Երևան, 06.08.2020, 16:44,
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է». Հրանուշ Խառատյան«Բեյրութում հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է». ԱԳՆ խոսնակՌԴ-ի Ուֆա քաղաքում հաստատված Բյուզանդ Ավետիսյանը՝ներդրումային ծրագրերը նախընտրում է իրականացնել հարեւան Վրաստանում «Հանքերի և պոչամբարների թափոնները՝ Դեբեդի աղտոտիչներ». Օլեգ Դուլգարյան«Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»․ ՊՆ խոսնակԹեժ զրույց «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» եթերում. Արշակի թայֆայի տեռորի, ՀՔԾ պետի, Աղվան Հովսեփյանի եւ այլոց խայտառակ գործունեության մասինՈւկրաինացի ազգայնականները զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմելու համար«Տավուշի դեպքերից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումը». Տիգրան Աբրահամյան«Լրագրության հետ կապ չունեցող մարդու մասին ես գնահատական չեմ տալիս.Վատառողջ է, թե՞ ոնց…հոգեկան առումով».Սաթիկ Սեյրանյանը՝Համլետ Ղուշչյանին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան

Անկախ դատական համակարգը մահացու վտանգ է ծայրահեղ պոպուլիստ իշխանության համար․ Գրիգոր Մուրադյան

Իրականում, մենք գործ ունենք ծայրահեղ պոպուլիստների հետ, որոնք հայտարարում են, թե ժողովուրդը վեր է Սահմանադրությունից եւ օրենքներից, այսինքն, շրջանառում են մի գաղափար, որը ժամանակին անում էին ֆաշիստները, ասելով, որ ազգն ու անհատը վեր են օրենքներից։ Այս մասին 168․am-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային PRESSING հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը։

«Այդ գաղափարախոսությունը եւ սահմանադրական կարգն անհամատեղելի են։ Այսինքն, վաղ թե ուշ, եթե ՍԴ-ն չի հայտնել իր հպատակությունը, իր լոյալությունը բազում գործերով ներկայիս իշխանությանը, բնականաբար այդ բախումը տեղի էր ունենալու։ Երկրորդ պատճառը․ բնականաբար, եթե տեղի է ունենում իշխանափոխություն ոչ ժողովրդավարական եւ իրավական պետությունում, ինչպիսին այլեւս Հայաստանն է, ներկայիս քաղաքական իշխանությունը փլուզեց այն հիմքը, որի վրա կարելի էր կառուցել իրավական պետություն։ Ուստի ակնհայտ է, որ իշխանության գործունեության տրամաբանությունը տանելու էր նրան, որ պետք է զավթվի դատական իշխանությունը։ Դատական իշխանությունը անվերահսկելի է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ՍԴ-ն չի դարձել լոյալ կցորդ։ Դատական մարմինները պետք էր ոչնչացնել, քանի որ անկախ դատական համակարգը մահացու վտանգ է ծայրահեղ պոպուլիստ, այսինքն էքստերմիստ իշխանության համար։ Դրա համար, ամեն գնով պետք էր ստորադասել ՍԴ-ն իրենց շահերին։ Ընդ որում, իրենք գործում են հրապարակային։ Հարց է դրվել, որ սա քաղաքական գերխնդիր է, պարզ ասվել է այդ մասին։ Փոխանակ հպարտանան, որ այս իշխանափոխության արդյունքում, որն անվանում են հեղափոխություն, ստացվեց այնպես, որ ՍԴ-ն իսկապես դարձավ անկախ արդարադատություն իրականացնող մարմին, ինչը երբեք չի եղել։ Եթե ՍԴ անդամներն ընկրկեին, ենթարկվեին ճնշումներին, ոչ մի խնդիր չէր առաջանա, ինչպես չառաջացավ դատախազության դեպքում, ինչպես չառաջացավ դատավորների ճնշող մեծամասնության հետ, ինչպես չի առաջանում փոփոխված կազմով ԲԴԽ-ի հետ։ Եվ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը փայլուն հնարավորություն էր հակաիրավական ու ոչ ժողովրդավար իշխանության համար, երբ բացառիկ շանս էր, երբ արգելված են հավաքները, քաղաքական գործունեությունը, այդ պատրվակը պետք է օգտագործվեր ՍԴ-ն իշխանության կցորդ դարձնելու համար, նույնիսկ չվարանելով չեղարկել իրենց իսկ նշանակած հանրաքվեն», ասել է ՍԴ նախագահի խորհրդականը։

«Այդ հանրաքեն շանս էր ժողովրդի կարծիքը լսելուց հետո, որը եւս հակաիրավական էր, պարզ կլիներ, թե ինչպիսի հեղինակություն ունի ՍԴ-ն, եւ ինչպիսի՝ գործող իշխանությունը։ Սարսափը, որ դա կպարզվի, մղեց կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով ԱԺ մեծամասնությամբ տապալել սահմանադրական կարգը եւ զավթել ՍԴ-ն։ Սա պետական հեղաշրջում է, ինչի մասին խոսում են քրեական իրավունքի բազմաթիվ մասնագետներ։ Իրենք դա չեն էլ թաքցնում։ Եթե նրանք հակասահմանադրական ճանապարհով զավթում են ՍԴ-ն, կասեցնում են ՍԴ անդամների եւ ՍԴ նախագահի պաշտոնավարումը, ապա սա ուղիղ միջամտություն է արդարադատության իրականացմանը։ Մենք գործ ունենք հանցագործությունների փնջի հետ։ Առկա է հանցավոր համագործակցություն տարբեր սուբյեկտների միջեւ, ակնհայտորեն իրավապահ համակարգը, որի, կներեք գեղարվեստական չափազանցության համար, ղեկավար կազմը ուղղակիորեն հովանավորում է իր գործողություններով կամ անգործությամբ բռնազավթել ՍԴ-ն»։

Ըստ Գրիգոր Մուրադյանի՝ Ազգային ժողովի քննարկումները, նաեւ հանրաքվեի նշանակման ժամանակ, ոչ միայն ուղեկցվեցին «Սահմանադրության ոտնահարմամբ, իրավագիտական մտքի ոչնչացմամբ, այնտեղ չգտնվեց իրավաբան, որը կներկայացներ նախագիծը, քանի որ հետո պետք է քայլեր փողոցով եւ նայել մարդկանց աչքերին, եւ գտնվեց ոմն լրագրող, ներկայում պատգամավոր, որի ուսերին դրեցին այդ բեռը, եւ նա տնավարի, թույլ տվեք ասել գեղջկական ձեւով ներկայացնում է սահմանադրական փոփխությունների նախագիծ, որը կանխորոշում է ներկա եւ ապագա սերունդների ճակատագիրը»։

«Դրանից հետո որեւէ մեկը գանգատ չի կարող ներկայացնել ՍԴ, առանց կասկածելու դրա արդարադատություն իրականացնելու լեգիտիմությանը, ՍԴ-ն չի կարող հակակշռել քաղաքական իշխանությանը։ Փաշինյանը, հանրաքվեի առիթով ԱԺ-ում իր ելույթում հայտարարում էր, թե ապագա ՍԴ-ի առաջ պայման ենք դնելու (դուք պատկերացնո՞ւմ եք, այն դատարանը, որ իբր պետք է անկախ լիներ), որ այդ դատարանը պետք է հավասարակշռի ՍԴ լիազորությունները, թեեւ պարզ չէր, թե ներկայիս ՍԴ-ն ինչով չէր հավասարակշռում։ Այսինքն, սա իրենց ՍԴ տեսլականն է, այսինքն գործ ենք ունենալու պատմուճանը հագած ծամածռվողների հետ, որոնք իբր իրականացնելու են սահմանադրական արդարադատություն։ ՍԴ բռնազավթումից հետո դեռ պաշտոնավարող դատավորները դառնալու են հաջորդ թիրախը։ Նրանք կամ ստիպված կլինեն լոյալ վերաբերվել կամ եթե համառեն, ինչն է նրանց խանգարում է քրեական գործեր հարուցելով ճնշում գործադրել նրանց նկատմամբ։ Իսկ Հայստանում քրեական գործեր հարուցելը դարձել է ծորակից ջուր խմելու պես բան, նույնիսկ խանութ գնալու կարիք չկա», ասել է Գրիգոր Մուրադյանը։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն