Օսիպյանը դիմում է գրել.hraparak.am

Քիչ առաջ տեղեկացանք, որ, ինչպես եւ կանխատեսել էինք, հրաժարականի դիմում է գրել նաեւ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Հրամանագիրը կհրապարակվի վաղը։ Հերթը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինն է։ Այսօր Անվտանգության խորհրդում քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ պետի հեռանալու մասին։ Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին եւ շեշտել է դրա անհրաժեշտությունը՝ ոստիկանապետին հրահանգելով ամեն գնով բացել ճանապարհը եւ օժանդակել հանքի գործարկմանը։ Մեզ պատմեցին, որ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է եւ հայտարարել, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, այդ օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։

hraparak.am 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն