Երևան, 17.01.2020, 23:04,
«Իզմիրլյան» ԲԿ-ն ճանաչվել է 2019թ. լավագույն ԲԿ. պատվոգիրը հանձնվեց Արմեն ՉարչյանինԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ 75 դպրոցի մանկավարժ կոչեցյալ Արամյանը, վիրավորում 10-ամյա աղջնակին՝դպրոցի տնօրենի եւ ծնողի ներկայությամբՄարիամ Փաշինյանը նոր գրառում է կատարելVIDEO.ՓԼՈՒԶՈՂ ՑԱՎԵՐ.ԿԻՍԱԲԱՑ ՈԼՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ ԵԹԵՐՈՒՄ. «Ամենատարբեր խմբերում գրառումներ են հայտնվում, որոնց հեղինակներն ադրբեջանցիներ են». Տիգրան Աբրահամյան«Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել». Արծրուն ՀովհաննիսյանՇնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվԱպարան քաղաքը՝ 2020-ի Տոնական իր հանդերձանքով՝ թիվ մեկն է ՀՀ-ում.Երեւանից առաջ..Photo, Video VIDEO.Շուշանիկ Ոսկանյանը ակցիաների ետեւում միտումներ է տեսնում. գործին խառնված են նաեւ մականունավոր մականունավորներ VIDEO.Կասկածում եմ, որ իրավապահ համակարգը «պրիզնատ» է գալիս Փաշինյանին

«Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է

«Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է: Օրերս, «Տոսպիա» ռեստորանային համալիրում բավականին ջերմ ու մտերմիկ մթնոլորտում նշվեց Ասմունքի Կենտրոնի 8-ամյակը, որին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր՝ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ ՀՀ-ի մարզերից, ովքեր մշտապես լսում եւ գնահատում են Լիանա Զուրաբյանի ասմունքը:
Երեկոն իսկապես գերհագեցած էր. Լիանա Զուրաբյանը իր հրաշալի կատարումներով կրկին ստիպեց ներկաներին հույզերով ու մտքերով տեղափոխվել գրական աշխարհ...
Իսկ հատուկ իր հյուրերի համար՝ իրեն բնորոշ յուրահատուկ ձիրքով. կատարեց Սեւակ, Չարենց, Իսակահայան, Տերյան, ինչպես նաեւ ներկաներին նվիրեց մի քանի ստեղծագործություններ՝  Սասուն Պասկեւիչյանից…

 

Lurer Lurer-ի լուսանկարը:Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 


Հատկապես յուրովի ներկայացրեց ՝Հայ Զինվորին նվիրված բանաստեղծություններից մեկը, որն անխոս հուզեց ներկաներին:
Ներկաներին, նա իր կատարումները նվիրեց յուրովի. ամեն մեկի համար ասմունքելով իր տեսակին բնորոշ ստեղծագործություն, ընդգծելով որ. ամեն մի գործ՝ բնորոշում է մարդու ներաշխարհն ու հոգին...
Ի դեպ, Լիանա Զուրաբյանի ունկնդիրները նույնպես, Շնորհավորելով Լիանա Զուրաբյան ասմունքի տան 8-ամյակը, գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցրեցին՝ հատուկ ընդծելով որ Լիանա Զուրաբյանն իր ասմունքի միջոցով կարողանում յուրովի վերապրեցնել մեր մեծերի գործերն ու ստեղծագործությունները՝ դիպչելով մարդկանց հոգուն ու սրտին...
Երեկոյի ընթացքում Լիանա Զուրաբյանը, նույնպես անկեղծացավ իր ունկնդիրների, ու հյուրերի հետ, նշելով, որ իր ճանապարհը եւս հեշտ չի եղել. եղել, եւ այսօր էլ կան բազում խնդիրներ, հոգսեր, բայց ինքը լավատես է, եւ ուզում է իր ժողովրդի համար՝ ինչ-որ մի լավ գործ արած լինել: Ու դրա համար, ինչպես նա նակատեց իր խոսքում՝ոչինչ չի խնայում...

Դիտարկմանը, թե ի՞նչ նվաճումներ ու ձեռքբերումներ են ունեցել Լիանայի սաները, վերջինս ասաց.
«Մեր երեխաներն անչափ շնորհաշատ են ու ներաշխարհով հարուստ: Նրանք են իրենց ծնողներին պարտադրում, որ իրենց բերեն մեր կենտրոն: Մեր առաջին սաներից ոմանք հայտնվել են հեռուստատեսությունում և շատ հայտնի են համարվում՝ հանրության շրջանում: Մյուս մասը հանդես է գալիս մեծ բեմերում: Արդեն 8 տարի է, ինչ մեր ասմունքի կենտրոնը գործում է: Հաշվի առնելով մեր առջև ստեղծված դժվարություններն ու խնդիրները, վստահ կարող եմ ասել, որ կարողացել ենք պատվով դուրս գալ այս ամենի միջից: Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մշտապես մեր կողքին են եղել և օգնել են մեզ»:

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

 

Lurer Lurer-ի լուսանկարը:Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 


Հավելենք նաեւ, որ Լիանա Զուրաբյանին Շնորհավորելու էին եկել նաեւ բազում շնորհաշատ կատարողներ՝տարբեր երաշտական կենտրոններից, ովքեր իրենց կատարումներով ներկաներին նոր ջերմություն ու լիցքեր փոխանցեցին: Ստորեւ ներկայացնում ենք 11-ամյա Մարիաննա Զարգարյանի կատարումը, ով արդեն հասցրել է բեմ բարձրանալ, եւ սիրվել հանդիսատեսի կողմից:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն