Եթե մենք ապաշխարհենք Աստված մեզ կփրկի. Գայանե Սերոբյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ամեն ոք յուրովի է փորձում պաշտպանվել Հայաստան հասած թագավարակից, ոման հարկադրված «տանը մնալն» օգտագործում են վաղեմի երազանքներն իրականություն դարձնելու համար, ոմանց համար էլ մեկուսացումը՝ անտանելի է:

Իսկ թե ինչպե՞ս է մեկուսացումը անցկացնում սիրված եւ ճանաչված երգչուհի Գայանե Սերոբյանը ArmenianInfo-ն փորձեց պարզել երգչուհուց.

-Ես գտնում եմ, որ աշխարհը պատած այս վարակը՝ երկնքի բարկություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ ամբողջ երկիր մոլորակի ժողովրդի վրա: Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը Աստծուն թողել են՝ Աստծուն մոռացել են:

-Այսինքն, սա ինչ-որ տեղ կարելի է ասել փորձությունն է՞ բոլոր ժողովուրդների համար:

-Այո, փորձություն է: Մի մոռացեք, որ Աստված վերեւից ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտի: Ես այս մեկուսացումը անցկացնում եմ Աստծո հետ՝ կարդում եմ Աստվածաշունչ եւ Ավետարան, ես ինձ մեկուսացված չեմ զգում, քանի որ այս մեկուսացումը ինձ օգնեց էլ ավելի մոտենալ Աստծուն: Ես, որպես հայ քրիստոնյա, հորդորում եմ հայ ժողովրդին.որպեսզի դարձի գան, ապաշխարհեն,դառնան դեպի Աստված,Ավետարան կարդան, պահեն Աստծո պատվիրանները, որպեսզի փրկվենք բոլորս:

Հավատք ունենանք առ Աստված, եւ այդ հավատքը՝ ինչպես գրում է Պողոս առաքյալը իր թղթերում. «Հավատքը գործում է միայն աստվածային սիրով»: Իսկ ինչ է աստվածային սերը՝ սիրելով ներել, հաղթել չարին, ունենալ մաքուր սիրտ, խոնարհ հոգի, եւ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. (Երբ մի հարուստ երիտասարդ հարցնում է նրան). «Վարդապետ ի՞նչ անեմ, որպեսզի փրկվեմ եւ հավիտենական կյանք ունենամ»,Հիսուսը պատասխանում է. «Պահիր պատվիրանները, սիրիր քո տեր Աստծուն քո ամբողջ մտքով, սրտով, հոգով եւ զորությամբ: Եվ սիրր ընկերջոդ քո անձի պես եւ կփրկվես»: Իսկ այսօր քանիսս ենք պահում պատվիրանները. եկեք վերանայենք մեր հարաբերությունները Աստծո հետ, եկեք քննենք մեր սրտերը՝ արդյոք ունենք մաքուր սիրտ, խոնարհ հոգի: Քննենք՝ որպեսզի փրկվենք: Հիշեք մոլորակի մարդիկ, որ շատ շուտով կանգնելու ենք շատ հզոր, բարձրյալ Աստծո առաջ, եւ Աստված պետք է դատի մարդկանց ՝ իրենց արած բոլոր բարի եւ չար գործերի համար:

-Տիկին Սերոբյան, այսինքն սա ինչ-որ տեղ նաեւ առիթ է, որպեսզի մարդիկ վերանայե՞ն իրենց հոգեւոր արժեքները:

-Այո, սա առիթ է, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց հոգեւոր արժեքները, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց հարաբերություները Աստծո հետ, եւ շտկեն: Որովհետեւ բոլորը Աստծուց հեռացել են մի տեսակ: Ես մեր քրիստոնաներին խորհուդ եմ տալիս, որպեսզի այս մեկուսացման օրերը անցկացնեն Աստվածաշունչը եւ Ավետարանը կարդալով, եւ Աստծուն մոտենալով:

Սա իրոք փորձությունն էր. Աստված տեսավ վերեւից աշխարհը պատած այս վարակը, եւ Աստված հնարավորություն է տվել, որպեսզի մարդիկ խելքի գան, որ հիշեն Աստծո մասին:  Մեզ բոլորիս Աստված է ստեղծել. բայց մենք Աստծուն ուրացել, ու մոռացել ենք: Եթե հայ ժողովուրդը եւ ոչ միայն՝ առհասարակ մոլորակի ժողովուրդը դարձի չգա, չապաշխարհի, ապա այս աղետը շատ դաժան վերջաբան է ունենալու: Ժովովուրդը պետք է հետեւի Աստծո ամենակարեւոր պատվիրանին: Այն է՝ մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ մարդիկ Ձեզ հետ եք վարվեն: Եթե մենք ապաշխարհենք՝ Աստված մեզ կփրկի: Եթե ոչ՝ ապա այս վարակը չի վերանա , եւ շատ ավելի վատ է լինելու: Չէ որ մենք չգիտենք մեր վաղվա օրը՝ արդյոք կտեսնենք նոր բացվող առավոտը… շտապենք ապաշխարհել:
Հիմա ես ուզում եմ մեջբերեմ Աստվածաշնչի Երկրորդ Մնացորդած, յոթերորդ գլխի տասնչորսերորդ խոսքը. «Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը կխորնարհվեն, աղոթք կանեն եւ իմ երեսը կխնդրեն, եւ իրենց չար, գարշ ճանապարհներից հետ կդառնան՝ այն ժամանակ ես կլսեմ երկնքից , եւ կներեմ նրանց մեղեքերը եւ կբժշկեմ նրանց երկիրը»:

Կամ մեկ այլ Աստծո խոսքը՝ Եսայի քսանվեց գլխի քսաներոդ խոսքը. «Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո տները եւ կոծկիր քո դռները ետեւիցդ, ծածկվիր մի փոքրիկ ժամանակ՝ մինչեւ որ բարկությունը անցնի: Որովհետւեւ ահա Տերը դուրս է գալիս, որ երկրի բնակիչներին այցելի, նրանց անօրենության համար»:

Կարդացեք նաեւ Մաթեևոս ավատարանի հինգերորդ գլուխը. Լեռան քարոզը, որտեղ Հիսուսը ցույց է տալիս փրկության ճանապարհները:
Ես, որպես հայ քրիստոնյա,  հորդորում եմ հայ ժողովրդին. որպեսզի դարձի գան, ապաշխարհեն,դառնան դեպի Աստված,Ավետարան կարդան, պահեն Աստծո պատվիրանները`  որպեսզի փրկվենք բոլորս:


Ամփոփելով զրույցը սիրված երգչուհին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.


-Մենք շատ ղեկավարներ ենք ունեցել ենք, բայց Նիկոլ Փաշինյանը միակ երկրի ղեկավարն է, որի աչքերում արդարություն կա, որը ժողովրդի մասին իրոք մտածում է: Ես ամեն օր աղոթում եմ մեր երկրի վարչապետի, եւ նրա ընտանիքի համար, որպեսզի նա եւ իր իր ընտանիքը՝ միշտ բարօրրության մեջ լինեն: Որպեսզի Նիկոլ Փաշինյանը ծառայի ժողովրդին՝ Աստծո արդարությամբ: Աղոթում եմ նաեւ ողջ հայ ժողովրդի համար. Ե՛ւ բոլոր իշխանավորների, ե՛ւ կառավարության անդամների, ե՛ւ թե մեծահարուստների համար: Որպեսզի նրանք Աստծո արդարությունը ունենան, եւ ողորամասեր լինեն: Եթե ուզում եք պատվել Աստծուն, ապա հետեւեք Աստծո խոսքին, ով ասում է. «Ուզում ես պատվել՝ ողորմիր աղքատին, ոչ թե ավելցուկդ, այլ ախորժանքդ»:

 

ԻՆԵՍԱ   ԱՎԱԳՅԱՆ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն