հաղորդելու փոխարեն դատավորի կեցվածքով մեղադրում են հանցագործության մեջ:
     Սարսափելի է, երբ երկու, երեք, չորս տարի առաջ հրատարակված աշխատանքը հայտարարվում է «թաքուն պահված»: Թաքուն պահվածը 1934թ.-ին Չարենցի պատգամն էր, որում Չարենցը իր հայտնի «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»: Պատգամը գրել էր մեզաստիքոսի ձևով՝ գաղտնագրելով ՆԳԺԿ-ի ամենատես աչքից: 1636-ին Խաչիկ Դաշտենցին իր գրող ընկերները մեղադրեցին Մասիս սարի անունը գրելու մեջ, իսկ Սողոմոն Տարոնցուն՝ որդու անունը Սասուն դնելու մեջ՝ դրա վրա հրավիրելով ՆԳԺԿ-ի ուշադրությունը:
     Սարսափելի է, երբ վաստակով, կոչումներով, պաշտոններով գիտության մարդիկ իրենց նախկին աշակերտին և երիտասարդ կոլեգային «հանձնում են» ԱԱԾ-ին միայն նրա համար, որ «այնպես չի գրել», «այն չի գրել», «նրա հետ չի գրել», ինչպես, ինչ և ում հետ, իրենց կարծիքով, պիտի գրեր: Այդ ամենը խաղաղ, բարյացկամ և գիտական փաստարկներով որևէ տեղ քննարկվե՞լ է իրենց երիտասարդ կոլեգայի հետ:
     Սարսափելի է, որ գիտության խնդիրների լուծումը՝ ինչ պիտի գրվի, ինչպես պիտի գրվի, ինչ չպիտի գրվի, հենց գիտնականները հանձնում են ԱԱԾ-ին: ԱԱԾ-ն է՞, որ պիտի գիտության համար որոշումներ կայացնի: Էլ ո՞ւմ, ինչի՞ համար են գիտական բազմաթիվ ինստիտուտները, ամբիոնները, բաժինները:
     Սարսափելի է, երբ վաստակով, կոչումներով, պաշտոններով գիտության մարդիկ այս ամենը չարած հանրային ասուլիս են հրավիրում և հասարակության քաղաքականացված չարախնդությանն ու ծամելիքին են հանձնում իրենց նախկին աշակերտին և երիտասարդ կոլեգային:

Սարսափելի է նաև այս ամենի հետ թվացյալ կապ չունեցող, բայց իրականում բոլոր թելերով միմյանց կապված մեր իրականությունում այն, ինչ հենց այս պահին կատարվում է Ամուլսարում: Այնտեղ էլ ուրիշ մարդիկ են, ովքեր փորձում են իրենց հասկացած ձևով պաշտպանել մեր հայրենիքի մի կարևոր պատառիկը, բայց մեր հայրենիքի ուրիշները նրանց են սխալ համարում և կոշտ միջոցներ են կիրառում նրանց նկատմամբ:

Ի՞նչ է մոլեգնում Հայաստանում: Այս ամենը շատ քիչ է հիշեցնում հայկական քաղաքակրթությունը, որի պաշտպանը ողջ Հայաստանն է, բայց որը ծայրաստիճան ոտնահարվում է»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն