Երևան, 05.06.2020, 00:22,
COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն «Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրելԱնի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր

Երեկ,համացանցը ողողված էր ( 14..11. 2019թ ) «Հրապարակ» օրաթերթի ու նրա համանուն կայքի «Էջմիածնի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. Հին հաշիվնե՞ր էին պարզում» վերտառությամբ ստահոդ հոդվածը, որն ըստ տարածված հավաստի լուրերի, որեւէ աղերս եւ որեւէ կապ չունի այն ամենի հետ, ինչի մասին մոգոնել ու տարածել է լրատվամիջոցը՝ հանրության շրջանում իրացնելով սուտ եւ իրակնության հետ կապ չունեցող անհիմն տեղեկություններ: 

Եւ ահա համացանց նետված այդ կեղծ եւ սուտ լուրերի պատճառով, երեկվանից խախտվել է Արմավիրի զորամասերից մեկի նախկին հրամանատար՝ Գևորգ Ենոքյանի՝ «Մարսո»-ի որդիների անդորրը, քանի որ երեկ ուշ գիշեր նրանց հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու:

Էջմիածնի ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Ենոքյանի որդիների նկատմամբ ոստիկանությունում փորձել են դիմել մանիպուլյացիոն հնարքների, ինչը սակայն որեւէ արդյունք չի տվել, քանզի Ենոքյանի որդիները իրականում որեւէ կապ չեն ունեցել Էջմիածնում հնչած կրակոցների հետ:


Ու ի՞նչ է ստացվում. ստացվում է այն որ սուտ եւ իրականության հետ կապ չունեցող տեղեկատվության արդյունքում, «Հրապարակ»-ը ոչ պակաս անթույլատրելի ու դատապարտելի արարքի է դիմել եւ խախտելով անմեղության կանխավարկածը՝ հնչեցրել մարդկանց անուններ. այս դեպքում Գևորգ Ենոքյանի որդու անունները, հաշվի չառնելով մի շատ կարեւոր եւ լրջագույն հանգամանք, որ «մատից հոտ քաշած» տեղեկությունների արդյունքում՝ անուններ հնչեցնելով կարող էր վտանգվել նաեւ  Ենոքյանի որդիների կյանքը, քանի որ իրավիճակն ուղղակի կարող էր հղի լինել անդառնալի կորուստներով…

Հատկապես, որ այս տարիների ընթացքում վենդետաների պակաս կարծես թե չենք ունեցել.. Երբ այս կամ այն մարզում, համայնքում կրիմինալ խմբավորումների, կամ այս կամ այն թայֆաների միջեւ ստեղծված ռազբորկաների արդյունքում՝ տուժել , եւ «կուլ»  են գնացել նաեւ  անմեղ մարդիկ… 

Եւ վերջապես ո՞վ է իր բաժին պատասխանը ստանալու, եթե ոչ ստահոդ տեղեկություններ տարածած լրատվամիջոցը՝ Ենոքյանի որդիների բարի համբավն ու պատիվը արատավորելու համար: Փառք Աստծո, Գուրգեն Առաքելյանը կենդանի է, եւ նա հաստատ բոլորից լավ կիմանա՝թե ո՞վ է կրակել իր վրա:

Այնպես որ «Հրապարակը»  թոզ ու դուման անելուց եւ լրատվամիջոցի՝ պլինտուսի մակարդակի իջնելուց առաջ, ճիշտ կանի վերանայել  իր գործելաոճն ու կեղտոտ ձեռագիրը, քանզի հանրությունն  այլեւս կարողանում է տարբերակել սուտն ու կեղծիքը՝իրականութունից:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արմինե Օհանյանի խմբագրած «Հապարակը» սուտ
լուրեր է տարածում համացանցում՝ցեխ շպրտելով այնպիսի մարդկանց վրա,  ովքեր ի տարբերություն սուտ լուրեր տարածող գզիրների , ճանապարհ եւ կենսագրություն ունեն:

Գուցե այս ճանապարհով, թերթերի խմբագրություններում կես դրույքով գործ սարքող , կամ կեղծ  լուրեր հասցնող   ինչ-ինչ աբիժնիկներ, իրենց անզորությունից ու անկարողությունից դրդված՝  ընտրում են այս ստոր ու անպատվաբեր ճանապարհը, մոռանալով հայտնի ասույթը . որ ստի ոտը կարճ է, եւ որ կամ գողի ու ...-ի  օրը 40 օր է»…


Գուցե «Հրապարակին» խիստ անհրաժեշտ էր պարել «ինչ-որ մեկի դուդուկի տակ», (ում ԱԿԱՆՋՆԵՐՆ ԱՐԴԵՆ կարծես թե երեւում են) ՝ շեղելու հանրության եւ պատկան մարմինների ուշադրությունը բուն գործից,  քանզի վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալու՝թե իրականում որտեղ է այս պատմության մեջ թաղված եղել շան գլուխը…

Այսքանից հետո, Արմինեին մնում է մեկ բան. դարձի գալ, եւ ստվեր չգցել այն լրատվամիջոցների վրա, ովքեր լրագրողական համքարության արդյունքում հանրությանը փոխանցում են ճշտված եւ ազնիվ տեղեկություններ, այլ ոչ թե ինչ որ խառնարաններից թխված սուտ նյութեր, որոնք փուչիկի պես շատ արագ պայթում են…

Հ.Գ 1


Հիշեցնենք, որ երեկ գիշերվա ժամին, Էջմիածնի գերեզմանատանը կրակոցներ են հնչել, որի ժամանակ վիրավորվել էր 27-ամյա բռնցքամարտիկ՝ Գուրգեն Առաքելյանը:

Իսկ թե ովքեր կարող են այս իրավիճակի մեջ ունենալ իրենց հնարավոր բացթողման ու մեղքի բաժինը, եւ թե Էջմիածնում այս վերջին ժամանակահատվածում ինչ նոր թայֆաբազական օջախներ են եռռում, այդ մասին կխոսենք հաջորդիվ:

 

Օրվա լուրեր 

 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն