Երևան, 06.08.2020, 17:39,
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է». Հրանուշ Խառատյան«Բեյրութում հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է». ԱԳՆ խոսնակՌԴ-ի Ուֆա քաղաքում հաստատված Բյուզանդ Ավետիսյանը՝ներդրումային ծրագրերը նախընտրում է իրականացնել հարեւան Վրաստանում «Հանքերի և պոչամբարների թափոնները՝ Դեբեդի աղտոտիչներ». Օլեգ Դուլգարյան«Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»․ ՊՆ խոսնակԹեժ զրույց «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» եթերում. Արշակի թայֆայի տեռորի, ՀՔԾ պետի, Աղվան Հովսեփյանի եւ այլոց խայտառակ գործունեության մասինՈւկրաինացի ազգայնականները զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմելու համար«Տավուշի դեպքերից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումը». Տիգրան Աբրահամյան«Լրագրության հետ կապ չունեցող մարդու մասին ես գնահատական չեմ տալիս.Վատառողջ է, թե՞ ոնց…հոգեկան առումով».Սաթիկ Սեյրանյանը՝Համլետ Ղուշչյանին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան

«Լրագրության հետ կապ չունեցող մարդու մասին ես գնահատական չեմ տալիս.Վատառողջ է, թե՞ ոնց…հոգեկան առումով».Սաթիկ Սեյրանյանը՝Համլետ Ղուշչյանին

Բարեւներ իրեն, ես նման մարդ չեմ ճանաչում, նա կապ չունի լրագրության հետ

 

Տեւական ժամանակ է, ինչ յութուբյան էջով գործող «Բաց TV»  ալիքը, ի դեմս գլխավոր բանբեր Համլետ Ղուշչյանի, չորրորդ իշխանությանը վերապահված իրական գործառույթները կարծես թե շփոթում է մարդկանց անձնական կյանքը «կացնահարելու հետ»,ինչն ուղակիորեն աղերս չունի լրագրության եւ մեդիա դաշտի որդեգրած իրական խաղի կանոնների հետ:
Յութուբյան այս ալիքը, որն այլեւս բեսեդկայի տպավորություն է թողնում շատ ու շատ ունկնդիրներիս մոտ, տպավորություն է որ իր պուճախում շատ հաճախ գյալաջիի է հրավիրում այնպիսի մի կոնտիգենտի, որն ուղղակի հայհոյելու, զրպարտելու եւ լուտանքներ շաղ տալու բալկոն է իրեն փնտրում:

Եւ ուշագրավն այն է, որ Ղուշյանի բաց օթյակում, Համլետի ձայանակցությամբ թիրախավորվում են մարդիկ, ովքեր ի տարբերություն բազում հազար կաշի փոխածների. անցած ճանապարհ, պատիվ եւ արժանապատվություն ունեն: Եւ ինչն է խիստ զարմանալի ու նաեւ զավեշտալի, որ Համլետի օթյակի շատ ու շատ այցելուներ, ովքեր բազում քր. հոդվածներով են անցնում, այնպիսի բարձր ու ճռճռան աժեքներից են խոսում, որ չիմացողը կմտածի թե սրանք արդարության եւ ազնվության վերջին մոհիկաներն են, որ մնացել են թավշյա Հայաստանում:
Հասկանալի, որ վերջին ժամանակներս, որոշ անհասցե ինկուբատորների կողմից մեդիա դաշտ են նետվել ու բուծվել քֆուրչիները, բայց դա դեռեւս որեւէ մեկին թույլ չի տալիս հայտ ներկայացնելու՝ ապականելու մեդիա դաշտն ու այդ դաշտում հայտարարաված խաղի կանոնները:


Ինչեւէ , թվում էր թե ԲԱՑ TV ասված պրոդուկտը, պետք է որ բաց ու անկաշկանդ խոսքի անվան տակ չիրացներ զազրախոսությունը, վիրավորանքներ ու մարդկանց հասցեին լուտանքներ թափելն ու անձնական կյանք ներխուժելու դատապարտելի գործելաոճը, բայց արի ու տես, որ ամենաթողությունն ու քաոսը իրենց գործն անում են: Եւ որ ամենացավալին է. այս ամենն իրականացվում է սեր ու համերաշխություն քարոզող օրվա իշխանականների քթի տակ…


Եւ քանի դեռ իշխանականներն ու պատկան կառույցները լռում են, համլետները շարունակում են իրենց սեւ գործն անել, ու թիրախավորել բազում մարդկանց, ովքեր իրենց անցած ճանապարհով , ու ապրած տարիների կենսաագրությամբ ուղղակի համլետ չեն…

Վառ օրինակը, Համլետի պուճախում « Զինվոր» ՀԿ-ի համակարգող, եւ մշտապես հայ զինվորին ամուր թիկունք կանգնած Մարգարիտա Խաչատրյանին վիրավորելու, լուտանքներ շաղ տալու, անգամ նրա մահացած որդուն թիրախավորելու խայտառակ դեպքն էր,երբ համլետն ու քր. հոդվածների տակ մնացած երեւույթները չխնայեցին անգամ հոգին ավանդած հայ զինվորին….


Համլետի օթյակի հաջորդ թիրախը՝ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էր, ում հասցեին եւս արվեցին անպատասխանատու հայտարարություններ, իսկ ահա բոլորովին վերջերս էլ, քր.հոդվածներով անցնող մի բույլ ՝դարձյալ համլետի ձայնակցությամբ ցեխահարձակում իրականացրեցին  Usarmenianews.com ամերիկյան կայքէջի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանի ուղղությամբ՝դարձյալ մտնելով վիրավորանքների ու զրպարտությունների դաշտ:


Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով,USARMENIANEWS.am կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը դատական հայց է ներկայացրել Համլետի օթյակի եւ նրա այցելուների դեմ, այդ թվում նաեւ իրեն իրավապաշտպան հայտարարած Հայկազ Մակարյանի, ով հանրության շրջանում առավել հայտնի է որպես Կիասաբացի Հայկազ…

Արդյո՞ք սա է մեր պատկերացրած մեդիա դաշտի իրական առաքելությունն ու նպատակը, արդյո՞ք մարդկանց անձնական կյանքը թիրախավորելու միջոցով կարելի է դիտումներ հավաքել,եւ տիրաժավորել մարդկանց անձնական կյանքը, եւ այդ ճանապարհով բիզնես անել, փորձեցինք մեկնաբանություն ստանալ ժուռնալիստների միության նախագահ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆՑ, ում հետ տեղի ունեցած հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.

-Տիկին Սեյրանյան, «Բաց Թիվիի» -ով Համլետ Ղուշչյանը…

-Դա ո՞վ է:

-Հաղորդավար:

-Որտե՞ղ է ապրում, ո՞ր երկրի քաղաքացի է:


-Ըստ էության Հայաստանի հանրապետության:

-Վատառողջ է, թե՞ ոնց…հոգեկան առումով:

-Առաջին հայացքից ոչ, փաստաթղթերով` տեղյակ չենք:

- Դե բարեւներ իրեն, ես նման մարդ չեմ ճանաչում, նա կապ չունի լրագրության հետ:


- Ձեր գնահատականն էինք խնդրում, առհասարակ Ղուշչյանի ոճը կապ ունի՞ լրագրության հետ:

- Ախր Դուք հիմա զանգել ենք լրագրության հետ կապ չունեցող մարդու ասած եք ուզում, որ ես մեկնաբանեմ. լրագրության հետ կապ չունեցող մարդու մասին ես գնահատական չեմ տալիս:

Հ. Գ 

Կարծում ենք, այսքանից հետո թերեւս մեկնաբանություններն ավելորդ են. միայն մնում է մեկ հարց տալ համլետին.համլե՛տ, ի՞նչ արժե այն լրագրության գինը՝ երբ ցեխոտ կոշիկներով մտնում են ուրիշի անձնական կյանք, ի՞նչ արժե լռության գինը, երբ օրինակ օլիգարխը սպառնում է... այն էլ քո ասելով զենքով, ի՞նչ արժե այն մարդու գինը, երբ նա պարզապես ջուր է լցնում բոլոր այն քրեական հոդվածների տակ ընկած էլեմենտների բարբաջանքներին ու զառանցանքների ջրաղացին, երբ պարզապես նրանց մեջ խոսում է էժանագին վրեժխնդրությունը.

ԵՐԲ ՆՐԱՆՔ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Էՙ ՙ ՈՐ ուղղակի վենդետայի ծարավ են…ուրիշ ոչինչ: Հիմա, ով է ում համար գործիք ծառայում, ո՞վ է փորձում կույրաղիքի դերում հայտնվել, կարծում եմ չարժե էլ այդքան իջնել, քանի որ ցանկացած գիտակից մարդու համար, ամեն բան  մեկից մեկ պարզ է…
Հստակ է նաեւ մեկ այլ իրողություն.ամեն մեկը չէ, որ կարող է համլետ լինել….եւ իջնել այնքան, որ իր օթյակի սկանդալի թեմա դարձնի  որդեկորույս ու սեւազգեստ մորը...Էլ ինչ կարելի է սպասել նման արժեհամակարգ կրողից, ով կարող է սրբություններ տրորել, ով կարող է պարզապես անցնել բարոյականության բոլոր սահմանները:


Հ. Գ1

Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։
Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետևանքն է, ուրիշ ոչինչ...
Այնպես որ պետք է հնարավորինս շուտ անհապաղ քայլեր ձեռնարկել ՝ապահովելու իրական լրատվամիջոցների անվտանգությունն ու անձնական կյանքը՝ համլետներից եւ բոլոր տիպի ‘ՀՈՄԼԵՍՆԵՐԻՑ”, ովքեր որպես մերժված ինքնահռչակներ շարունակում են ապականել մեդիա տիրույթն ու սոցիալալան դաշտը:

 

Հ. Գ2

Ի դեպ, համլետ, բա ո՞ր պուճախում էիր այն ժամանակ դու, եւ քո ընգեր իրավապաշտպանները, երբ ԱՄՆ-ում լրագրող Գայանե Մանուկյանը հանրային նշանակության լուրջ հարցեր էր բարձրացնում, ու իր հայրենակիցների կողքին կանգնում, իսկ նախկին  ուժայինների մի ոհմակ, բառիս բուն իմաստով «հոշոտում» էին լրագրողին: Չլինի՞, հիմա էլ դուք եք նրանց ասեղը թելում, թե՞ սա ուրիշ օպերայից է. Ձեր  թայֆայի գրոհը: Ամեն բան ջրի երես դուրս գալու հատկություն ունի, եւ արդեն դուրս է գալիս...Այնպես որ քիչ մնաց...Կգա նաեւ պատասխանի ժամը...հատկապես, որ Երեւանը, ինչպես նաեւ Էջմիածինը. փոքր քաղաք են, ու բոլորը՝բոլորի մասին ամեն ինչ գիտեն համլետ...

Առայժմ այսքանը:

Լուրեր  Լուրեր 

ՖԲ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն