Երևան, 04.12.2020, 06:30,
Քարտեզագրման աշխատանքներ են իրականացնելիս եղել, ձեռքի հետ էլ փորձել առաջ գալ.Ինչ կատարվել իրականում Տեղ գյուղում. Մանրամասնում է համայնքապետը Հանդիպում 3 Դեկտեմբեր, 2020 15:34Ի՞նչ իմաստ ունի այսօր բաժանել գոյություն չունեցող իշխանության պաշտոնները. Հայկ ԲաբուխանյանԱԱԾ-ն հերքում է՝ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիներ չեն շրջել «Շեֆդ ասում ա՝ լավ ա, դու ասում ես՝ վատ ա՞... մարդ Ձեզանից գլուխ չի հանում, մարդ Աստծո»Սերժանտը կրակի տակից փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք․ ճանաչենք մեր հերոսներինԾանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են ՀՀ ապագանԷՐԹԱՄ ՔԵԶԻ ՀԱՄԱՐ՝ ԿՐՄԵԼԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԴԱԲՐՈ» ԲԵՐԵՄ «ՇԱՔԱՐԻ ԱՐՔԱՆ» փաստորեն ճիշտ էր ասում Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի սահմանների նոր տեսքը. թուրքագետԹուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարով

ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը: Հիշեցնենք, որ դեպքից հետո ՊՆ փոխգնդապետը ենթարկվել է վիրահատության և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Ա. Մխիթարյանի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հ. Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել:

Մինչ Ա. Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Հ. Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին և եղբորը՝ Զ. Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել հիշյալ շենքի բակ:

Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակ, որտեղ գտնվելու ընթացքում Հ. Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ և հանգիստ կանգնած Ա. Մխիթարյանին և դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Հ. Գրիգորյանը, նրա եղբայրը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք, Ա. Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաև գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա. Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Ա. Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:

Դեպքից հետո Ա. Մխիթարյանը ենթարկվել է վիրահատության և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զ. Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև Հ. Գրիգորյանի եղբորը՝ Զ. Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն