Ռուսաստանի իշխանությունները «Սբերբանկ»-ը ձեռք են բերել 2 տրիլիոն ռուբլով

Ռուսաստանի կառավարությունը երկրի Կենտրոնական բանկից ձեռք է բերել «Սբերբանկ»-ի վերահսկիչ բաժնեմասերի 51%-ը, հայտնում է ՌԴ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 2 տրիլիոն 139,4 միլիարդ ռուբլի:
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկն արդեն կառավարությանը փոխանցել է «Սբերբանկ»-ի սովորական բաժնետոմսերի 50%-ը, ևս մեկ մասնաբաժնի փոխանցումը տեղի է ունենալու մայիսի 6-ից ոչ ուշ:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն