Երևան, 03.06.2020, 16:46,
COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն «Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրելԱնի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

Փաստորեն ԱՆ նախարարի կպչուն մտքերը դեռ չեն անցել

Փաստորեն ԱՆ նախարարի կպչուն մտքերը դեռ չեն անցել,այսինքն դեռ իր ազգադավ ծրագրից` ծննդատեր փակելը,չի հրաժարվել: Սա մի չարաբաստիկ որոշում է,որում անհասկանալի թե ի՞նչու հաշվի չի առել սոցիալ-տնտեսական այն բարդ պայմանները, որում ապրում են հատկապես մարզերի բնակիչները: Սա նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն փնտրել հավելյալ միջոցներ, որպեսզի կարողանան դիմել մոտակա բժշկական կենտրոններ կամ էլ ընդհանրապես կմնան առանց անհրաժեշտ բուժօգնության:Բացի այդ ինձ համար սա մի մտածված կործանարար ծրագրի սկիզբ է: Տեսեք,եթե չկա ծննդատուն,չկան ծնունդներ ,հետևաբար տվյալ համայնքում բնակչությունը գնում է դեպի ծերացման: Չկա ծննդատուն ,հետագայուն չկա նոր սերունդ ,ուրեմն համայնքին պետք չեն դպրոց,մանկապարտեզ: Այսինքն դուրս է գալիս այդ համայնքը դատարկվում է:Եվ փոխարենը մտածեն մարզերում բնակիչների կյանքը բարելավելու մասին,բնակիչներին ավելի հասանելի ծառայություններ մատուցելու մասին,ընտրել են ավել հեշտ տարբերակը` փակել ,քանդել ,կործանել:Բացի այդ ,եթե պետությունը ցանկանում է բարելավել դեմոգրաֆիական ցուցանիշները, պայքարել մանկական մահացության դեմ, ապա ծննդատները մարզերում ոչ թե պետք է փակվեն, այլ, հակառակը՝ հնարավորինս արդիականացվեն: Եվ դա ենթադրում է ոչ միայն լիարժեք նյութական, այլև կադրային ապահովում: Թեև այսօր մարզային ծննդատների մեծամասնությունը գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում, բայց սա ամենևին էլ պատճառ չէ, որ դրանք փակվեն:Եվ քանի որ պետական մտածելակեպը բացակայում է,քանի որ պետ. բյուջեյի գումարները բավականացնում են միայն պարգևավճարների ,ուզում եմ ասել,որ կան մարդիկ ,ինչպես նաև հենց համայնքի բնակիչները ,ովքեր կհոգան այդ խնդիրները:Ուզում եմ ԱՆ նախարարին զգուշացնել ,որ չի կարողանալու այս ծրագիրը իրագործել ,չի ստացվելու դռները փակելով առաջ շարժվել:Խորհուրդ կտամ նրան իր իսկ կաբինետի դուռը փակել` միայն դրսի կողմից: Կոչ եմ անում ,բոլոր այն բժշկական հաստատությունների աշխատակիցներին,որոնք ԱՆ նախարարի կործանարար ծրագրի պատճառով պետք է փակվեն,համախմբվել,միանալ և տալ արժանի պատասխան:Ես ինքս կանգնած եմ ձեր կողքին և խոստանում եմ հնարավոր և անհնարին միջոցներով պայքարել, մինչև որոշ մարդկանց մոտ կպչուն մտքերը վերանան:
#Թորոսյան հրաժարականդ գրի ,քանի դեռ հենց ժողովուրդը քեզ չի ճանապարհել ,այլապես ցավոտ է լինելու:Հա ու չմոռանամ ասել ,անակնկալները շատ են լինելու:

ԾՆՆԴԱՏՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԿՎԵԼՈւ!!!!

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն