Երևան, 25.09.2017, 17:10,
«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքիցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացիphoto Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԱյն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԻ՞նչ վիճակում է գտնվում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինըՀայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEOԷդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարություններըՀարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել

«Մարդ պետք է ապրի հավատով, եւ երբեք չկորցնի լավատեսությունը՝վաղվա օրվա հանդեպ»

Հայերն Այսօր խորագրի շրջանակներում, Armenian Info-ն ներկայացնում է  զինվորական, պահեստի մայոր, բարերար եւ ճանաչված հայ Հրաչյա Պողոսյանին, ով թե' Հայաստանում, թե' ՌԴ-ում, եւ թե' ամեն տեղ,    վայելում է սեր ու հարգանք՝ հասարակական ու քաղաքական  տարբեր շրջանակների կողմից: Նրան ճանաչողները բնութագրում են որպես հայրենասեր , մարդասեր ու  արժանապատիվ հայորդու:

2017-06-12_144338

Հունիսի 10-ին, Մոսկվայի տանը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ կայացավ Ռուսաստանի օրվան նվիրված «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մեծ շուքով, իսկ բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, 1992–1995թթ. Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, հյուրեր Սանկտ-Պետերբուրգից և շատ ու շատ այլ հյուրեր՝ Մոսկվայից:

Ցուցադրությունը, որը նվիրված էր Ռուսաստանի օրվան, ինչպես նաև հայ և ռուս ժողովուրդների բազմամյա բարեկամությանը, ներառում էր ավելի քան 200 լուսանկարչական աշխատանք, որոնք պատմում էին 10 երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Սլովակիայում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլղոլիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում և Վրաստանում հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին:

Ի դեպ, միջոցառման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և Գյումրի քաղաքի ղեկավարության խնամատարությամբ 2016թ. ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ զոհված Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչի ընտանիքին հանձնվեց Հրաչյա Պողոսյանի նվիրած բնակարանի բանալին:

Ընտանիքի անդամներին հանձնելով բնակարանի հավաստագիրը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեությունը, որը մեծապես նպաստում է հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը: Նախարարն իր խոսքում հատկապես նշեց. «Այս սրահում ցուցադրվող նկարներն ու արված գործերն արդեն բնորոշում են Հրաչյա Պողոսյանին՝ որպես մեծ մարդու, հրաշալի հայի, Ռուսաստանի օրինակելի քաղաքացու ու բարերարի: Սիրելի Հրաչյա, որքան տալիս ես, թող դրա տասնապատիկն ավելանա, մեծանա նոր բարեգործական ծրագրեր իրականացնելու քո հնարավորությունները»:


Հավելենք նաեւ, որ Հրաչյա Պողոսյանը հոգևոր, մշակութային և պատմական նշանակության 80-ից ավելի կառույց է ստեղծել, հիմնանորոգել: Նրա ջանքերով հրատարակվել են տասնյակ գրքեր և պարբերականներ, նկարահանվել վավերագրական ֆիլմեր:

Միջոցառման շրջանակներում կայացավ նաև Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները» գրքի շնորհանդեսը, որը վերահրատարակվել էր Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ: Աշխատությունը ներկայացրեց մարշալի թոռը՝ Իվան Սերգեյի Բաղրամյանը:

 


Միջոցառման վերջում էլ, ցուցադրվեց «Գնացք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլ¬մը, որը նվիրված էր 1941թ. հոկտեմբերի 14-ին Լենինգրադի մարզի Տիխվին կայարա¬նում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ֆաշիստական ռմբակոծության զոհ էին դար¬ձա Լենինգրադից տարհանվող ավելի քան 2000 երեխաներ: Նշենք նաեւ, որ 2016թ-ին Հրաչյա Պողոսյանի ջանքերով երեխաների զոհվելու վայրում կանգնեցվել է հուշարձան և վերականգնվել տապանաքարը:

 

Հրաչյա Պողոսյանը, Armenian Info-ի հետ զրույցում անկեղծացավ, ասելով որ բարեգործությունը առհասարակ այս կյանքում իր համար հոգեկան վիճակ է՝ ոչ թե ինչ-որ բան ցուցադրելու, կամ ապացուցելու միջոց:

Եւ ինչպես իր խոսքում նշեց հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը. «Ես ամեն ինչից շատ գոհ ու շնորհակալ եմ, իսկ նախօրեին էլ ինձ համար մեծ պատիվ ու անակնկալ էր, երբ  Ռուսաստանի տոնի շրջանակներում ՌԴ դեսպանը հոլովվեց նաեւ իմ անունը: Եւ ես էլ օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս Ռուսաստանի տոնի առիթով, քանի որ հայ-ռուսական բարեկամությունը գիտենք, որ դարերի խորքից է գալիս: Իմ արած բոլոր գործերը ուղղված են հայ ռուսական բարեկամությունը ամրապնդելու համար՝ նախ եւ առաջ»:

-Պարոն Պողոսյան , ինչո՞վ եք զբաղվում Լենինգրադում:

-Իմ հիմնական ուղությունը՝ շինարարության ոլորտն է.երբ ես բանակից զորացրվեցի սկսեցի նախ բավականին հետաքրքիր բիզնեսով զբաղվել, (պատմում է խորը ծիծաղով), դա քյուֆթայի բիզնեսով զբաղվելն էր՝ մոտ մեկ տարի: Ի դեպ, այդ գործով զբաղվելու ժամանակաշրջանում, Սանկտ-Պետերբուգրում ես ոսկե մեդալ շահեցի՝ մրցույթներից մեկի ժամանակ:
Ինձ համար շատ հաճելի էր, որ կարողացա մեր ազգային ուտելիքը՝ ներկայացնել ՌԴ-ում: Հետաքրքիրն այնն էր, որ ես այդ ամենն անում էի երկու օգնականներիս հետ միասին, երբ շատ ժամանակ մտածում էին՝ շատ մեծ կազմակերպության ձեռքի գործը դա կարող էր լինել …
Բայց իհարկե ես հետո իմ ուժերը փորձեցի շինարարության ոլորտում, եւ հաջողեցի: Ընդհանրապես մարդ պետք է հավատով վերաբերի ցանկացած գործի, որին որ կպնում է.ուշ թե շուտ՝ այն իր դրական արդյունքները տալու է: Մարդ պետք է միշտ հավատով լինի.առանց դրա ուղղակի անհնար է ապրել:
Նույն շինարարության ոլորտը որ նշում եմ, բավականին ծանր ու բարդ ոլորտ էր, բայց ես այդ գործին էլ հավատով մոտեցա, ու ստացվեց: Թեեւ քյուֆթայից ու զինվորական ծառայությունից հետո,այն ավելի հեշտ էր թվում...(ծիծաղում է): Այս ոլորտում ինձ թվաց, որ ավելի հանգիստ եմ ապրում:

 


-Պարո՛ն Պողոսյան, Ձեր կատարած աշխատանքներն ու բարեգործություններն բավականին շատ են: Ձեզ հաջողվել է հասնել այն նպատակներին, որոնց ձգտել եք:

-Նախ՝ որպես սրտիս պարտք, ինձ համար կարեւորեցի մի պատգամ, որ երբ ունենամ ֆինանսական հաջողություններ՝ կկատարեմ մի շարք բարի գործեր և սկսած 2004 թվականից, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, Պաշարված Լենինգրադի բնակիչների և Մեծ Հայրենական պատերազմի վետերանների խորհրդի հասարակական կազմակերպությունների անդամների աջակցությամբ, իրագործում եմ իմ բարեգործական առաքելությունը։
2004 թվականին իմ առաջին բարեգործությունը, հայրենի գյուղում՝ Ագարակում էր: Կառուցվեց մի կանգառ, որը նպաստեց, որպեսզի քաղաք մեկնող երեխաներն և ուսանողները պաշտպանվեն անձրևից, քամուց և ձնից: Երեխաներն իմ կյանքի գունավոր էջերից են, այդ իսկ պատճառով Ագարակ գյուղում իմ հովանավորությամբ կառուցվեց խաղահրապարակ, որտեղ երեխաներն անցկացնում են իրենց անհոգ մանկությունը: Ագարակ գյուղը չուներ որևէ հոգևոր կենտրոն: Իմ նախաձեռնությամբ 2008 թվականին կառուցվեց եկեղեցի, որը անվանվեց Սուրբ Մարիամ Աստվածածին: Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Գարեգին երկրորդի ձեռնադրմամբ և Սրբալույս մեռոնով օծվեց եկեղեցին և զանգակատունը: Այդ օրվանից ագարակցիների կյանքը փոխվեց դեպի վեհն ու լուսավորը:
Շատ մեծ ցավ էի զգում, որ Ագարակ գյուղում չկար որևէ հուշահամալիր նվիրված Հայրենական պատերազմում զոհվածների վառ հիշատակին, կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված էր մեր անկոտրում հերոսներին:

-Դուք ապրում եք ՌԴ-ում, սակայն Ձեր կապը հայրենիքի հետ շատ ամուր է: Արյան կանչն է խոսում…
-Ես շատ բարձր եմ գնահատում այն մարդկանց, ովքեր իրենց ազգի, ընտանիքի նվիրյալ զավակներն են:
Մարդը իր արմատից, իր հողու ջրից չպետք է հեռանա: ես իմ  երեխաներին էլ, անընդհատ ուղարկում եմ Հայաստան, որպեսզի նրանք սիրեն,  հարգեն ու ավելի լավ ճանաչեն իրենց հայրենիքը: 

-Կա ՞ր երազանք, որն արդեն կարելի է ասել իրականություն է դարձել:

-Իմ երազանքներից մեկն այն էր, որ մեր հայկական խորհրդանիշ խաչքարը տեղադրվեր ռուսական հողում և ես դա իրագործեցի: Սինյավյան բարձունքում տեղադրված խաչքարը, որպես հարգանք ու շնորհակալություն է Հայրենական պատերազմում ընկածների հիշատակին, և հենց այս խաչքարով էլ սկիզբ դրվեց Փառքի համազգային եղբայրական ծառուղուն: Ասեմ, որ սա իմ առաջին տեղադրած խաչքարն էր Սանկտ-Պետերբուրգում, որին հաջորդեցին ևս չորս խաչքարեր: Այս խաչքարերն ամփոփում են գիտակցությունն ու հարգանքը՝ դեպի մեր նվիրյալ հերոսները:
Նևվսկի Պիտաչոկ անունը կրող տարածքում կանգնեցված հուշակոթողը Հայաստանի Հանրապետության նվերն է Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին: Ես գիտեմ, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են նաև մեծ թվով հայեր, պաշարված քաղաքում իր գործունեությունն է ծավալել մեծանուն Վահրամ Փափազյանը՝ հանդես գալով նաև ռազմաճակատային գծում:
Էջմիածնի Մայր տաճարում դրված երեք հուշակոթող-խաչքարերն իմ շնորհակալությունն է՝ Հայրենական պատերազմի և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի հերոսներին: Էջմիածնում, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ եպիսկոպոս Գևորգ Սարոյանի աջակցությամբ տեղադրված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանը, նույնպես իմ շնորհակալությունն է իրենց կատարած նվիրական գործերի համար, որը նվիրվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 140 ամյակին:
Ինձ ուժ և եռանդ է տալիս իմ կառուցած յուրաքանչյուր հուշարձան: Հուշարձանը դա քարե շինություն չէ, դրա մեջ կա մարդկային հոգի, շունչ, կյանք:

-Պարոն Պողոսյան, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

-Իհարկե, սիրով, ամուսնացած եմ, ունեմ 4 զավակ՝ երկու տղա, երկու աղջիկ:
Չգիտեմ պատահականություն է, թե ոչ, բայց իմ երեխաները ծնվել են հոգևորական տոներին:Image result for հրաչյա Պողոսյան

 

-Ո՞րն է Ձեր պատգամը, որ փոխանցում եք Ձեր ընտանիքին, ժողովրդին:

-Յուրաքանչյուրս պետք է ապրենք սիրով և շնորհակալ լինենք Աստծուն արևածագի համար: Պետք է սիրենք և հարգենք մեր երկիրը, ընտանիքը, միշտ հավատարիմ մնանք մեր ազգային արժեքներին, եկեղեցուն, հենց դա է կյանքի գլխավոր պատգամը: Հավատը մարդուն ուժ է տալիս դիմակայելու կյանքի դժվարություններին:

 


Հրաչյա Պողոսյանին շնորհվել է

 


Ցուցաբերած անձնուրացության համար Հրաչյա Պողոսյանին շնորհվել են բազմաթիվ պարգևներ՝ Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, Ռուս ուղղափառ եկեղեցու «Փառք ու Պատիվ» 3-րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նևսկու երկրորդ կարգի շքանշան, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվեց պետական բարձրագույն պարգև՝ «Մովսես Խորենացի» մեդալ, Ռուս ուղղափառ եկեղեցու մի շարք պատվավոր մեդալներ, ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարությունների մի շարք մեդալներ, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների բարձրագույն ոսկե մեդալներ, իսկ սփյուռքի նախարարից` «Պողոս Նուբար» մեդալ և ոսկե մեդալ։ Ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ձեռքով պարգևատրվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով:
Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ հրապարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք առանձնանում են իրենց ռազմական թեմաներով: Դրանցից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն:

Հրաչյա Պողոսյանը զինվորական է, պահեստի մայոր: Ծնվել է 1970 թ. օգոստոսի 11-ին, Արմավիրում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: 1988 թ. ավարտել է Երևանի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ. Բաբաջանյանի անվան հատուկ ռազմական դպրոցը, 1992-ին՝ ՌԴ Չելյաբինսկի ռազմական ուսումնարանը: Լեյտենանտի կոչում ստանալուց հետո զինվորական ծառայության է անցել Լենինգրադի մարզում: 1999-ին զորացրվել և սկսել է զբաղվել բիզնեսով: Զբաղվել է ազգային կերակուրների արտադրությամբ, հանրային շինարարության և վերականգնողական աշխատանքներով՝ գլխավորելով ՌԴ-ում հայտնի մի շարք ընկերություններ:

Ծավալած հասարակական և բարեգործական ակտիվ գործունեության համար նրան Սանկտ Պետերբուրգում, և, ընդհանրապես, Լենինգրադի մարզում, ընդունում են որպես հարազատի: Նա առանձնակի վերաբերմունք ունի հոգևոր արժեքների և հոգևոր խորհրդանիշների հանդեպ: Խաչքարը նրա համար մեր ժողովրդի տառապանքի, ցավի ու տոկունության խորհրդանիշներից է, այդ պատճառով էլ Սանկտ Պետերբուրգում՝ Սինյավյան բարձունքում, նրա ջանքերով տեղադրվեց խաչքար՝ որպես հարգանք ու խոնարհում Հայրենական պատերազմում ընկածների հիշատակի:Image result for Հրաչյա Պողոսյան

Հ.Գ. Եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Երևան քաղաքի Մոսկվայի տանը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ կայացած Ռուսաստանի օրվան նվիրված «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի էր ունեցել հունիսի 10-ին, իսկ ցուցահանդեսի դռները՝ բոլորի այցելուների համար բաց են մինչեւ հունիսի 24-ը: 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն