Երևան, 10.08.2020, 11:35,
«Գիտե՞ք ինչու է Վլադիմիր Գասպարյանն այնքան դուխ հավաքել ու լրագրողի վրա ավտո քշում». Դանիել ԻոաննիսյանՎլադիմիր Գասպարյանը լրագրողին սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել, «գյուլլել», «սատկացնել»Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը ՝ ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ"Վլադիմիր Գասպարյանը լրագրողին սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել, «գյուլլել», «սատկացնել»Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը ՝ ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ"VIDEO.Նորի՞ց են ուզում մորթվել, բռնաբարվել, որ այս չափորոշիչներն են բերում. Գայանե Զարգարյանի հեղինակային հաղորդման եթերում հասարակական գործիչ Մանուշակ Ստեփանյանն է«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է». Հրանուշ Խառատյան«Բեյրութում հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է». ԱԳՆ խոսնակՌԴ-ի Ուֆա քաղաքում հաստատված Բյուզանդ Ավետիսյանը՝ներդրումային ծրագրերը նախընտրում է իրականացնել հարեւան Վրաստանում «Հանքերի և պոչամբարների թափոնները՝ Դեբեդի աղտոտիչներ». Օլեգ Դուլգարյան

Թավշյա Հայաստանում Շիրակի մարզի դատախազը, իրեն զգում է.ինչպես «ձուկը ջրում»

Շիրակի մարզի հանրահռչակ դատախազ Կարեն Գաբրիելյանը, ով հայտնի է է որպես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկ, թավշյա Հայաստանում՝ Փաշինյանի «քթի տակ» շարունակում է իրեն  առավել կոմֆորտ եւ նույնիսկ փառահեղ զգալ…

Նկատենք, որ ըստ Գյումրիում պտտվող լուրերի, Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազ դառնալուց հետո, աչքի է ընկնում բավականին ագրեսիվ և մեծամիտ պահվածքով: Գյումրիում շատ են խոսում այն մասին, թե մարզի դատախազ՝ամենակարող Գաբրիելյանը , ինչպես է իր զբաղեցրած պաշտոնը հարմարեցնում սեփական քիմքին: 

Ճիշտ է, Շիրակի մարզում բոլորն են խոսում Կարեն Գաբրիելյանի հակագողական լինելու մասին, մինչդեռ հայտնի նրա կապը և հատուկ սիրալիրությունը  Շիրակի պետհամալսարանի նախկին և ներկա հանցագործ ռեկտորների նկատմամբ, որոնց դատախազ Գաբրիելյանը  կարծես թե  «ատամներով» պաշտպանում է:

Զորամասը լքած ռուս զինծառայողը ...

 

Գյումրիում նաև չեն մոռանում Կարեն Գաբրիելյանի անցյալ տարվա սարքած սկանդալը՝,  Գյումրիի Ակադեմիական վարժարանի սան Էդիկ Խաչատրյանի հետ, ով համարձակվել էր մոտենալ դատախազի դստերը: 

Իմանալով այդ մասին,  դատախազ Կարենը (Շիրակի մարզում պտտվող լուրերի  համաձայն), ամենակարողի դիրքերից    զանգահարում է դպրոցի տնօրեն Լևոն Սեխպոսյանին,  և պահանջում դպրոցից  հեռացնել իր դստերը "անհանգստանցնող" աշակերտին, եւ բնականաբար ըստ նույն լուրերի՝ նա   իր ուզածին հասնում է:

Աշակերտի մայրը՝ Մարմար Խաչատրյանը, (ըստ շրջանառվող լուրերի), բողոքով դիմում է ոստիկանություն,  և պահանջում է գործ հարուցել դատախազ Գաբրիելյանի նկատմամբ, մինչդեռ (ըստ նույն լուրերի) ոստիկաններին հրահանգվում է կնոջ հետ բանակցություններ վարել և թույլ չտալ, որ վերջինս բողոք գրի: Ըստ Գյումրիում տարածված  մեկ այլ լուրի` Կարեն Գաբրիելյանը, որը նպատակ է դրած եղել ամեն գնով 16-ամյա տղային պատժել և թույլ չտալ, որ վերջինս որևէ դպրոցում շարունակի իր ուսումը, ստիպված է եղել վերջ տալ տղայի հետապնդումներին, և չխոչընդոտել որ վերջինս իր ուսումը շարունակի ՀՊՏՀ-ի վարժարանում, որտեղ էլ այժմ իր ուսումը շարունակում է Տիգրանը:

Ի դեպ,  հարկ է նկատել, որ Գյումրիում տարաբնույթ խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, թե ինչպես «խելոք» ու առանձնապես աննկատ մնացած քննիչ Կարենը, քավորի՝ Արթուր Դավթյանի շնորհիվ, դառնալով Շիրակի մարզի դատախազ, դարձավ անկառավարելի և սկսեց ակտիվ «վար ու ցանք անել» Շիրակի մարզում, ուր նա  Փաշինյանի թավիշ կապած Հայաստանում՝  շարունակում է  զգալ  «ձուկը ջրում»:

Չեմ պատրաստվում հրաժարական տալ ...

Եւ իսկապես այս   եւ այլ իրողությունների  ֆոնին, այլեւս անլրջության եւ զավեշտի դաշտում են դիտարկվում Փաշինյանի սրտաճմլիկ հայտարարությունները՝ տարատեսակ վեթթինգների ու արդարադատության հիվանդ համակարգի առողջացման ուղղությամբ միտված քայլերի տեսլականի մասով. երբ գլխավոր խաղացողներն ու դատ ու դատաստան անողները շարունակում են մնալ հին ու արատավոր բարքերի կրողներն ու դրանց կնքահայրերը...

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն