Երևան, 03.06.2020, 16:44,
COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն «Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրելԱնի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

Ձվի արտադրությունն արագ տեմպերով գնում է խորը մոնոպոլիզացիայի՝ ինչը հղի է սոցիալական բունտի վերածվելու վտանգով

Այս օրերին, մանր ու միջին տնտեսվարողների ենթակաության ներքո աշխատող քաղաքացիների շրջանում,  սոցիալական բունտի նոր ալիք է ուրվագծվում: Քանզի, վերջին տաս օրերի ընթացքում,  հայկական շուկայում ձվի գնի էական տատանումը՝ կարող է հանգեցնել նոր կատաստրոֆիկ տնտեսական կոլապսի.հատկապես աշխատատեղերի կրճատման եւ գործազրկության նոր ալիքի հետ կապված:

Հայաստանյան մի շարք խանութներում, խոշոր սուպերմարկետներում արդեն իսկ վերջին օրերին վաճառվում են ընդհուպ մինչեւ 14 դրամանոց ձվեր, իսկ ձվի ամենաբարձր գինը այսօր շուկայում 30 դրամ է: Այն դեպքում, երբ ընդամենը շաբաթներ առաջ ձվի գինը տատանվում էր 50-70 դրամի սահմաններում: Իհարկե, Ձու արտադրող ընկերությունները. ձվի գնի նվազեցումը պատճառաբանում են գերարտադրությամ.(իրբեւ արտադրվել է ավելին, քան բնակչության պահանջարկն է), սակայն ոլորտին մոտ կանգնած մարդիկ բոլորովին այլ մտավախություններ ունեն՝այս խնդրի հետ կապված: 

Առաջին հայացքից,  ինչ խոսք գայթակղիչ ցուցանիշ է սպառողների համար՝ ձվի նման անհավանական գինը,  սակայն հեռուն գնալու տեսանկյունից պարզ է դառնում, որ  այսպես թե այնպես,  գնային այդ նիշը  երկար ժամանակ  չի կարող  պահպանվել շուկայում: Մինչդեռ ինչ-որ մեկի աճպարարության արդունքում,  ձվի՝ փոքր արատադրությամբ զբաղվող տնտեսվարորղները ավտոմատ կերպով (չդիմանալով մրցակցությանը ) դուրս կմղվեն շուկայից ՝կուլ գնալով խոշոր արտադրողներին:

 

 

Հասկանալի է, որ ինքնարժեքից ցածր գինը՝ կարող է սոցիալական նոր թիրախի պատճառ դառնալ:


Ինքնարժեքից ցածր գնով ձու վաճառվելն այնուամենայնիվ  առաջ է բերում մի շարք հարցեր. արդյո՞ք շուկայում արհեստական մոնոպոլիա չի ստեղծվում, (ինչի դեմ ընդդիմադիր ժամանակ պայքարում էին օրվա թավիշ հագած իշխանավորները) ,  aրդյո՞ք ստեղծված անհավասար մրցակցային պայմանները՝ ուղղակի թիկունքից չեն խփելու , եւ  չեն  կտրելու մանր բիզնեսի այս  ճյուղը, որով ապրում՝  գոյատեւում է շարքային հպարտ քաղաքացին…


Ստեղծված իրավիճակը ակամայից թույլ է տալիս ենթադրելու, որ Նոր Հայաստանում գործ ունենք ձվի շուկայում մոնոպոլիայի ձևավորվման թավշյա  օջախի  հետ: Այնպիսի տպավորություն է, որ այսպիսի քայլերով, կարծես թե  տեղ է բացվում  կոնկերտ մոնոպոլ մի ընկերություն դիրքավորմանը՝ ձվի շուկայում:

Եւ ակամայից, վերստին նոր հարց է առաջանում. արդյո՞ք տնտեասական այս բլեֆը՝ կարված չէ խոշոր տնտեսվարողներից մեկի գրպանին համահունչ , ո՞վ իմանա...


"Ստեղից լավ ձեն չի լսվում, այս ամենի հետեւում աչքիս մի կեղտոտ խաղ կա. ինչը կապված է կոնկրետ մեկի գրպանը՝ ուռացնելու հետ»,- վրդովված մեզ հետ զրույցում նշեցին ձվի փոքր արատադրությամբ զբաղվողներից շատերը՝մատնանաշելով այն մասին, որ տարիներ շարունակ իրենք որոշակի տեղային խնդիրներ լուծել են՝ հենց այդ մանր առեւտրի ու բիզնես ասվածի հաշվին: Ու հիմա, ի՞նչ ա ստացվում. հո նորից նախկին Հայաստանը չի, որ ով ոնց ուզի՝  երբ ինչ ուզի. անի: Բա մեր վարչապետը. ամեն օր խոսում ա հավասարության,  սովորական,  շարքային քաղաքացու կյանքը լավացնելու մասին: Բա  հիմա ո՞նց եղավ, որ սենց եղավ. կամ էլ մեր վարչապետին ինչ-որ մի բան ճիշտ չեն զեկուզում ",- մտահոգություն հայտնեցին   մեր զրուցակիցները:

Հ. Գ 

Եվ, իրոք էլ, անզեն աչքով էլ ակնհայտ է դառնում,  որ ձվի արտադրությունն արագ տեմպերով գնում է խորը մոնոպոլիզացիայի, որի արդյունքում փոքր արտադրողին պարզապես մնում է առհասարակ հրաժարվել թռչնաբուծությունից:

Այն պարզ պատճառով, որ փոքր արտադրողի համար (էլի ներկրման պատճառով), թռչնի մսի արտադրությունը արդեն իսկ անեկամտաբեր էր,  եւ այն ինչ-որ կերպ  կարողանում էր  դիմանալ՝  ձվի արտադրության եկամուտների հաշվին:

Հիմա դա էլ են խլում.այսինքն` ողջ թռչնաբուծությունն է գնում ամբողջական մոնոպոլ դիրքերի դաշտ:

Ոլորտի քաջատեղյակները պնդում են, որ եթե ժամանակին ձվի ներկրման գործընթացը ամբողջական վերահսկողության տակ էր, եւ ներկրման թույլտվություններն էլ  լինում էին միայն հատուկ պահանջարկների` Ամանոր, Զատիկ եւ այլն. բավարարման համար, ապա հիմա. ինչպես մյուս բոլոր ճյուղերում՝այնպես էլ այս ոլորտում,  անարխիա է:

Արդյունքում, ներկրված ձուն շատ դեպքերում տեղականի անվան տակ բառացիորեն գրոհում է վաճառակետերը՝ ստեղծելով լիակատար հակամրցակցային միջավայր:


Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության մյուս անդամները հավաստիացնում էին, որ Նոր Հայաստանում ՄՈՆՈՊՈԼԻԱՆ տեղ չի ունենալու:

Հուսանք, որ վարչապետ Փաշինյանը՝ իր ենթականերին կարգի կհրավիրի՝ուսումանսիրելու դաշտի բոլոր խութերն ու դժվարությունները, եւ կանի հնարավորը՝ հավասար մրցակցային դաշտ ապավելու,  եւ խաղի արդար կանոնները թավշյա Հայաստանում կենսունակ դարձնելու համար:


Այլ զարգացումների մասին ՝հաջորդիվ:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն