Երևան, 22.09.2019, 20:52,
Մեր անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է ,իսկ Հայրենիքին ծառայելը՝ յուրաքանչյուրիս պարտքն ու պատիվըՍա հորդ տունը չի. պաշտոնական Երեւանը պարտավոր է Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ. Դավիթ ԲաբայանՀեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանի հրաժեշտի խոսքըԵթե չլիներ պատվախնդիր ապարանցին, Աստված գիտե կկարողանայի՞ք արդյոք մեկ մոմ վառել եկեղեցում… Օսիպյանը դիմում է գրել.hraparak.amԱրթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մաս«Իմ քայլը» խմբակցության նիստում որոշվել է նախաձեռնել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու գործընթացԿրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի մոտ«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով».Ֆելիքս Ցոլակյան«Պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել իրենց տանը». Ա. Հովհաննիսյան

Գրեթե անհնար է ռեաբիլիտացնել Քոչարյանի անունը

Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռոբերտ Քոչարյանի հայտը.քաղաքականություն վերադառնալու, եւ նրա հայտարարությունները՝ հատկապես համախմբող կենտրոն դառնալու առթիվ, այսօրվա դրությամբ գրոշի արժեք չունեն, քանի որ հասարակությունը մերժել է նրան եւ կշարունակի մերժել…
Այն պարզ պատճառով, որ հանրությունը մինչ օրս լիրաժեք պատասխաններ չի ստացել, թե վենդետաների մասին ահազանգող Քոչարյանի իշխանության օրոք ինչու տեղի ունեցան խայտառակ ոճրագործություններ, որոնք որպես ամոթալի խարան՝ կախված մնացին Հայոց պետականության գլխին:

Հասարակությունն ուզում է իմանալ.ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին: Ո՞վ էր այդ սպանդի ու դավադրության գլխավոր մեղավորն ու «կնքահայրը»:

Ի վերջո, դա «ուչաստկովիի» գո՞րծ էր, թե…

Եւ երկրորդ. ի՞նչ կատարվեց 2008 -ի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում: Երբ Երևանում ուժի կիրառմամբ ցրեցին ընդդիմության զանգվածային բողոքի ակցիան, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ գնդակահարվեցին:
Ի՞նչ հետք են թողել այդ իրադարձությունները երկրի քաղաքական կյանքում, ինչպե՞ս են ազդել հասարակության վրա, և ո՞վ է պատասխանատու մարդկանց մահվան համար: Հետաքրքիր է. այս ամենի մասին Քոչարյանն ինքն անձամբ խորհե՞լ է…
Արդյո՞ք Քոչարյանը մինչ օրս չի ըմբռնել, որ ժողովրդավարությունը ՀՀ-ում «մորթվեց» 10 տարի առաջ՝ 2008-ի մարտի 1-ին։ Երբ զորքը դուրս եկավ խաղաղ ժողովրդի դեմ :

Էլ չասենք, թե ո՞ւմ խղճին է «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած հայտնի դեպքը, (քոչարյանական տարիներին) բազում ընդդիմադիր գործիչներին անկյուն մղելու սառնասիրտ քաղաքականությունը, «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին ամենացինիկ ձեւով եթերազրկելու խայտառակ իրողությունը, եւ այսպես շարունակ: Հայտնի փաստեր, որոնց առկայության պայմաններում գրեթե անհնար է ռեաբիլիտացնել Քոչարյանի անունը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն