Երևան, 03.06.2020, 16:21,
COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն «Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրելԱնի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

Իշխանափոխությունից հետո, նախկին իշխանությունների համար ձայներ հավաքող Երվանդ Սերոբյանը՝ արագ կերպարանափոխվեց , եւ նշանակվեց ռեկտորի ժ/պ

Թավշյա իշխանիկների  օրոք, Շիրակի պետհամալսարանում շարունակվում է խնամի-ծանոթ-բարեկամ կապերի ամրապնդումը, ավելին` ըստ Շիրակի մարզում տարածված լուրերի եւ տեսակետների, ՇՊՀ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին այդ գործում ջանասիրաբար օգնում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ամենամտերիմ ընկերն է:

ՇՊՀ-ում ընթացող  ներքին խմորումների մասին, մեզ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել.լավատեղյակները պատմում են, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում պատահաբար հայտնված Երվանդ Սերոբյանը շարունակում է համալսարանի աշխատակիցների նկատմամբ վարել յուրայինների. եւ ոչ յուրայինների՝ անընդունելի քաղաքականությունը (ինչում՝տարիներ շարունակաբար մեղադրում էին նախկին իշխանություններին):

Մասնավորապես  այն անձինք, ովքեր եղել են նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի թիմակիցները(որոնց մեջ էր ի դեպ նաեւ Երվանդ Սերոբյանը), օգտվում են ներկայիս ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի հովանավորչությունից: Իսկ ոչ յուրայիններին թավիշին "ծալած" Սերոբյանը շարունակում է թշնամաբար վերաբերվել: Պետք է ասել, որ այդ թշնամական վերաբերմունքը հատկապես տարածվում է ոչ միայն ՇՊՀ-ի դասախոսներ՝ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի նկատմամբ, այլ նաեւ այն անձանց, ովքեր փորձում են կարգի հրավիրել ռեկտորի ժ/պ-ին, եւ նրա կողմից հովանավորվող որոշ դեկանների եւ ամբիոնների վարիչների` այդ թվում նաեւ վարչական մասի աշխատողներին:

Ասում են, որ վերջին շրջանում բավական սրվել են նաեւ համալսարանի ռեկտորի ժ/պ-ի եւ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական նախաձեռնություն կենտրոնի անդամ Գեւորգ Ղուկասյանի հարաբերությունները, ով ՇՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետի հեռակա երկրորդ կուրսի ուսանող է: Այս անձը երկրորդն էր, ով բազմաթիվ ապօրինություններ եւ անօրինականություններ է բացահայտել, որոնք թույլ են տրվել ռեկտորի ժ/պ-ի եւ նրա շրջապատի կողմից: Այս կենտրոնի կողմից բարձրաձայնվել է շատ կարեւոր փաստի  մասին, որի վերաբերյալ   առավել վաղ բարձրաձայնել էին ՇՊՀ դասախոսներ  Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը: Խոսքը՝ ռեկտորի ժ/պ-ի ներկայացուցիչներից մեկի` Արթուր Չարչողլյանի մասին է, ում կողմից էլ ՇՊՀ-ի խորհուրդը ամբողջովին վերահսկվում է:

Մի մարդու, ով  բարձրագույն կրթություն չունենալով՝ նախորդ ռեկտորի օրոք ընդունվել է աշխատանքի, եւ այս ռեկտորի ժ/պ-ն էլ շարունակում է այդ անձին իր հովանու ներքո պահել: Լինելով ադմինիստրատիվ աշխատող, պարոն Չարչողլյանը պարբերաբար միջամտում է ուսանողական խորհրդի աշխատանքներին՝ այդպիսով կատարելով ռեկտորի ժ/պ-ի «հրահանգները »:

Իսկ թե  ի՞նչ կապ կա ՇՊՀ ռեկտորի ժ/պ –ի եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի միջեւ, ապա ՇՊՀ-ի ոդիսականին քաջածանոթները  նկատում են, որ Երվանդ Սերոբյանի ժ/պ-ի    աթոռին հայտնվելը,   բոլորին շոկի էր ենթարկել: Որովհետեւ Սերոբյանը՝ մշտապես ասոցացվել է նախորդ իշխանությունների հետ: Ավելին, այդ նույն ԺՊ Սերոբյանը, բավական ակտիվ մասնակցություն է ունեցել 2017թվական ԱԺ ընտրություններին, եւ այդ ժամանակ ձայներ է հավաքել Շիրակի մարզից ռեյտինգային կարգով ընտրված ՀՀԿ-ական Արման Սահակյանի համար: Ի դեպ, ում համար այդ ժամանակ  ակտիվ աշխատում  էր  նաեւ նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը:

Սերոբյանի՝ դարի նշանակումը զարմանալի ու զավեշտալի էր նաեւ նրանով, որ  մինչեւ 2017թվականի սեպտեմբեր ամիսը Շիրակի մարզի խոշորագույն բուհերում՝ նա  երբեւիցէ հիմնական աշխատող չի եղել: Ավելին,  հայտնի է եղել՝  որպես ֆիզիկայի կրկնուսույց: Բայց արի ու տես, որ իշխանափոխությունից հետո,   Սերոբյանը հաջողացրեց արագ կերպարանափոխվել, եւ նշանակվել ժ/պ-ի պաշտոնում:

Ի դեպ, հետագա գործընթացները նույնպես  ապացուցեցին, որ  Սերոբյանի նշանակումը ամենեւին էլ պատահական չէր: Քանզի ամենակարող թավշիստ Սերոբյանը, ով կարծես թե (հատուկ պահպանության տակ է առնված),   շատ սերտ հարաբերություների մեջ է ներկայիս Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, ով էլ իր հերթին  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ամենամտերիմ ընկերն է: Այդ մասին Հարությունը ինքն է բացահայտել իր ֆեյսբուքյան էջում դեռեւս

2016թվականի ամռանը(Տես լուսանկարում):

Lurer Lurer-ի լուսանկարը:

Այնպիսի տպավորություն է, որ Սերոբյանին ՇՊՀ ռեկտորի ժ/պ նշանակել է տվել հենց մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Քանի որ վերջիններիս   "շոկոլադային հարաբերությունների"  մասին Գյումրիում գիտեն բոլորը: 

Չմոռանանք նշել նաեւ, որ   Տիգրան Պետրոսյանը համարվում է «Նոր Հայրենիք, Նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման պարագլուխ` Կարեն Պետրոսյանի (ում քեռին հենց Երվանդ Սերոբյանն է, որ կա )  շատ մոտ ընկերը,  ով  էլ շատ մեծ ազդեցություն ունի մարզպետ  ընկերոջ  վրա: Այդ ազդեցությունը առավել ցայտուն դարձավ, երբ Գյումրիի Մոր եւ Մանկան ավստրիական հիվանդանոցում նշանակվեց ՇՊՀ ռեկտորի ժ/պ –ի որդին՝ Ժորժիկ Սերոբյանը. չնայած նրան, որ երկու մրցութային փուլերում էլ պարտվել էր:

 

 

 Շարունակելի 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն