Երևան, 12.12.2019, 12:24,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

«Հին օրերի երգը».երբ անցյալը՝ կապում է ներկայի հետ.PHOTO

Հին օրերի երգն անցյալը կապում է ներկայի հետ.ներկան միահյուսում ապագային…
Մաչանենց տան նոր անկյունը՝ Հին օրերի երգը սոցիալական ռեստորանն է, որը մեզ տանում է դեպի անցյալ՝ դեպի մեր արմատները, դեպի մեր ավանդականն ու հայկականը, ուր ամեն անկյուն իր բովանդակությունն ու ասելիքն ունի…

Картинки по запросу մԱՉԱՆԵՆՑ գՐԻԳՈՐ

ՄԱՉԱՆԵՆՑ ԳՐԻԳՈՐ

ԳՐՈՂ,ԳԵՂԱՆԿԱՐԻՉ, ԿՈԼԱԺԻՍՏ

Մաչանենց տան հիմնադիրը՝ Հայը գենը հպարտությամբ կրող ու ամեն տեղ Հայի պատիվը բարձր պահող , գրող, գեղանկարիչ, փիլիսոփա Գրիգոր Բաբախանյանն է՝Մաչանենց Գրիգորը, ով հերթական անգամ յուրովի է կարողացել իրացնել իր մտքերն ու այն պոտենցիալը, որը նրան տրված է ի վերուստ: 

Մաչանենց Գրիգորը գաղափարը վաղուց է ունեցել. որոշել է այն իրականություն դարձնել՝կարեւորելով ու արժեվորելով նաեւ մեր տարեցների դերն ու նշանակությունը:
Սրահի մի պատի վրա էլ իր մոր գեղանկարն է փակցված:

«Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանը, որտեղ աշխատում են միայն 63 տարեկանից բարձր անձինք, -մի յուրօրինակ տապան է այստեղ ոտք դնող ցանկացած այցելուի համար: Եւ ինչպես Գրիգոր Բաբախանյանը՝Մաչանենց Գրիգորը  նշեց   Armenian Info-ի հտ զրույցում.

«Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկության եւ Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի այս նախաձեռնությունը միտված է նպաստելու մեծահասակների սոցիալականացմանը՝ տալով նրանց աշխատելու հնարավորություն եւ բարելավելու սոցիալ-տնտեսական վիճակը: Տարեցների սոցիալականացման ծրագիր «Մաչանենց տուրիզմ եւ արտ» ձեռնարկությունը դեռ 2010-ից էր սկսել, եւ այսօր ծրագիրն այլեւս պաշտոնական տեսք է ստացել: Առաջինը գորգագործությունն էր՝ տատիկները երկար ժամանակ էկո գորգեր էին գործում, իսկ հիմա արդեն սոցիալական ռեստորանն է, որը նրանց համար ուղղակի աշխատանքի վայր չէ, եւ մենք շատ կուզենայինք, որ այս օրինակը վարակիչ լիներ նաեւ մյուսների համար:
Այսօր հազարավոր ռեստորաններ կան, եւ պատկերացրեք. եթե յուրաքանչյուրը մեկ հոգու ընդունի աշխատանքի, 1000 թոշակառուի հարց կլուծվի: Եթե մեզ մոտ ստացվում է մեկ ռեստորանում ընդունել այսքան մարդ, մյուսների մոտ հաստատ գոնե մեկը կստացվի»,-նկատում է Մաչանենց Գրիգորը:

 

Картинки по запросу Մաչանենց Շուշանիկ

ՇՈՒՇԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

65-ամյա տիկին Շուշանիկը շատ երջանիկ ու ոգեւորված է, որ իրեն աշխատանքի են ընդունել՝«Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանում: 

Նա ցավով է նշում, որ հիմա միայն երիտասարդ աղջիկների են որպես մատուցող ընդունում, իսկ ահա մեծահասակներին հասնում է խոհարարի օգնականի կամ սպասք լվացողի գործը: Տիկին Շուշանիկի թոռնիկն էլ «Մաչանենց տան»-ը նկարչության խմբակ հաճախել. 3-4 տարի տատիկը «գնացել-եկել» է, ու այստեղ հասցրել է ճանաչել բոլորին: Մի օր էլ հարցրել է տնօրենին՝ արդյո՞ք իր համար որեւէ աշխատանք ունեն, ասել են՝որ շուտով լավ աշխատանք կունենա: Ու այդպես էլ ստացվել է;

 

Ի դեպ, Տիկին Շուշանիկն ու իր մյուս գործընկերուհին սիրով պատմեցին, թե ինչ կերպ են պատվում-հարգում ու ինչ տեսակ ճաշացանկով են հյուրասիրում իրենց այցելուներին՝այս Հրաշալի տապան-ռեստորանում:

 

 

Տեղեկացանք, որ ռեստորանում մատուցվում են հայկական, գյուղական, ավանդական ուտեստներ, որ մարդիկ ուտեն ու իրենց մանկությունը հիշեն:

Ռեստորան է տեղափոխվել նաեւ «Սրտի ձայների» թանգարանը, որի պահոցում պահվում են մեծահասակների ձայնագրություններ:

 

«Թանգարանը» վաղուց են ստեղծել, բայց հիմա այն, ասես, ճիշտ տեղում է հայտնվել. որի նպատակն է սերունդների միջեւ կապ ապահովելը: Եթե մարդ ուզում է՝ իր սրտի ձայնն իր թոռը կամ ծոռը լսի, ստորագրում է պայմանագիր, ձայնագրվում է խոսքը, ու Մաչանենց աշխատակիցները պարտավորվում են պահել ձայնագրությունը այնքան ժամանակ, ինչքան ցանկանում է անձը, հետո տալիս են ծոռներին լսելու: Երբ մոտենում ես պահոցին. ներսից սրտի ձայնն է կամաց հնչում: 


«Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկությունը գտել է լավագույն ձեւը՝ ծնողների, տատիկ պապիկների գիտելիքը, փորձը, կուտակած արժեքները ներդնելու սոցիալական համերաշխության զարգացման գործում: Իսկ այս քայլով՝ կարեւորվել է տարեցների,
մեծահասակների ոչ միայն խնամքը, այլեւ նրանց հանդեպ հոգածությունը, նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական, ու մշակութային կյանքում: 

 Armenian Info 

Հայկական Տեղեկատվական Պորտալ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն