Երևան, 22.11.2019, 13:53,
Իրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

Երևանում 29-ամյա երիտասարդին ատրճանակով սպանողը հայտնաբերվել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Մալաթիայի բաժնի, ինչպես և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան մայրաքաղաքի Վահրամ Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդին, որը հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի դի։ Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր և այլն։ Հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել էր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ սպանությունը կատարել է Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդը։ Վերջինս ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն