«Սա ի՞նչ պղտոր պատմություն է». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ի՞նչ պղտոր պատմություն է։
     Մինչդեռ խոսք էր գնում, որ «Յուքոմ»-ը ցանկանում է գնել «Բիլայն»-ին։

Ստացվում է, որ ռուսական ընկերությունն առաջարկում է՝ եկեք դուք գնեք մեր ընկերությունը, հետո մենք գանք ու ամբողջը մենք կառավարենք։

Եթե սա չի կոչվում ռեյդերային կողոպուտ, ապա, ի՞նչն է կոչվում ռեյդերային կողոպուտ։

Այսինքն՝ ՏՏ-ոլորտ զարգացնող Հայաստանում ողջ ինտերնետը դառնում է ռուսական և դրվում է չեկիստների հսկողության տակ։ Իսկ վերջին հայկական ընկերության մի-քանի տասնյակ թոփ-մասնագետներն ու մենեջերները լքում են այն։

Ու էս ցուրտը տարած այլանդակությանը կառավարությունը որևէ ձևով չպիտի՞ արձագանքի»։

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն