Երևան, 12.12.2019, 12:16,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակով

SHAMSHYAN.com տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանութան Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 7-ին ոստիկանության նշված բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հոյտեմբերի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Քիմշեն» կոչվող թաղամասում մի խումբ անձանց միջև խուլիգանություն է տեղի ունեցել:

 

 

 

Ոստիկանները պարզել են, որ մասնակիցներն են՝ Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Արթուր Մամյանը, ով իր մտերիմ՝ 10-ից ավելի քաղաքացիների հետ վիճաբանել են Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Գոռ Առաքելյանի, 28-ամյա Վահե Հանեյանի և 29-ամյա Սմբատ Պողոսյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի:

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ վիճաբանության ժամանակ Ա. Մամյանը եղել է զենքի նմանվող առարկայով, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ և միաժամանակ վերցրել դեպքի վայրից փախցրել է Վ. Հանեյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենան:

Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների և փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն