Եթե չլիներ պատվախնդիր ապարանցին, Աստված գիտե կկարողանայի՞ք արդյոք մեկ մոմ վառել եկեղեցում…

Օրերս համացանցային տիրույթում անցկացված մի հարցման շրջանակներում, երբ մի տիկնոջ հարցնում են , թե ամսական որքան աշխատավարձ է ստանում և եւ թե արդյ՞ոք ապրում է Երեւանում, վերջինս արձագանքում է թե «Իհարկե, Երեւանում. ինչի չի ՞ երեւում», արձագանքում է տիկինն ու հավելում. «Կարող ա Ապարանում էի ապրում» :


Այստեղ են ասել. այ քեզ անհեթեթ ու անտակտ պատասխան. կասեի՝ նույնիսկ գռեհիկ: Լավ ինչքան կարելի է իջնել, ու էլի՝ անվերջ իջնել, ոտնահարել մի ամբողջ պատմություն, անցնել պատմական այն տեղանքի ՝ այո պատվախնդիր ու արժանապատիվ ապարանցիների կերտած ձեռքբերումների վրայով, որի շնորհիվ սույն տիկինն ու իր պես մտածողները կարող են արատահայտվել մեր Հերոսկան Ապարանի, ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների մասին:


Տիկին, եթե չլիներ Ձեր մատնանշած, եւ բոլորիս սիրելի ու Հերոսական Ապարանն ու ապարանցիները, ապա դժվար թե կարողանայիք մայրաքաղաքում հանգիստ ապրել,  ու եկեղեցում գեթ մեկ մոմ վառել: Չասեմ, թե շատերդ աղոթքն  առ Աստված , որտեղ կարող էիք արտաբերել, եթե չլիներ արժանապատիվ ապարանցին ու մեր պատմական Ապարանը:

Անհարմար է, ամոթ է. վերջապես սթափվեք, եւ ամեն անգամ մի փորձեք ի ցույց դնել ձեր չիմացությունն ու անտեղյակությունը…
Վերջապես մի մոռացեք, որ Հայ ենք՝ ՄԵԿՆ ԵՆՔ. ապարանցի. վանաձորցի, արցախցի, թե սյունեցի….Մենք մեկն ենք այս խաղաղ երկնքի տակ, եւ պարտավոր ենք ամուր պահելու մեր ՀԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՆ ՈՒ ԱՆՈՒՆԸ ամենուր:

Հ. Գ 

Հարգելի տիկին, ուղիղ 100 տարի առաջ թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երեւան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը եւ նրան կտրել Երեւանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հազար մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան:
Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ եւ ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված եւ մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արեւմուտք:
Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաեւ եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երեւան եւ Արարատյան դաշտ:
Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

 

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն