Երևան, 14.12.2019, 20:58,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

Ինչո՞ւ «ասֆալտին չփռվեց» աստղաբույլը. բուլկի արամները, միհրանները, աղվան հովսեփյաններն, ու տամոժնի Գագոները…

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է. 

Հայաստանում գործել եւ շարունակում է գործել սամասուդի ինստիտուտը. իսկ պատճառների մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է:

Անպատժելիություն՝ որը ծնել, ու շարունակելու է ծնել նոր ու հրեշավոր հանցանքներ, քանի դեռ քրեաօլիգարխիկ կլանն ու նրանց «գամփռները» իրենց ռեսուրսներով հանդերձ, վերջնականապես լուսանցքում չեն հայտնվել:

Ցավոք սրտի, ՀՀ-ում խնդիրները շարունակվում են լուծվել «սամասուդի», կրակոցների, արյունոտ «ռազբորկաների» ու մարդասպանության ճանապարհով, ինչն անշուշտ լավ հանգրվանի չի կարող տանել: 
Երևանում, ընդամենը մի քանի օր առաջ էլ, ողջ հանրության ուշադրությունը սեւեռվեց եւս մեկ աղմկահարույց սպանության շուրջ, երբ հրազենի գործադրմամբ գնդակահարվեց «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ «Անդո Խրոմոյ»-ը:

Image result for կրակել են

Ո՞վ է ի վերջո պատասխան տալու երկրում մոլեգնող այս անպատժելիության մթնոլորտի, լկտիության կրիմինալին բռնել-բաց թողնելու, եւ երկրում ծնվող բազմաթիվ հանացագործությունների համար:

Քրեածին իրավիճակը Հայաստանում ակնհայտորեն սրվել է, եւ ակնհայտ է, որ իրավապահ համակարգը չի տիրապետում իրավիճակին, ավելի ճիշտ՝ հանրության մեջ նվազել է վստահությունն ու հարգանքը՝ իրավապահ կառույցների նկատմամբ: 
Տպավորությունն այնպիսին է, որ շարունակում են պաշտպանվել կոնկրետ խավերի շահեր, ինչը նույնպես կարող է քրեածին իրավիճակի սրման պատճառ հանդիսանալ:

Հանրության աչքի առաջ, տարիներ շարունակ իրենց սեւ գործն արած կրիմինալ խմբավորումներն ու նրանց կոռուպցիոներ հայրիկներն ու քավոր– սանիկները, որոնց մասին ամենաշատը բարձրաձայնել են օրվա իշխանավորները, օրենքի առաջ պատասխան տալու, եւ համապատասխան պատիժ կրելու փոխարեն՝ շարունակում են բարգավաճել ու գործել՝«ջրելով»անցյալի հետքերը:

Իսկ որ ամենազավեշտալին է, դեպքի վայրից «թռնում են», երբ հասունանում է պահը՝ արդարադատության «փայտիկի» հետ առերեսվելու…
Ի դեպ,  միջանկյալ մի հարց.  մեր «ասֆալտչիկ» բարեկամներին. ամոթ չլինի հարցնելը. Ինչո՞ւ այդպես էլ ասֆալտին չփռվեցին բուլկի արամները, լիսկաները, միհրանները, աղվան հովսեփյաններն, ու տամոժնի Գագոները…

Ո՞ւր կորան նախկին հանցավոր ռեժիմի սպասարկուները. ինչո՞ւ նրանցից գեթ մեկը չկանգնեց արդար դատարանի առաջ, որոնց մասին տարիներ առաջ, ԱԺ ամբիոնից ահազանգում էր դասականը. «Ապերյոն», «Մեգաֆուդ», «Մեգա մոթորս», «Չիմեգ» ՍՊԸ-ները, «Սանտաֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, Ամասիայի կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլ օբյեկտների հետ ասոցացվող 

ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ու՞ր կորավ: Որտեղ է նա վայելում «վաստակած» հանգիստը: 
Հանրությունն ուզում է իմանալ, թե ե՞րբ է վերջապես ԱԱԾ-ն ֆեյք բռնելու փոխարեն, օրինակ բռնելու գագիկ խաչատրյաններին…

Ահա այս եւ այլ «թոզ փչոցների» պատճառով է, որ կրիմինալի «աչքը շարունակում է ուտել» օրենքն ու արդարադատությունը, ընդ որում՝ գրեթե բոլոր մակարդակներում: 
Պարոնա՛յք իրավապահներ, եւ ՀՀ Արդարադատության համակարգի պատասխանատուներ, եթե այդքան անճար եք, չեք կարողանում աշխատել, եւ տիրապետել իրավիճակին՝ փոխեք Ձեր աշխատանքի բնույթը: 
Քրեածին մթնոլորտի, և այդ քրեական գործելակերպի, քրեական մտածելակերպի շարունակական անպատասխանատվությունը հանգեցնում է այն իրավիճակին, ինչն այսօր ունենք, և այս պարագայում, բնականաբար, ինչ-որ խնդիր լուծելու համար քրեական աշխարհի կանոնները որպես գործիք սկսում են գործել հասարակության ներսում:

Հայրենի իրավապահները առնվազն տեղյակ պետք է լինեն իրավիճակին, և վերահսկողության տակ պահեն այն, քանզի իրավապահ համակարգի գործառույթներից է նաև հանցագործությունների կանխարգելումը, ինչի մասին ևս նրանք պարբերաբար աղաղակում են: 
Նույն ոստիկանությունը, ո՛չ մարդկային, և ո՛չ էլ ֆինանսական ռեսուրսների առումով խնդիրներ չունի և իրավիճակին էլ քաջատեղյակ է, պարզապես այլ խնդիր է, որ իրավապահ համակարգը չի կարողանում իր գործառույթները պատշաճ ձևով իրականացնել:
Չեք զգո՞ւմ, որ Ձեր թավշյա պրոֆիլակտիկները անարդյունավետ են, եւ ոչ կենսունակ. փորձե՛ք մի քանի ժամով հավաքել բոլոր զենքերը, եւ այլեւս կրակող չի լինի…


Մենք Սիցիլիայի եւ ոչ էլ Պաբլո Էսկոբարի Կոլումբիայի վերածելու երկիր չունենք…

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն