ՋՆԴԻ ԱՄԱՐՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ՀԱՐԳԱՆՔԻ ՈՒ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ՝ ՓՈՔՐԻԿ ԱՐԶՆԴԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ

Armeninanifo.am-մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանում եզդի համայնքի կարկառուն ներկայացուցի, ինչպես ՀՀ-ում այնպես էլ երկրից դուրս մեծ հարգանք ու հեղինակություն վայելող ՋՆԴԻ ԱՄԱՐՅԱՆԻ կատարած բարեգործական եւ մարդասիրական գործունեությանը: Ամարյանը, այն եզակի բարեգործներից է, ով իր կատարած բարեգործությունների մասին երբեք չի խոսում. «Բարեգործությունը՝ հոգեկան վիճակ է, ուրիշ ոչինչ:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Ես եւ ընտանիքս անասելի երջանկություն ենք զգում, երբ գիտակցում ենք, որ մեկին հնարավորություն ենք տվել՝ առողջ ու երջանիկ լինելու։ Ինձ համար ամենակարեւորը՝ մարդկանց դեմքին ժպիտ տեսնելն է, դրանից ավել բան՝ մեզ պետք չէ »,-մի առիթով մեզ հետ զրույցում ասել էր Ջնդի Ամարյանն անձամբ:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

Ջնդի Ամարյանի կատարած հերթական՝ առաջին հերթին մարդասիրական գործի մասին այդպես էլ չէինք տեղեկանա, եթե «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի միջազգային եւ հանրային կապերի համակարգող Ելենա Սիմոնյանցից չհետաքրքրվեինք, թե ի՞նչ վիճակում է գտնվում փետրվարի 25-ի իրենց բժշկական կենտրոնում վիրահատված՝ սրտի բնածին արատով, Իրաքի Զախու համայնքից 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայինի անմիջական ֆինանսավորմամբ ՀՀ տեղափոխված , ապա վիրահատված ազգությամբ եզդի չորսամյա Արզնդան, ում ՀՀ-ում վիրահատել է հայտնի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը:
Ի դեպ, նշենք, որ Բժշկական կենտրոնը եւս, իր կողմից բավականին զեղջեր է իրականացրել՝աղջնակի վիրահատությունը կազմակերպելու համար: Իսկ աղջնակը, դեռ կարիք ունի նաեւ երրորդ վիրահատության:
Տիկին Սիմոնյանցը, ով առաջին իսկ օրվանից մեծ սիրով եւ ջերմությամբ էր շրջապատել փոքրիկին եւ հուսահատ մայրիկին, մեզ հետ զրույցում պատմեց նաեւ Ամարյանների ընտանիքի՝ Արզնդայի եւ նրա մայրիկի համար կատարած աննուրանալի մեծ գործի մասին. «Ուզում եմ հատուկ նշել, որ մեր փոքրիկ Արզնդային. թե մինչ վիրահատությունը, եւ թե վիրահատությունից հետո՝ ընդհուպ մինչ օրս սիրով ու համակ ուշադրությամբ են շրջապատել Ջնդի Ամարյանի ընտանիքի անդամները: Փոքրիկը վիրահատությունից հետո աչքերը բացելուն պես տեսել է Ջնդի Ամարյանին եւ նրա տիկնոջը՝ տիկին Ռոզային: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայել՝ փոքրիկին եւ նրա մայրիկին, թե՛ բարոյական, եւ թե՛ նյութական եւ թե ամենակարեւորը՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ու նաեւ բարոյապես նրանց ամուր հենարան լինելու համար:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Վիրահատությունից հետո, փոքրիկ Արզնդան կարող էր երկու շաբաթից դուրս գրվել եւ գնալ հայրենիք, բայց քանի որ սկսվեց պանդեմիան՝ նրանց տեղափոխվելը նույնպես դարձավ ռիսկային: Այստեղ եւս օգնության հասավ Ամարյանների ընտանիքը, ովքեր միանգամից իրենց հովանավորության տակ վերցրեցին փոքրիկին՝ սկսած կեցության խնդրի ապահովվումից մինչեւ դեղեր, եւ սնունդ: Չհաշված այն մեծ սերն ու ջերմությունը, որ մշտապես զգացել են փոքրիկն ու իր ընտանիքը:

Տեղեկացնենք, որ Արզնդան Իրաքից է՝ եզդի փախստականների ընտանիքից։ 2014-ին, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները մտան Սինջար, Արզնդայի մայրը, հետո նաեւ հայրը, 4-ամյա տղայի հետ, փախել են Սինջարից։ Եզդիական մի գյուղից մյուսը տեղափոխվելով՝ հասան Զախու։ Արզնդան Զախու քաղաքում է ծնվել։ Առողջական խնդիրների մասին իմացել են 6 ամսականում։ Իրաքի բժիշկներն ասել են՝ ապրելու հույս չկա։ Նույն կարծիքին էին Թուրքիայի բժիշկները, բայց Անկարայում կատարած վիրահատությունից հետո, Արզնդան հրաշքով փրկվում է։ Մեկ տարի անց երկրորդ վիրահատությանն է ենթարկվում՝ արդեն ՀՀ-ում:

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Տեղեկանալով փոքրիկ Արզնդայի պատմության մասին, Armeninanifo.am-ը փորձեց տեղում պարզել, թե ինչպես, ում ֆինանսական եւ բարոյական աջակցությամբ են շուրջ երկու ամիս ՀՀ-ում բնակվել Արզնդան եւ նրա մայրը:

Պարզվեց, որ մեր այցելության օրը, Արզնդան արդեն ապաքինված վերադառնում էր իր հայրենի Զախու: Սակայն, մինչ ճանապարհ ընկնելը, մեզ հաջողվեց խոսել փոքրիկ Արզնդայի մայրիկի՝ Սուար Խոդեդա Սուլեյմանի հետ, ով մեզ հետ զրույցում հուզված ներկայացրեց ՀՀ-ում իր երկու ամսվա բնակության եւ Ջնդի Ամարյանի, ինչպես ինքն է ասում՝ անգնահատելի բարեգործության մասին.
-Խոսքեր չեմ գտնում իմ երախտիքն ու շնորհակալությունը հայտնելու Ջնդի Ամարյանին եւ նրա բարեգութ ընտանիքին: Ես հպարտ եմ, ու միեւույն ժամանակ անչափ պարտավորված, որ մեր ազգակիցը այդչափ հարգանք ու հեղինակություն է վայելում ամեն տեղ: Նրա շնորհիվ՝ թե՛ հիանդանոցում, թե՛ հիվանդանոցից դուրս, մենք մի վարկյան մեզ օտարության մեջ չենք չգացել: Ջնդի Ամարյանը միակն է, ով ինձ ու փոքրիկիս ոչ միայն սիրով, ու ջերմությամբ է շրջապատել, այլ նաեւ աջակցել է ֆինանսապես:

Հազար ամերիկյան դոլար է տվել՝ չհաշված երկու ամիս մեզ ապահովվել է տանիքով, սննդով, դեղերով: Կատարել է փոքրիկիս բոլոր ցանկությունները, ու դա արել լուռ,առանց բարձրաձայնելու: Ջնդի Ամարյանի եւ նրա ընտանիքի շնորհիվ, ես ու դուստրս այսօր առողջ ու ֆինանսապես ապահովված՝ վերադառնում ենք Իրաք: Այս ընթացքում այցելուներ ունեցել ենք, բայց ոչ ոք մեզ ֆինանսապես չի օգնել: Միայն Իրաքի դեսպանն է չնչին ֆինանսական օգնություն տրամադրել, իսկ Ջնդի Ամարյանը նորից եմ ասում՝ բացի տանիքից, սննդից ու դեղերից նաեւ ֆինանսապես է մեզ օգնել, որպեսզի ես եւ դուստրս մեզ ապահով զգանք: Շնորհակալ եմ Ամարյանների ընտանիքին, ես նրանց կատարած բարի գործի մասին կպատմեմ նաեւ Իրաքում, որպեսզի բոլորը տեղեկանան, թե ինչ մեծ սրտի տեր է մեր հայրենակից Ջնդի Ամարյանը:

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:


Հարցազրույցի ավարտին՝ փքրիկ Արզնդային ճանապարհելու եկավ նաեւ անձամբ Ջնդի Ամարյանը: Իր բնավորության համաձայն, նա չցանկացավ որեւէ բան ասել իր կատարած բարեգործության մասին:
Armeninanifo-ն եւս փոքրիկ Արզնդային առողջություն է մաղթում, իսկ բազում ընտանիքների կողքին կանգնած Ջնդի Ամարյանին եւ նրա ընտանիքին ուժ եւ կորով :

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն