Ոստիկանությունում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 2 մլրդ 460 մլն դրամ (ավելի քան 5 մլն դոլար)

AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

Մահվան մասին լուրերից հետո առաջին անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնվել է հասարակության առաջ
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

Ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին (ծառայողներին) 2020 թվականի առաջին եռամսյակի համար պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է ընդհանուր գումարով 2.460.472.700 դրամ, որը համարժեք է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարին։

Ոստիկանությունում հունվար ամսվա համար պարգևատրվել են 730.674,000 դրամ, փետրվարին՝ 839.803.000 դրամ, իսկ մարտին՝ 889.995.700 դրամ

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն