Երևան, 22.11.2019, 13:53,
Իրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

Տեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ Մելքոնյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, Factor TV-ի եթերում անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ եթե իրեն ձերբակալելով ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, ապա թող ձերբակալեն, ասել է. «Ինձ թվում է՝ ինքը մոտալուտ վտանգ է տեսնում ձերբակալման, դրա համար է ասել: Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է: Եթե արդեն Հոկտեմբերի 27-ն էլ է բացվում, շատ մարդիկ կկալանավորվեն։ Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ է այդպես ձևակերպել, բայց որ ուզում է՝ ժողովուրդը գոհ ու երջանիկ լինի, դա շատ լավ է»:

Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի իրադարձություններին, Մելքոնյանն ասել է, որ այդ ժամանակ ՊՆ Արմավիրի կենտրոնի հրամանատարն է եղել։

«Ես եկա ՊՆ, նախարարն այնտեղ չէր, տեղակալներն էին ու շտաբի պետերը, շատ խառը իրավիճակ էր, ոչ ոք չէր իմանում՝ ինչ պիտի արվի։ Կասկածներ կային, որ հնարավոր է՝ շրջաններում աջակիցներ ունեն, որոնք կարող էին մտնել քաղաք: Դրա համար որոշում է կայացվել, որ Երևանին մոտ զորամասերը փակեն քաղաքի մուտքերը։ Ես հրաման ստացա, որ Արգավանդից փակեմ օդանավակայանը: Օդանավակայան մտնող բոլոր մուտքերը մենք փակեցինք։ Սպասում էին, որ հնարավոր է՝ ինչ-որ դիվերսիոն խմբեր մտնեն օդանավակայան»,- պատմել է նա։

Այնուհետև, ըստ Մելքոնյանի, Հայաստան է ժամանել ռուսական Ալֆա ջոկատի՝ մոտ 100 հոգանոց խումբը։ Մելքոնյանի խոսքով՝ ինքը թույլ չի տվել խումբն առաջ գա, կապվել է ՌՈ նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որը Ռազմական ոստիկանության մեքենաներ է ուղարկել, և Ալֆայի խումբը տեղափոխել է Ռազմական ոստիկանություն։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մեքենաներ էր ուղարկել, որ Ալֆան գնար ԱԺ։

«Ալֆան չհասավ ԱԺ, մենք տարանք իրենց Ռազմական ոստիկանություն։ Գասպարյան Վովան իրենց ղեկավարության հետ գնացել էր ԱԺ դրանից հետո։ Ես արդեն հասկանում էի, որ Ալֆան եկել է, որ վերացնի կատարողներին ու բոլոր հետքերը վերանան։ Հետո լուսադեմին մենք Ալֆային ճանապարհեցինք։ Իրենք էլ հասկացան, որ անելու բան չկա»,- նշել է Մելքոնյանը։

Եթերի ընթացքում նա ասել է, որ Նաիրի Հունանյանի խումբը կատարողներն էին, իսկ կազմակերպիչները մնացել են խաղից դուրս:

«Եթե այդ գործը բացվեր, կազմակերպիչները բացահայտվեին, Մարտի 1 չէր լինելու»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի շուրջ վերջին ժամանակներս տեղի ունեցող իրադարձություններին՝ Մելքոնյանն ասել է. «Պետք է շատ զգույշ լինել: Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

 

 

 
«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ Մելքոնյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն