Երևան, 29.02.2020, 13:41,
ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի գործով քննիչը ՝ 9-ամիս անց հեռացվել է տվյալ գործի քննությունը վարելուց. ուշագրավ մանրամասներՁվի արտադրությունն արագ տեմպերով գնում է խորը մոնոպոլիզացիայի՝ ինչը հղի է սոցիալական բունտի վերածվելու վտանգով Արտակարգ դեպք Բարեկամավան գյուղում. դպրոցում նախկին աշակերտը բոլորի աչքի առաջ կրակոց է արձակել դասասենյակումՄասիս Մայիլյանը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցության, նախագահի թեկնածություն առաջադրելու մասինՎրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքըԻշխանափոխությունից հետո, նախկին իշխանությունների համար ձայներ հավաքող Երվանդ Սերոբյանը՝ արագ կերպարանափոխվեց , եւ նշանակվեց ռեկտորի ժ/պ Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետման դեպք է բացահայտվել. ԱԱԾ«Հայ ժողովուրդը չի կարող անվտանգ գոյակցել մի ազգի հետ, որի ներկայացուցիչը կացնահարում է քնած մարդուն». Արման ԲաբաջանյանՇնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ Ջնդի Ամարյանին եւ գերմանաբնակ բարերար Սուրեն Սարդարյանին` մեր հայրենակցուհու աճյունը , Գերմանիայից Մայր Հայրենիք տեղափոխելու համարԱչաջուր Ակ-ի ծննդաբերական բաժանմունքի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում

Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մաս

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր էջում գրում է.

«Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային: Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ և ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»: Բայց այս թեմայով ավելի ուշ կխոսենք:

Մինչդեռ հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մասին:
Անշուշտ, անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը և կատարվողի մեջ ավելի խրվելուց հրաժարվելը մեծ «զեղչեր» կտան պարոն Վանեցյանին, բայց, այնուամենայնիվ, այդ հարցերը հնչելու են և դրանց պատասխաններն ակնկալվելու են: Անկասկած, այդ հարցերի պատասխանները նաև ստացվելու են:

Հ. Գ. Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Բարի գալուստ բանական աշխարհ»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն