Երևան, 12.12.2019, 12:04,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

Արմավիր ավտոկայարանի առյուծի բաժինը՝ վերածվում է Գնթունիքի ու քյաբաբանոցի. գլխավոր դերերում քայլիստ Աշոտը, գռդոնչի Լաուրիկն ու քամելիոն Ռուստամն են...

 

Տեւական ժամանակ է, ինչ մամուլը ահազանգում է այն մասին, որ Արմավիրի ավտոկայարանում, նոր բազազ Արտեմ է հայտնվել՝Աժ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմքով, ով Արմավիրի ավտոկայարանի տնօրեն Լաուրա Մկրտչյանի թեթեւ ձեռքով բուն է դրել ավտոկայարանի տարածքում:

 

ԱՍԻՉԸ...

Իսկ ավելի ստույգ, յոթ ճամբար ու գլխարկ փոխած Գասպարյանը 300 հազար դրամ վարձավճարի դիմաց իրենով է արել ավտոկայարանի տարածքի առյուծի բաժինը ՝ այն շահագործելու, եւ կոնկրետ բիզնես պրոյեկտի վերածելու նպատակով։

Այսինքն, պետական ավտոկայարանը՝ այսուհետ որպես սեփական դուքյան՝ ծառայելու է այժմ թավիշ հագած Ռուստամին, ով այսուհետ ասում են պրիզնատ է գալիս միայն թավշիստներին…

Ինչեւէ, ուշագրավն այնն է, որ ըստ տարածված լուրերի, նախկին ԲՀԿ-ական՝ ներկայիս թավշիստ ԵԿՄ-ական Ռուստամ Գասպարյանին տարածքի տեր դարձնող սատարիչները՝ ճոռոմ-ճոռոմ ներդրումներ խոստացող Հայավտոկայարան ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանն ու Արմավիրի Ավտոկայարանի տնօրեն Լաուրա Մկրտչյանն են՝ գրդոնչի Լաուրիկը, ով անձամբ է կամ տեսել, որ ջանֆիդայցի Ռուստամը՝ պետական ավտոկայարանի տարածքը վերածի Գնթունիքի, ու քյաբաբանոցի…


Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Աշոտ Մնացականյանի ու Արմավիրի ավտոկայարանի հանրահայատ Լաուրիկի ջերմացումը, եւ թե ի՞նչ խորքային պատճառներ ունի այն՝կիմանան թութունի կողքով անտարբեր չանցնող այս միամիտները, բայց որ «Հայավտոկայարան ՓԲԸ»-ն իր պոռոտախոս ու Նիկոլի անունը մատի փաթաթան դարձրած Աշոտ Մնացականյանը կառուցելու փոխարեն՝առայժմ միայն քանդում է, փաստ է: Փաստորեն իր պաշտոնից երջանկացած ու խանդավառված Աշոտի կիլոմետրանոց ներդրումային խոստումներից մեկը՝ գրոշներով Ռուստամներին տարածք տրամադրելն էր, ու ավտոկայարանները՝ խաշ-խորովածանոցի ու Գնթունիքների վերածելն էր, ինչի մասին խոստովանում են մանվելիզմի մարմաջով աչքի ընկնող Ռուստամն ու իր շուրջը պտտվող ջահել-ջուհուլները, որոնց կապն ուղղակի կտրել է՝բացառապես թավշյա իշխանափոխությունից հետո…

Վերջինիս շրջապատն այնքան է լկտիացել, որ կարճ ժամանակ հետո, հայ հանրությունը կարծես թե երնեկ է տալու Մանվելին ու նրա ժամանակին հղփացած շրջապատին:


Փաստորեն օրենքից, իրականությունից ու արդարությունից ճառող իշխանականները, այս դեպքում նաեւ իմ քայլական ու ինքն իր վրա զարմացած ու շիվարած Աշոտ Մնացականյանը, այս եւ այլ զավեշտալի քայլերով ու որոշումներով ամեն ժամ ու վայրկյան ապացուցում են, որ իրենց խոսքը ոչ թե գործ է, այլ օդի պղպջակ, որով հանրությանն այլեւս չես կարող կերակրել…


Ի դեպ, ինքն իրեն կինոյի տղա պատկերացնող Աշոտը, բացի այն որ տառապում է ավտոկայարաններ քանդելու ու առայժմ ոչինչ չանելու մարմաջով, ասում են նույն քանդիչ քաղաքականությունն ուզում է բանեցնել նաեւ կադրային քաղաքականության դեպքում, որի ձայնը կլսենք շուտով…

Հ.Գ

Այժմ ընթերցողի դատին ենք ներկայացնում թավշյա գյուտարար Աշոտ Մնացականյանի ու վերջինիս թավշյա կադր՝Արմավիրցի Լաուրիկի գլուխգործոցը. այն է Արմավիրի ավտոկայարանում իրականացվող քանդման աշխատանքները, ուր ախրանիկություն են անում մորուքավոր Ռուստամի թրաշամանուկները…
Փաստերն առավել քան խոսուն են.

 

 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն