Երևան, 08.07.2020, 18:04,
Բրազիլիայում վերացվել է հանրային վայրերում դիմակ դնելու պարտադիր բաղադրիչըԳաղափարախոսությո ՞ւնն է հաղթելու մեծ պայքարում, թե ՞ կապիտալը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի տաղավարում վերլուծաբան Կարինե Հակոբյանն է.IRAVUNK.TVՃՈ-ն տեղեկացնում էԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունըА. Бабуханян: «Для нас антироссийские действия Пашиняна не являются неожиданностью».IRAVUNK.com«Որ իմանաք՝ ինչ մարդկանց տներ են խուզարկում, կթուլանաք ծիծաղից». Գևորգ Պետրոսյան«Հրայր Թովմասյանը փրփուրներից է կախվում»․ Ալեն ՍիմոնյանԱԱԾ-ի նոր բացահայտումը՝ Առինջ համայնքի և «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» վերաբերյալԱնկախ դատական համակարգը մահացու վտանգ է ծայրահեղ պոպուլիստ իշխանության համար․ Գրիգոր Մուրադյան «Ի՞նչն է խանգարում՝ մի 3 ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ». Լիլիթ Գալստյան

«Սպան էդպիսի բան անի՞. դա նշանակում ա ուսադիրները գցել աղբամանը». Նիկոլ Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետն այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը և աղմկահարույց հայտարարությանը.

«Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին և այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հասկանում եք չէ՞՝ դա ինչ է նշանակում. դա, մոտավորապես, կարող է նմանվել..., դա շատ վատ դեպք ա... և դա պետք է հետաքննվի...»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինքը չի իմացել, որ Վանեցյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ԱԱԾ-ի պաշտոնական կայքում:

«Սպան էդպիսի բան անի՞. էդ ի՞նչ ա... Դա նշանակում ա ուսադիրները գցել աղբամանը»,- եզրափակեց նա:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն