Երևան, 04.04.2020, 16:18,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված

Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը հայտնաբերել է կալանավորված անձ, 25.11.1955թ. ծնված Ժորա Հակոբի Հակոբյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում: Ժ. Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների համար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

 Ժ. Հակոբյանը ձերբակալվել էր 11.06.2019թ.-ին: 14.06.2019թ.-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:

 


Ժ. Հակոբյանը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժիշկների կողմից ախտորոշվել է օրգանական էնցեֆալոպաթիա, հրավիրվել է հոգեբույժ, որը նշանակել է համապատասխան բուժում: 12.08.2019թ.-ից Ժ. Հակոբյանը հայտարարել էր հացադուլ և տեղափոխվել այդ նպատակով հատուկ առանձնացված խուց: Վերջինս եղել է հիմնարկի բժիշկների հսկողության տակ և ստացել դեղորայքային բուժումներ:

 

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն