Խորհուրդ եմ տալիս մարդկանց՝ առաջնահերթ և անհապաղ զբաղվել առողջական խնդիրներով

Երեկ հերթական անգամ բոլորս ականատես եղանք Գյումրու օրվան նվիրված տոնակատարություններին: Այդ ընթացքում բոլորիս համար պարզ դարձավ, որ որոշ մարդկանց մոտ հիվանդության սրացում է նկատվում:Հիվանդություն, որը կոչվում է բիպոլյար պսիխոզ /հոգեկան խանգարում/, բնորոշում է հոգեհուզական ոլորտի պարբերաբար ընթացող խանգարումներով: Էական ցուցանիշ է տվյալ դեպքում էյֆորիան, որը կարող է դրսևորվել մանիակալ կամ հիպոմանիակալ դրվագների տեսքով՝ ինչին ականատես եղանք որոշ մարդկանց ելույթների ժամանակ: Մանիակալ փուլում հիվանդները էներգիայով լի են, երջանիկ, անհիմն լավատես կամ դյուրագրգիռ: Հաճախ անմիտ որոշումներ են կայացնում՝ չմտածելով հետևանքների մասին:
Երկբևեռ աֆեկտիվ խանգարման են կապված նաև հոգեկան այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են տագնապային խանգարումը և հոգեակտիվ նյութերի գործածումը: Այս հիվանդության առաջացման պատճառի մեջ մեծ դեր են խաղում ժառանգական և էկոլոգիական գործոնները:Էկոլոգիական գործոնների մեջ են մտնում մանկության ընթաքցքում տարած դաժան վերաբերմունքը, երկարատև սթրեսը: Գոյություն ունի հիվանդության երկու տիպ՝ առաջին և երկրորդ: Առաջին տիպի դեպքում զարգանում է առնվազն մեկ մանիակալ դրվագ, որը կարող է ուղեկցվել դեպրեսիվ վիճակով: Երկրորդ տիպի դեպքում դրսևորվում է առնվազն մեկ հիպոմանիակալ և մեկ երկարատև դրվագ:
Եվ կա նաև երրորդ տիպը՝ ցիկլոթերմիկ խանգարում, որի դեպքում ախտանիշներն արտահայտվում են նվազ ուժգնությամբ, սակայն տևողությունն ավելի երկար է:
Կա նաև այլ դասակարգում, որը կապված է դեղամիջոցների օգտագործման կողմնակի էֆեկտների կամ ուղեկցվող այլ հիվանդությունների հետ: Նմանատիպ այլ վիճակներ են՝ ուշադրության պակասի և հիպեր ակտիվության համախտանիշը, ֆիզոֆրենիան, հոգեակտիվ նյութերի գործածումը և անձնային խանգարումները՝ ինչին ականատես եղանք:
Հիվանդներին բնորոշ է հուզական լարվածությունը՝ կապված զառանցանքի բովանդակության հետ և զառանցանքային վարքը, որը ևս պայմանավորված է զառանցանքի բովանդակությամբ, ինչպես նաև վերջինիս արտահայտվածությամբ և արդիականությամբ: Այստեղից էլ ծնվում է պոպուլիստական տրամադրվածությունը և որոշ մարդիկ իրենց հռչակելով թագավոր՝ որոշում և խեղաթյուրում են ազգի ճակատագիրը:
Հ.Գ. – Խորհուրդ եմ տալիս մարդկանց՝ առաջնահերթ և անհապաղ զբաղվել առողջական խնդիրներով: