Երևան, 06.08.2020, 16:42,
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է». Հրանուշ Խառատյան«Բեյրութում հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է». ԱԳՆ խոսնակՌԴ-ի Ուֆա քաղաքում հաստատված Բյուզանդ Ավետիսյանը՝ներդրումային ծրագրերը նախընտրում է իրականացնել հարեւան Վրաստանում «Հանքերի և պոչամբարների թափոնները՝ Դեբեդի աղտոտիչներ». Օլեգ Դուլգարյան«Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»․ ՊՆ խոսնակԹեժ զրույց «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» եթերում. Արշակի թայֆայի տեռորի, ՀՔԾ պետի, Աղվան Հովսեփյանի եւ այլոց խայտառակ գործունեության մասինՈւկրաինացի ազգայնականները զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմելու համար«Տավուշի դեպքերից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումը». Տիգրան Աբրահամյան«Լրագրության հետ կապ չունեցող մարդու մասին ես գնահատական չեմ տալիս.Վատառողջ է, թե՞ ոնց…հոգեկան առումով».Սաթիկ Սեյրանյանը՝Համլետ Ղուշչյանին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան

«Ի՞նչն է խանգարում՝ մի 3 ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կամք ի ձեռս անօրինի

ԱԺ մեծամասնության խորհրդարանական շքերթը մտքումս Ֆրիկի «Գանգատ»-ից հայտնի ՝ «կամք ի ձեռս անօրինի» տողերն էր արթնացնում…

Փաստորեն, երեք ժամում մեկ կուսակցության կամոք հնարավոր է Սահմանադրություն փոխել, և ամենակարևորը՝ հիմնավորել, որ կատարվում է հանուն ժողովրդի երջանկության: Քաղաքական համատեքստում երջանկություն բառն այնքան էլ զարմանալի չէր: Արդեն կառավարության ծրագրում՝ իբրև նպատակադրում, ամրագրվել էր երջանկություն բառը:

Երեկ կայծակնային՝ երեք ժամում ԱԺ-ն հասցրեց երջանկացնել նաև ՀՀ նախագահին, որն իր իսկ լուռ համաձայնությամբ կեսգիշերին սեփական ստորագրությամբ նվաճեց սեփական երջանկությունը՝ զրկելով ինքն իրեն այսուհետ սահմանադրական փոփոխության տակ ստորագրելու իրավունքից: Իսկ թե որքան էր ՀՀ նախագահը սրտնեղում սահմանափակ լիազորություններից, դա արդեն բոլորովին կարևոր չէ. կարևորը ժողովուրդը երջանիկ լինի:

Դարձյալ Ֆրիկի «Գանգատ»-ի հանգույն, համաձայնենք, որ «արդ այս բանս է հիանալի» և կարելի է երեք ժամում երջանկացնել «ժող. ջանին», այդ դեպքում ի՞նչն է խանգարում, հանուն ՀՀ հպարտ քաղաքացիների, մի երեք ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ…: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ համատարած երջանկություն կպարգևեք:

Մանավանդ որ հստակ է՝ համավարակի դեմ ձեռնարկած միջոցառումներն էական ազդեցություն չեն ունեցել և միլիարդավոր դրամներ են, փաստորեն, փոշիացվել:
     Մանավանդ, որ ԿԱՄՔ Ի ՁԵՌՍ ԱՆՕՐԻՆԻ…»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն