Երևան, 05.04.2020, 10:59,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

«Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-Աբրահամեան

Վերլուծաբան և հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստիպում եք գրել: Գրիբոյեդո՛վ: Կամ՝ Սնկակերյան:
     Ոչ մի՝ հետին իսկ միտք չունեմ համարելու արձանի ներկելը մի մեծ հայրենասիրական գործողություն, բայց...
     Նաև բացարձակ անհասկանալի է ինձ սրբազան վրդովմունքն ու բացականչական տրամադրությունն այս՝ մեծ հաշվով կոմիկ իրադարձության շուրջ:

Ուրեմն, նախ՝ ճիշտ կլինի մի քիչ թուլանանք ու մի քիչ սառենք: Արձանները կարմիր ներկից չեն մեռնում: Հետո մի հատ հասկանանք` ո՞վ էր այդ մեծն, ահավոր մեծն Գրիբոյեդովը: Ռուսական մի չինովնիկ և տասներորդական կլասի մի գրող: Հանգիստ, մի վրդովվեք: Սա ընդամենը փաստ է: Անկախ արձան ներկելու պատմությունից, նախ մարսենք այդ փաստը: Համաշխարհային պատմության տեսակետից Գրիբոյեդովը ոչ ոք է, մի դատարկ տեղ: Որպես գրող նա ոչ մեկին պետք չի, բացի գրականության պատմության արխիվիստներից: Ոպես գործիչ՝ մեծ հաշվով նույնպես: Սա անցանք: Սրբազան սարսուռը թարգեցինք մի անվան առաջ, որը ոչինչ արժի:

Երկրորդ՝ մեր սիրելի ռուս ընկերները, իրենց միայն հայտնի կամ անհայտ պատճառներով, որոշել են մի իսկական արշավ սկսել Նժդեհի հիշատակի դեմ: Էլ Ալիևի ձեռը թուղթ են տալիս, խոսացնում, էլ «Ռեգնում»-ում անիմաստ ու երկար հոդվածներ են գրում, նույնիսկ՝ հանձնաժողով առաջարկում ստեղծել Նժդեհի հարցով: Սադրանք են կազմակերպում Արմավիրում... Այսքանից հետո համարել, որ սա մտածված քաղաքականություն չի... Եսիմ: Դե, եթե շատ եք ուզում, կարանք...

Հիմա: Մենք` հայերս, մի մազալու ու հուզիչ սովորություն ունենք: Մեզ միշտ թվում է, որ ռուսները, ամերիկացիները, մյուսները չեն հասկանում` ինչ են անում: Իրանք չեն հասկանում, որ մենք լավն ենք, իրանց շատ ենք սիրում: Այ, որ մենք լավ բացատրենք, բաց նամակ գրենք Գորբաչովին, Հռոմի պապին, Թրամփին, իրանք կհասկանան: Մոլորության մեջ են:
     Սրանով, ի դեպ, մենք ավելի ենք վիրավորում ռուսներին ու մյուսներին, քան ընկեր Սնկակերյանի արձանը կարմիրով զարդարելուց: Որովհետև մենք՝ մի բուռներս, մտածում ենք, որ դարավոր կայսրությունը մեզնից հիմար է, ու չգիտի, թե ինչ է ուզում: Լուրջ, մի պահ մտաբերեք:

Հիմա, էս իմաստով, Շահենի արածը թեկուզև նույնպես մանկամիտ կարող եք գնահատել, բայց պատկերացրեք` նույնիսկ դա ավելի ադեկվատ է, քան մտածել, որ ռուսներն ուղղակի մոլորվել են Նժդեհի հարցում, և մենք իրանց պետք է բացատրենք: Ռուսները կամ ռուսական մի ազդեցիկ խումբ գիտակցված սադրում է, «բզբզում է»: Ու դրան ի պատասխան` մի քիչ ատամ ցույց տալն ավելի համարժեք է իրավիճակին, քան օ՛ մեծն Գրիբոյեդով թեմայով տառապելը: Լավ գոնե Դոստոևսկի լիներ: Չնայած ինձ, ճիշտն ասած, Դոստոևսկին էլ մեկ է, բայց նա գոնե, իրոք, համաշխարհային ճանաչում ունեցող գրող է:

Ատամ ցույց տալ էր, թե ոչ, արձան նախշելը, չգիտեմ: Բայց համենայնդեպս ողբերգության առիթ չեմ տեսնում: Կարելի է ծիծաղել, կարելի է ժպտալ, կարելի է անտարբեր անցնել կողքով: Բայց սրբազան վրդովմունքը հաստատ էն ռեակցիան չի, որն այստեղ սազական է:

Ասենք, թե մի դմբո էնտեղ Նժդեհի հուշատախտակն է վնասել, ստեղ էլ մեկը՝ Գրիբոյեդովինն է ներկել: Հետո՞: Ի՞նչն է այստեղ այդքան ահասարսուռ:

Գրիբոյեդով ակումբը ձեզ ուտի...
     Բա, որ շվեդական Մարդուկ բլեք մետալ խմբի վերջին ալբոմը լսած լինեիք, ի՞նչ էիք անելու: Յանի էդքան նուրբ մի եղեք»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն