Երևան, 04.04.2020, 15:44,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

Մասիս Մայիլյանը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցության, նախագահի թեկնածություն առաջադրելու մասին

«Հայաստանում և Արցախում 2018-ից սկսած ոչ թե իշխանություն է փոխվել, այլ՝ դարաշրջան»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:

Եթերի ընթացքում նա նշել է, թե ինչու է առաջադրել իր թեկնածությունը. «Դրա հանրային պահանջը կար, որովհետև այս պահի դրությամբ արդեն վեց կուսակցություն սատարում է իմ թեկնածությունը ևս մի քաղաքաղական ուժի առաջնորդ արդեն մեր թիմում է և այլն: Այսինքն՝ քանի որ կա այդ պահանջը, ես համաձայնել եմ առաջդրվել, որ մեր երկրում արմատական բարեփոխումներ անենք»,-նշել է Մայիլյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ սատարում է Մայիլյանին՝ հաշվի առնելով քաղաքական հայացքների տարբերությունը, Արցախի նախագահի թեկնածուն պատասխանել է. «Որովհետև, թեև կա 14 նախագահի թեկնածու, պայքարը լինելու է երկու բևեռների միջև՝ հին համակարգի և այն նոր համակարգի, որը մենք միասին պետք է ստեղծենք, քանի որ կա մեր երկխոսության հիմքում այդ արմատական բարեփոխումների կամքը, զարմանալի չէ, որ Սամվել Բաբայանը չէր կարող հին համակարգին աջակցել»:

Դիտարկմանը, թե չէ՞ որ ինքն էլ է ներկայիս համակարգի մի մասը՝ հանդիսանալով ԱՀ արտգործ նախարար, Մայիլյանը պատասխանել է. «Այս համակարգում որպես արտգործ նախարար նշանակվել եմ Ապրիլյան պատերազմից հետո՝ 2017 թվականին, երբ կոնտեքստը ուրիշ էր և արտաքին վտանգի պատճառով համախմբվեցինք գործող իշխանությունների շուրջ: Ժողովուրդը ինձ չի կապում այդ համակարգի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն