Մեր անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է ,իսկ Հայրենիքին ծառայելը՝ յուրաքանչյուրիս պարտքն ու պատիվը

Անկախությունը յուրաքանչյուրիս անուրանալի և մնայուն ձեռքբերումն է, մեր բոլորի նպատակների իրականացման և իղձերի մարմնավորման անխոս երաշխիքը, մեր կայունության գրավականը:
Ցանկացած դժվարություն ու խոչընդոտ չի կարող նսեմացնել մեր պատմական ձեռքբերումը, եւ մենք՝Հայերս միմիայն միասնականության շնորհիվ ենք կարողանալու հզորացնել մեր պետությունը՝ դառնալով համայն հայության Հայրենիքը` Անկախ Արցախի հետ միասնական ու միաձույլ:
Այդ անխախտ հավատով էլ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Անկախության 28-ամյա տարեդարձի առթիվ եւ մաղթում, որ պատվով պաշտպանենք մեր անցյալի հաղթանակներն ու ,մեկ բռունցք դարձած՝ պատրաստ լինենք ցանկացած նոր մարտահրավերի դիմակայելու։

Անկախությունը մեզ հենց այնպես չի տրվել։ Ու այն մեզ նվեր չեն արել. մենք այն նվաճել ենք մեր հարազատների, մեր Հերոսների, մեր զինվորների, արյան գնով, եւ մեր մեր ազգային միասնականության շնորհիվ:
Ուստի, եւ որևէ մեկը չի կարող խարխլել մեր հաղթանակած պետության հիմնասյուները:
Մեր անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է ,իսկ Հայրենիքին ծառայելը ՝ յուրաքանչյուրիս պարտքն ու պատիվը:

Եւ թող հայ ազատագրական շարժման ռահվիրաներից Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերը ուղեկից լինեն բոլորիս . «Ազատությունը և անկախությունը լոկ գեղեցիկ խոսքեր չեն, գործնականորեն կենսական ու անհրաժեշտ են Մարդու, Հայ մարդու, հանրության ու ազգի համար»:
Շնորհավոր անկախությունդ իմ հա՛յ ժողովուրդ, շնորհավոր Տոնդ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ:

Related image

 

ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն