Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»:
Արգիշտի Քյարամյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի ապրիլի 10-ին: 2019 թվականի ապրիլի 29-ից նշանակվել էր ՊՎԾ պետի պաշտոնակատար: