Երևան, 04.12.2020, 05:31,
Քարտեզագրման աշխատանքներ են իրականացնելիս եղել, ձեռքի հետ էլ փորձել առաջ գալ.Ինչ կատարվել իրականում Տեղ գյուղում. Մանրամասնում է համայնքապետը Հանդիպում 3 Դեկտեմբեր, 2020 15:34Ի՞նչ իմաստ ունի այսօր բաժանել գոյություն չունեցող իշխանության պաշտոնները. Հայկ ԲաբուխանյանԱԱԾ-ն հերքում է՝ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիներ չեն շրջել «Շեֆդ ասում ա՝ լավ ա, դու ասում ես՝ վատ ա՞... մարդ Ձեզանից գլուխ չի հանում, մարդ Աստծո»Սերժանտը կրակի տակից փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք․ ճանաչենք մեր հերոսներինԾանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են ՀՀ ապագանԷՐԹԱՄ ՔԵԶԻ ՀԱՄԱՐ՝ ԿՐՄԵԼԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԴԱԲՐՈ» ԲԵՐԵՄ «ՇԱՔԱՐԻ ԱՐՔԱՆ» փաստորեն ճիշտ էր ասում Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի սահմանների նոր տեսքը. թուրքագետԹուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարով

Ի՞նչ է պարզել Քննչական կոմիտեն ծննդկանի և նորածնի մահվան դեպքի վերաբերյալ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990-ին, ով գտնվել է հղիության 9-րդ ամսում: 2019թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, պտուղը ծնվել է մահացած վիճակում, իսկ ծննդկանը 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, մահացել է վիրահատությունից հետո:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, բժշկական կենտրոնից առգրավվել են ծննադաբերության, նորածնի զարգացման պատմագիրը, հղիի և ծննդկանի անհատական քարտը, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի հերթապահ անձնակազմը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն