Երևան, 05.07.2020, 01:23,

ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի գործով քննիչը ՝ 9-ամիս անց հեռացվել է տվյալ գործի քննությունը վարելուց. ուշագրավ մանրամասներ

Տեւական ժամանակ է, ինչ քննարկումների եռման կետում է շարունակում մնալ Շիրակի Պետական Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ոդիսականը…

Նկատենք, որ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի կողմից ՇՊՀ-ում կատարված հանցագործության վերաբերյալ գործը, որը հարուցվել է դեռեւս 9 ամիս առաջ, կարծես թե միտումնավոր ձգձգվում է և Սերոբյանին այդ գործով՝ զարմանալիորեն որեւէ կարգավիճակ չի տրվում...

Ըստ օդում կախված լուրերի, Երվանդ Սերոբյանին ջերմեռանդորեն թեւ ու թիկունք է կանգնում նախկին ԲՀԿ-ական, ներկայիս քայլիստական Տիգրան Պետրոսյանը՝Շիրակի մարզպետը, ով համարվում է Սերոբյանի հովանավորը, և (ըստ նույն լուրերի), հենց Տիգրան Պետրոսյանի ակտիվ աշխատանքների շնորհիվ է` հնարամիտ Սերոբյանը մինչ օրս "կանգուն մնում"  ոտքերի վրա:

Սերոբյանը, ով ասում են յոթ մղոն հեռու է եղել բուհի ռեկտորի թեկնածու համարվելու հեռանկարից, այս բարձրունքները նվաճել է Կարաբինաներ ընդունող՝ ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի շնորհիվ, ով էլ նրան 2018-ի մայիսին նշանակեց ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում:

Նկատենք, որ այս օրերին Գյումրիում շատերի մոտ է հարց առաջացել. թե ինչո՞ւ է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը քաղցր աչքով նայում մի մարդու՝ մտքի տիտան Սերոբյանին, ով ալարում է ալարել.բուհում կրթական լուրջ գործունեություն իրականացնելու գործում…

Այդուհանդերձ, բազմաթիվ հարցադրումների տեղիք է տալիս այն ԳԼԽԱՎՈՐ հարցը, թե վեր բարձրացված խնդրի շրջանակներում ինչո՞ւ, եւ ինչո՞վ պայմանավորված է ձգձգվում սույն քրեական գործը…
Սերոբյանին որեւէ կարգավիճակ չտրամադրելը՝ բազում նոր կասկածների տեղիք է տալիս, հատկապես որ այս գործի շրջանակներում՝ ջրի երես դուրս եկան բավականին աղաղակող փաստեր ...

Ավելին, տարակուսելի է, թե ինչպես է ստացվել, որ (շրջանառվող լուրերի համաձայն) փոխվել է սույն քր. գործով զբաղվող քննչական կոմիտեի քննիչը, ով 9 ամիս շարունակ աշխատում էր վերը նշված քր. գործի ուղղությամբ:

 


Այստեղ, (ըստ մարզում տարածված լուրերի )"խառն է նախկին ԲՀԿ-ական , ներկայիս իշխանության սրտի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ու նրա թիմակիցների մատը", քանզի նրանք (ըստ նույն լուրերի), խիստ ին սիրում Երվանդ Սերոբյանին:
Հատկանշական է, որ (ըստ նույն լուրերի ), քննիչը, որը որ հեռացվել է այդ քր.գործից համարվում էր ամենաօբյեկտիվ քննիչներից մեկը, ում ջրերը գուցեեւ դատախազ Կարեն Գաբրիելյանի առուների հետ չեն հոսել:

Կարելի է ենթադրել, որ այնպիսի քննիչի են նշանակել այս գործին, ով երջանիկ պատահականությամբ կարող է "հալած յուղի տեղ դնել Սերոբյանի պատմած հեքիաթները":

Մինչդեռ, գյումրեցիներին հայտնի է, թե ինչպես են ՇՊՀ ռեկտորի ժ/պ Սերոբյանը, ամբիոնի վարիչ Վարդան Մանուկյանի հետ միասին. համաձայնության եկել՝ մեկը մյուսի փոխարեն դասեր պարապելու: Ավելին, Երվանդ Սերոբյանը քննությունները վերցրած դասախոսի փոխարեն, իր ստորագրությունն է դրել՝բնավ չմասնակցելով քննական գործընթացին:
Եւ հիմա զավեշտալի է, թե ինչպես են արդարության, օրենքի ու օրենքի տառի գերակայության ջատագովները՝  (մոծ ու փոքր թավշիստները)"լռության ուխտ"  պահպանում մի անձի ու նրա վարած-ցանած գործունեության շուրջ, ով ըստ էության իր անփառունակ գործունեությամբ խայտառակել է ոչ միայն Գյումրին, այլ այսքանից հետո կարելի է ասել՝ողջ ռեսպուբլիկան...

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն