Երևան, 04.04.2020, 15:58,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է. Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության և մաքրության խնդիրը դարձել է համազգային հարց... Այն այքան կարևոր է դարձել, որ գործին խառնվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին 1,20 րոպեանոց շոու էին կազմակերպել հանրության համար, և փորձում էին այդպիսով երևանցիներին և քաղաքի հյուրերին բացատրել, թե ինչու է Հայաստանի մայրաքաղաքը գտնվում այդպիսի հակասանիտարական վիճակում... Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա նրանց չհաջողվեց, խոսակցությունը գնում էր ընդամենը «բանսարկության» մակարդակում, քանի որ չկար երրորդ՝ «մեղադրյալ» կողմը՝ «Սանիթեք»-ը, որը պետք է այդտեղ լիներ և պատասխաներ ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի բարձրաձայնած խնդիրներին և ենթադրություններին... Ու ընդհանրապես, շատ զարմանալի է, որ գրեթե մեկ տարի մայրաքաղաքը ղեկավարող քաղաքապետը նոր է «բացահայտել», որ «Սանիթեք»-ն զբաղված է սաբոտաժով... Ի դեպ, պարզվում է` Երևանը մաքուր պահելու համար անհրաժեշտ է 50 աղբատար մեքենա... Մեկ տարվա կտրվածքով Երևանի քաղաքապետարանը գնել է ընդամենը 10 մեքենա... Ի՞նչ է սա նշանակում... Սա պարոն Փաշինյանի «կործանված» Հայաստան ժառանգելու լոկալ՝ «մայրաքաղաքային» տարբերակն է... Այսինքն` ինչպես պարոն Փաշինյանն է հասարակությանը փորձում համոզել, որ իր կառավարության կողմից շոշափելի հաջողությունների գրանցման բացակայությունն իբրև թե պայմանավորված է կործանված երկիր ժառանգելու պատճառով և մարդիկ պետք է մոտակա ժամանակներում լավ բանի չսպասեն, նույնն էլ պարոն Մարությանն է ցանկանում հասկացնել երևանցիներին, որ աղբից շատ շուտ չեն ձերբազատվելու, իսկ պարոն քաղաքապետի մյուս խոստումների մասին պետք է ընդհանրապես երևի մոռանալ... Կամ ի՞նչ է նշանակում պարոն Մարությանի այն հայտարարությունը, որ առաջարկել են «Սանիթեք»-ին խզել պայմանագիրը և նոր մրցույթ հայտարարել, որին «Սանիթեք»-ը ևս կարող է մասնակցել, բայց վերջինններս դեմ են... Բա Երևանի քաղաքապետարանը որտե՛ղ է ու ինչո՞ւ չի արձանագրում «Սանիթեք»-ի անգործությունը և դրա հիման վրա չի խզում պայմանագիրը... Ի դեպ, լավ կլինի այսպիսի շոուների փոխարեն իշխանությունները գործով զբաղվեն, քանի որ այդ շոուներն անելուց Երևանը չի մաքրվի...»:


Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն