Երևան, 17.01.2020, 22:44,
«Իզմիրլյան» ԲԿ-ն ճանաչվել է 2019թ. լավագույն ԲԿ. պատվոգիրը հանձնվեց Արմեն ՉարչյանինԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ 75 դպրոցի մանկավարժ կոչեցյալ Արամյանը, վիրավորում 10-ամյա աղջնակին՝դպրոցի տնօրենի եւ ծնողի ներկայությամբՄարիամ Փաշինյանը նոր գրառում է կատարելVIDEO.ՓԼՈՒԶՈՂ ՑԱՎԵՐ.ԿԻՍԱԲԱՑ ՈԼՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ ԵԹԵՐՈՒՄ. «Ամենատարբեր խմբերում գրառումներ են հայտնվում, որոնց հեղինակներն ադրբեջանցիներ են». Տիգրան Աբրահամյան«Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել». Արծրուն ՀովհաննիսյանՇնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվԱպարան քաղաքը՝ 2020-ի Տոնական իր հանդերձանքով՝ թիվ մեկն է ՀՀ-ում.Երեւանից առաջ..Photo, Video VIDEO.Շուշանիկ Ոսկանյանը ակցիաների ետեւում միտումներ է տեսնում. գործին խառնված են նաեւ մականունավոր մականունավորներ VIDEO.Կասկածում եմ, որ իրավապահ համակարգը «պրիզնատ» է գալիս Փաշինյանին

Իրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

2018 թվականին, հոկտեմբերի 16-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը համառորեն հայտարարում էր, որ իրավապահները բացահայտել են իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուին, սակայն անունը դեռ չէին նշում, պնդելով միայն այն, որ պատվիրատուն Հայաստանից է։

ԱԱԾ տնօրենն այդ օրերին, նաեւ նշում էր, որ առայժմ չի ստացվում փաստաթղթերով հիմնավորել պատվիրատուի մասնակցությունը, պնդելով. «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, որը, ցավոք սրտի այս փուլում չի լինում»:

Related image

Մինչդեռ , ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝հայտնի Դոգը, NewsMedia-ի հետ զրույցում անդրադառնալով դարի գաղտնալսմանը, հետեւյալ եզրահանգմանն է եկել.
-Սկզբից ես մտածում էի, որ դա կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջոցով. հատուկ տեխնիկայով, որովհետեւ Հայաստանում կան օլիգարխներ, ովքեր տիրապետում են այդ առաջնակարգ տեխնիկային:
Էն ժամանակ , ես միամտություն արեցի եւ Վանեցյանի Արթուրի մարդկանց ուղարկեցի էն մարդկանց տվյալները, ովքեր որ ունեն այդ տեխնիկան: Հետո, երբ որ ես վերլուծեցի, հասկացա, որ 90 տոկոս հավանականությամբ, դա հենց Վանեցյան Արթուրն էլ արել է:

-Ի՞նչը Ձեզ ստիպեց նման եզրահանգման գալ:

-Ասեմ. որովհետեւ շատ տարօրինակ էր, որ այսդպես էլ չհրապարակվեց Վանեցյանի եւ դատավորի խոսակցությունը: Այսինքն իրենն ու Նիկոլինը կա, իրենն ու ՀՔԾ պետինը կա, բայց ամենակարեւորը՝ դատավորի խոսակցությունը չկա:
Ընդհակառակը, եթե դա արած լիներ Քոչարյանի կողմնակիցներից որեւէ մեկը , նա անպայման կհրապարակեր դատավորի վրա ճնշում գործադրելու պահը:

-Քանի որ խոսք գնաց գաղտնալսումների մասին, հետաքրքիր է իմանալ, թե նախկինում ովքեր էի՞ն կանգնած գաղտնալսումների ետեւում, եւ ո՞մ էին հիմնականում գաղտնալսում այն պաշտոնյաները, կամ օլիգարխները, ում ձեռքերը հասնում էր Ձեր ասած այդ առաջնային տեխնիկային:

-Նրանք գաղտնալսում էին՝ ում ուզում էին: Նրանք գաղտնալսում էին անգամ իրենց մելպետերին: Ասենք միլպետա. խոսակցության ժամանակ էս մի միլպետը մեկի հետ բան ա փոխանակում.տեղեկություն, գումարային հարցեր եւ այլն, կանչում էին Արշակի 555 համարներով կալոնկա, զապիսը դնում էին դեմը՝փողերը ձեռից առնում, ու ասում էին բարի ճանապարհ. գնա աշխատի՝խելոք կմնաս:

newsmedia 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն