Երևան, 04.12.2020, 05:21,
Քարտեզագրման աշխատանքներ են իրականացնելիս եղել, ձեռքի հետ էլ փորձել առաջ գալ.Ինչ կատարվել իրականում Տեղ գյուղում. Մանրամասնում է համայնքապետը Հանդիպում 3 Դեկտեմբեր, 2020 15:34Ի՞նչ իմաստ ունի այսօր բաժանել գոյություն չունեցող իշխանության պաշտոնները. Հայկ ԲաբուխանյանԱԱԾ-ն հերքում է՝ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիներ չեն շրջել «Շեֆդ ասում ա՝ լավ ա, դու ասում ես՝ վատ ա՞... մարդ Ձեզանից գլուխ չի հանում, մարդ Աստծո»Սերժանտը կրակի տակից փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք․ ճանաչենք մեր հերոսներինԾանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են ՀՀ ապագանԷՐԹԱՄ ՔԵԶԻ ՀԱՄԱՐ՝ ԿՐՄԵԼԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԴԱԲՐՈ» ԲԵՐԵՄ «ՇԱՔԱՐԻ ԱՐՔԱՆ» փաստորեն ճիշտ էր ասում Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի սահմանների նոր տեսքը. թուրքագետԹուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարով

ԽՄՈՐԵՂԵՆԸ ՓՇՐՎԵՑ ԵՒ ՀԱՅՏՆՎԵՑ ՄԱՏԱՆԻՆ, ԱՊԱ ՀՆՉԵՑ ՍԻՐՈ ԱՌՀԱՎԱՏՉՅԱՆ « ԿԱՄՈՒՍՆԱՆԱՍ ԻՆՁ ՀԵՏ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Armenian Iinfo-ն այսօր կներկայացնի 2 Էդուրարդ Բադալյանի եւ Մերի Ալվանդյանի իրական, հեքիաթային սիրո մի պատմությունն ու անակնկալ նշանադրությունից դրվագներ, ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ հեքիաթը իրական կյանքի վերածվելու հատկություն ունի:

Մերին, ով մասնագիտությամբ դերսանուհի է՝ ապագա ընտրյալի հետ ծանոթացել է աշխատավայրում, բայց ծանոթության պահին մտքով էլ չի անցել, որ կարող է այդ հանդիպումը հետագայում ճակատագրական դառնալ իր եւ մարկետինգի ոլորտում գործունեություն ծավալող Էդուարդի կյանքում: Հատկանշական է, որ նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. փետրվարի 14-ին՝ Վալենտինի օրը:
Զույգը գրեթե մեկ տարի շփվել է, ու ինչպես Մերին է պատմում. «Ամեն մի օրը մի հեքիաթ էր դարձնում Էդուարդը»:

«2020թվականի հունվար ամսին որոշեցինք լրջացնել մեր հարաբերությունները, նշանադրության օր որոշեցինք: Որոշել էինք նշանվել հունվարի 19-ին, բայց ինչպես ասում են՝ ուրբաթը-շաբաթից շուտ եկավ»,-մեզ հետ զրույցում պատմեց Մերին, ապա իր երջանկության պատմությունը շարունակելով՝ առանձնահատուկ սիրով հավելեց.

-Հունվարի 13-ին Էդուարդը ինձ հրավիրեց ընթրիքի` Seasons ռեստորան: Քանի որ նշանադրության օրն արդեն իսկ որոշված էր՝ մտքովս անգամ չէր անցնում, որ հնարավոր է Էդուարդը այլ կերպ ինձ նշանադրության առաջարկ անի: Միասին գնացինք ռեստորան, որտեղ ինձ սպասում էր անմոռանալի, հեքիաթային, անհավանական պահեր: Նախ՝ ռոմանտիկ ընթրիք, վարդի թերթեր, մոմեր, եւ ոչ սովորական խմորեղեն: Խմորեղեն, որին դեռ չդիպչած՝ փշրվեց , որտեղից դուրս եկավ իմ նշանադրության մատանին: Մատանու անակնկալին հաջորդեց Էդուարդի առաջարկությունը. «Կամուսնանա՞ս՝ ինձ հետ»
:
Չեմ կարող փոխանցել այն զգացողությունը, որը ապրեցի. սեր, հուզմունք, երջանկություն՝ բոլորը խառնվել էր իրար: Ինձանից առավել շփոթմունքի մեջ էր Էդուարդը, մինչեւ որ չլսեց իմ «Այո»-ն:
Բայց այդքանով անակնկալները չսահմանափակվեցին՝ ներկաները եւ ռեստորանի ողջ անձնակազմը եկավ մեզ շնորհավորելու՝ վարդի թերթիկներ, բարեմաղթանքներ, ջերմություն…
Այդ օրը մեր սիրո պատմության մեջ, երկուսիս սիրող լեցուն սրտերում՝ գտավ իր ուրույն, առանձնահատուկ տեղը,որը երբեք չի մոռացվի :
Նշենք, որ Մերիի եւ Էդուարդի հարսանիքը եւս սարերի հետեւում չէ: Փետրվար ամսվա մեջ սպասվում է գեղեցիկ զույգի պսակադրությունը, որը ինչպես մեզ փոխանցեց Մերին՝ կազմակերպվելու է ոչ ավանդական ձեով:

Armenian Info-ն եւս ցանկանում է Մերի եւ Էդուարդ զույգին՝ հավերժ սեր եւ երջանիկ ակնթարթներ ողջ կյանքում:

Նշենք, նաեւ որ գեղեցկուհի Մերին՝սիրված եւ տաղանադաշատ երգչուհի Գայանե Սերոբյանի զարմուհին է: 

 
 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն