Երևան, 08.07.2020, 16:49,
Բրազիլիայում վերացվել է հանրային վայրերում դիմակ դնելու պարտադիր բաղադրիչըԳաղափարախոսությո ՞ւնն է հաղթելու մեծ պայքարում, թե ՞ կապիտալը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի տաղավարում վերլուծաբան Կարինե Հակոբյանն է.IRAVUNK.TVՃՈ-ն տեղեկացնում էԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունըА. Бабуханян: «Для нас антироссийские действия Пашиняна не являются неожиданностью».IRAVUNK.com«Որ իմանաք՝ ինչ մարդկանց տներ են խուզարկում, կթուլանաք ծիծաղից». Գևորգ Պետրոսյան«Հրայր Թովմասյանը փրփուրներից է կախվում»․ Ալեն ՍիմոնյանԱԱԾ-ի նոր բացահայտումը՝ Առինջ համայնքի և «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» վերաբերյալԱնկախ դատական համակարգը մահացու վտանգ է ծայրահեղ պոպուլիստ իշխանության համար․ Գրիգոր Մուրադյան «Ի՞նչն է խանգարում՝ մի 3 ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ». Լիլիթ Գալստյան

Սահմանազանցությունը, չունի յուրայիններ եւ օտարներ, նա խժռում է բոլոր նրանց, ովքեր իր ատամի տակ են հայտնվում...

Օլիգարխների ու նրանց հետ սրտաճած «բեսպրեդելի» վարքը միշտ էլ քննարկվել է Հայաստանում, սակայն «սայլը տեղից չի շարժվել», քանի որ դրանց ականջները քաշող չի եղել: ժամանակին քրեաօլիգարխիկ համակարգը ամեն ինչ արեց, որ սրանց նմանների «գլխից մազ չպակասի», և դրանով իրեն հաջորդած գործիչների վզին փաթաթեց չափազանց հզոր մի բուտաֆորիկ համակարգ, որի գործունեության պտուղները մենք այսօր վայելում ենք:
Եվ փաստ է այսուհետ, որ հասարակությունը չի ցանկանում հանդուրժել բեսպրեդելի ու նրանց շրջապատի արտոնյալ և անպատիժ լակոտների գործունեությունը....

Հ. Գ

Լսեցինք հերթական բոթը. «Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։


Հ.Գ1

Սա ի՞նչ է, եթե ոչ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ... Եւ այս տեմպով գնալու դեպքում, Հայաստանում կհաստատվի ոչ այլ ինչ, քան ամենաթողության իշխանություն: Ու բոլոր նրանք, ովքեր սա չեն նկատում, ընդամենը ծառայում են ամենաթողությանը։ Ոմանք գիտակցելով, ոմանք` գուցե անգիտակցաբար....
Ինչպես ասում են սահմանազանցությունը, չունի յուրայիններ եւ օտարներ, նա խժռում է բոլոր նրանց, ովքեր իր ատամի տակ են հայտնվում, եւ ոչ ոք չի կարող գտնել նրանից պաշտպանվելու հնարը, ոչ ոք չի կարող երաշխավորված լինել նրան հանդիպելուց, քանի դեռ դրա դեմ արմատական ու անողոք պայքար չի տարվում՝բառի բուն իմաստով: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը՝ կարծես թե արվեց ընդդեմ բեսպրեդելի, ընդդեմ կոռուպցիայի, ամենաթողության, եւ անարխիայի ...
«Վայելում ենք» հայրենի ոստիկանության (եւ ոչ միայն) որդեգրած ջայլամային քաղաքականության պտուղները, ուրիշ ոչինչ...

Ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանի՝ Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին, եւ հարազատներին: 

 

Գայանե   Զարգարյան 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն