Երևան, 10.08.2020, 12:13,
«Գիտե՞ք ինչու է Վլադիմիր Գասպարյանն այնքան դուխ հավաքել ու լրագրողի վրա ավտո քշում». Դանիել ԻոաննիսյանՎլադիմիր Գասպարյանը լրագրողին սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել, «գյուլլել», «սատկացնել»Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը ՝ ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ"Վլադիմիր Գասպարյանը լրագրողին սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել, «գյուլլել», «սատկացնել»Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեցու ճեմասրահը ՝ ակամայից վերածվում է " ԳՈՂԻ ԿԱՄԵՐԻ"VIDEO.Նորի՞ց են ուզում մորթվել, բռնաբարվել, որ այս չափորոշիչներն են բերում. Գայանե Զարգարյանի հեղինակային հաղորդման եթերում հասարակական գործիչ Մանուշակ Ստեփանյանն է«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է». Հրանուշ Խառատյան«Բեյրութում հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է». ԱԳՆ խոսնակՌԴ-ի Ուֆա քաղաքում հաստատված Բյուզանդ Ավետիսյանը՝ներդրումային ծրագրերը նախընտրում է իրականացնել հարեւան Վրաստանում «Հանքերի և պոչամբարների թափոնները՝ Դեբեդի աղտոտիչներ». Օլեգ Դուլգարյան

Պարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…

Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր քջում գրել է.

 

Հայտնի է, որ ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց, պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ. միեւնույն ժամանակ պահանջելով նրա հրաժարականը։

Ցույցի ընթացքում բախում տեղի ունեցավ ոստիկանության և ՀՅԴ երիտասարդների միջև։ Երիտասարդները փակեցին նախարարությանը հարակից Վազգեն Սարգսյան փողոցը, իսկ թավիշ հագած ոստիկանները բիրտ ուժ կիառեցին ցուցարարների վրա, ինչպես նաեւ նրանցից շատերին բերման ենթարկեցին ոստիկանության տարբեր բաժիններ:

Եւ այս ամենի մեջ, ցավալին այն է , որ փողոցներն ու մայրուղիներրը փակելով, պետական շենքերն ու կրթական հաստատությունները շրջափակելով ու հանրապետության ողջ շարժը կաթվածահար անելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝այս դեպքում ոստիկանություն կոչվածը, մի քանի տասնյակ ուսանողների դեմ հարյուրհոգանոց ոստիկանական բանակ հանեց:

Հարկ էր փրկել. դարի հանճար՝ Արայիկ Հարությունյանին, ում նմանները ծնվում են 100 տարին մեկ անգամ երեւի, քանզի Քաջ Նազարի մերօրյա բախտակիցը՝թավիշով է կտրում «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» պարտադիր ուսուցման ճակատագիրը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ինչեւէ , հեղափոխականների սրտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով նախարարական «արխալուղ» է հագել՝ նաեւ մեր երիտասարդների անկոտրում պայքարի շնորհիվ, այսօր արհամարեց նրանց, եւ դուռ բացելու ու նրանց լսելու փոխարեն՝ ընդհառաջ գնաց ասֆալտին ծեփելու օպերացիային:
Քայլիստների իշխանությունը, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ սեւերի ու սպիտակների ջրբաժանը կենսունակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ աղքատությունը դուրս չի եկել օրվա կառավարիչների ուղեղներից…

 

Ոստիկանը մերն ա կարգախոսով իշխանության եկած քայլ արածները, այսօրվա ոստիկանական արսենալի բանեցմամբ՝ գերազանցեցին սովետից եկած մեթոդներին, որին հրաժեշտ տալու համար, հավատավոր հայ ժողովուրդը ոտքի էր կանգնել:

 

Որ Հայաստանում ոստիկանությունը վաղուց արդեն մեր հասարակության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարելու փոխարեն իր միակ գործառույթը համարում է  պատկերավոր ասած  միայն իշխողի` «գեստապո» լինելը, փաստվեց եւս մեկ անգամ:

Հակառակ դեպքում, ոստիկանները մայրաքաղաքի փողոցներում կատարված սպանությունները կանխելու, բացահայտելու փոխարեն հասարակության ջանին չէին ընկնի, եւ հիմա էլ ցուցարարներին չէին «ջարդի»` հանուն անկարող ու մատը մատին չխփող փամփլիկ պաշտոնյաների…

Իսկ ցուցարարի վրա թքելու հայտարարություն արած ՝ փողոցային, անտակտ, եւ անտաշ ոստիկանի պահվածքը, եւս մեկ անգամ արատացոլեց այսօրվա անդեմ ոստիկանության ձեռագիրը, որի երաշխավորը. պիսրից՝ օպեր, օպերից ԱԱԾ-ականի լավ «ախպոր ախպեր դարձած» ներկայիս ԺՊ՝ Արման Սարգսյանն է:


Այն նույն երջանիկ դեմքով ԺՊ-ն, ով առանց շունչ քաշելու համակարգ է վերադարձնում աղմկահարույց քր. գործերով անցնող այն կադրերին, ովքեր 2018-ի իրողություններից հետո՝ լքել էին ոստիկանության շարքերը :

 

Ուրմեն այսպես. պարո՛ն ԺՊ, Դուք պարտավոր եք հաշված ժամերի ընթացքում համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ՝ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…

 

Հ. Գ 

Եւ բացի այդ, Ձեր ոստիկանության «40 գրոհայիների համաչափ գործողությունները ցուցարարների վրա՝ խոսում էր մի քանի բանի մասին.. .Կամ, այդ ժամերին «Երևան ջազ ֆեստ-2019» փառատոնի փակման համերգին նստած Փաշինյանին ճիշտ չէիք զեկուցում. թե ինչ էր կատարվում մայրաքաղաքում, կամ՝ «ֆռռում» էիք Ձեր շեֆի վրա ՝հարվածի տակ դնելով նրա կաբինետը:


Եթե իհարկե, ուղիղ հրահանգով չէիք կատարում կառավարության՝ «ֆաս» հրամանը:
Սպասում ենք պատասխանի. ո՞ւմ թողտվությամբ էր  բարեպաշտ ու թավշապատ ոստիկանը` թքում ցուցարարի վրա: Ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի, թե՞ Փաշինյան Նիկոլի: Ու եթե Նիկոլը բանից տեղյակ չէ, ուրեմն երիցս ճիշտ են կանխատեսումները, որ ոստիկանապետի ԺՊ-ն ու նրա «խիշնիկ» ենթակաները՝ Հիսուսի բարդույթով առաջնորդվողը չեն: Նրանք ավելի շուտ Նիկոլին «պադստավկա» անող են, քան քաղաքացի-ոստիկան անջրպետը թուլացնողներ:

 

 
Gayane Zargaryan-ի լուսանկարը:
Gayane Zargaryan-ի լուսանկարը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն