Երևան, 11.07.2020, 18:52,
Բրազիլիայում վերացվել է հանրային վայրերում դիմակ դնելու պարտադիր բաղադրիչըԳաղափարախոսությո ՞ւնն է հաղթելու մեծ պայքարում, թե ՞ կապիտալը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի տաղավարում վերլուծաբան Կարինե Հակոբյանն է.IRAVUNK.TVՃՈ-ն տեղեկացնում էԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունըА. Бабуханян: «Для нас антироссийские действия Пашиняна не являются неожиданностью».IRAVUNK.com«Որ իմանաք՝ ինչ մարդկանց տներ են խուզարկում, կթուլանաք ծիծաղից». Գևորգ Պետրոսյան«Հրայր Թովմասյանը փրփուրներից է կախվում»․ Ալեն ՍիմոնյանԱԱԾ-ի նոր բացահայտումը՝ Առինջ համայնքի և «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» վերաբերյալԱնկախ դատական համակարգը մահացու վտանգ է ծայրահեղ պոպուլիստ իշխանության համար․ Գրիգոր Մուրադյան «Ի՞նչն է խանգարում՝ մի 3 ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ». Լիլիթ Գալստյան

Շնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հայ ժողովուրդ, Շնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաև՝ ամենասպասվածն ու բարին: Եւ տա Աստված, որ իրականանան Նոր Տարվա հետ կապված Ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:

Ցանկանում եմ նաև, որ Ամանորն իսկապես տոն լինի բոլորի համար և տոնի զգացումը Ձեզ ուղեկցի թե՛տանը, թե՛ դրսում, եւ թե՛ ամենուր:
Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում մենք կարողացանք որոշակի դրական տեղաշարժեր ապահովել ` շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ Ձեր վստահության ու նվիրումի:
Համոզված եմ, որ այդ վստահությամբ ու նվիրումով աշխատելու ենք 2020-ին և եկող բոլոր տարիներին` նոր ձեռնարկումներ, նոր ծրագրեր կյանքի կոչելու, եւ մեր բոլորի երազած Հայաստան աշխարհը շենացնելու համար:


Հայաստանը՝ մեր բոլորի տունն է, մեր մեծ ընտանիքը։ Եվ այս մեծ ընտանիքում ես սիրով կիսում եմ բոլորիդ ուրախությունն ու անկեղծորեն միանում միմյանց ասվող բոլոր բարեմաղթանքներին:

Թող հետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը, թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին, մեր պետական ու քաղաքական այրերին, բոլոր ընտանիքներին:
Մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած սիրելի՛ զինվորներներ, սպաներ, առանձնակի
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան Տոների կապակցությամբ:
Դուք ստանձնել եք մեր հայրենիքի և հարազատ ժողովրդի պաշտպանության սուրբ գործը, որը կատարում եք պատվով և նվիրումով:
Ձեր ծառայության ամեն մի օրը գրավականն է մեր ժողովրդի ապահովության և մեր ազգի գոյատևման:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք Ձեր կյանքում և հայրենիքի պաշտպանության սրբազան գործում:
Խաղաղություն մեր երկրին:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

ԱԺ  նախկին Պատգամավոր 

Հակոբ Հակոբյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն