Երևան, 29.02.2020, 13:38,
ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի գործով քննիչը ՝ 9-ամիս անց հեռացվել է տվյալ գործի քննությունը վարելուց. ուշագրավ մանրամասներՁվի արտադրությունն արագ տեմպերով գնում է խորը մոնոպոլիզացիայի՝ ինչը հղի է սոցիալական բունտի վերածվելու վտանգով Արտակարգ դեպք Բարեկամավան գյուղում. դպրոցում նախկին աշակերտը բոլորի աչքի առաջ կրակոց է արձակել դասասենյակումՄասիս Մայիլյանը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցության, նախագահի թեկնածություն առաջադրելու մասինՎրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքըԻշխանափոխությունից հետո, նախկին իշխանությունների համար ձայներ հավաքող Երվանդ Սերոբյանը՝ արագ կերպարանափոխվեց , եւ նշանակվեց ռեկտորի ժ/պ Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետման դեպք է բացահայտվել. ԱԱԾ«Հայ ժողովուրդը չի կարող անվտանգ գոյակցել մի ազգի հետ, որի ներկայացուցիչը կացնահարում է քնած մարդուն». Արման ԲաբաջանյանՇնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ Ջնդի Ամարյանին եւ գերմանաբնակ բարերար Սուրեն Սարդարյանին` մեր հայրենակցուհու աճյունը , Գերմանիայից Մայր Հայրենիք տեղափոխելու համարԱչաջուր Ակ-ի ծննդաբերական բաժանմունքի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում

Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի մոտ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նաիրիտ գործարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։20-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը փակել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 25-ամյա Ալեն Կ-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո վարորդը և նրա հետ եղած անձանցից մեկը փայտե մահակով և ոտքով հարվածել են ավտոմեքենայի դռանն ու բեռնախցիկին, վնասել այն, իսկ նրանց հետ եղած մեկ այլ անձ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել ВАЗ 21099-ի ուղղությամբ։

Մինչ Շենգավիթի ոստիկանները դեպքի հանգամանքներն էին պարզում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Ալեն Կ-ի ավտոմեքենային հարվածել է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Բ-ն, իսկ ավտոմեքենայի վրա զենք է պահել նույն նրբանցքի բնակիչ՝ 22-ամյա Արմեն Բ-ն։ Ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում նշված անձինք ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ Արմեն Բ-ն ներկայացրել է նաև «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Արթուր և Արմեն Բ-երը հարազատ եղբայրներ են, ովքեր բաց են թողնվել։

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն