Երևան, 22.09.2019, 20:52,
Մեր անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է ,իսկ Հայրենիքին ծառայելը՝ յուրաքանչյուրիս պարտքն ու պատիվըՍա հորդ տունը չի. պաշտոնական Երեւանը պարտավոր է Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ. Դավիթ ԲաբայանՀեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանի հրաժեշտի խոսքըԵթե չլիներ պատվախնդիր ապարանցին, Աստված գիտե կկարողանայի՞ք արդյոք մեկ մոմ վառել եկեղեցում… Օսիպյանը դիմում է գրել.hraparak.amԱրթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մաս«Իմ քայլը» խմբակցության նիստում որոշվել է նախաձեռնել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու գործընթացԿրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի մոտ«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով».Ֆելիքս Ցոլակյան«Պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել իրենց տանը». Ա. Հովհաննիսյան

Ես անուններ չեմ տվել, ես ուղղակի դիմել եմ իրավապահներին

Տեւական ժամանակ ,է ինչ տարբեր շրջանակների կողմից , պարբերաբար լուրերի թոփ տասնյակում է հայտնվում հայտնի հեղինակություն Ռուբեն Կոստանյանի՝ Բոգոյի անունը, ում անունը ըստ էության փորձ է արվում հոլովվել ամենատարբեր պատմությունների միջով: 

Թե ինչու՞ է պարբերաբար թիրախում հայտնվում Կոստանյանը, եւ թե ի՞նչն է պատճառը որ մշատպես արհեստական պատմությունների մեջ են փորձում ներքաշվել հենց Կոստանյանին, առայժմ դժվար է ասել, թեեւ մյուս կողմից էլ չի կարելի բացառել, որ այս ամենն ուղղակի ոչ այլ ինչ է, քան հերթական ինտրիգն ու տեսարաններ ապահովելը:

Image result for Բոգո Շուշանիկ

Ի դեպ, օրերս էլ հերթականի նման Կոստանյանի անունը հոլովել էր «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը, ով հերթական անգամ ահազանգել էր այն մասին, թե Բոգոն արդեն երկար ժամանակ է՝ ազդում է «Երեւան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա՝ սեփական ավտոմեքենաներով նշված երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելով:

Ի դեպ, մամուլում տեղ գտած հրապակումներից մեկի համաձայն, Շուշանիկ Խաչատրյանը նաեւ հույս էր հայտնել, որ հայրենի իրավապահները արագ կգտնեն եւ կպատժեն նրանց, ովքեր վնասել են իր ավտոմեքանայի հետնապակին:
Թե ի՞նչ էր այս ամենով ցանկացել ակնարկել Շուշանիկ Խաչատրյանը, եւ թե իրականում ինչո՞ւ էին որոշ հարթակներում զուգահեռներ անցկացվել Շուշանիկ Խաչատրյանի բիզնես գործերի ու նրա ավտոմենքենային հետնապակին ջարդելու միջեւ, եւ ինչու՞ էր այս պատմությունների մեջ նորից փորձ արվել շրջանառել հեղինակությու Ռուբեն Կոստանյանի անունը, նախ փորձեցինք ստանալ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր Շուշանիկ Խաչատրյանի տեսակետը, ով մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը.

-Ես ազիզ ջան, հիմա ոչ կարող եմ անուններ տալ, ոչ էլ մարդկանց անուններ հոլովել: Ես ընդամենը ահազանգել եմ դեպքի մասին, ու ասել եմ, որ խնդրով զբաղվեն:

-Տիկին Խաչատրյան այսինքն դուք Ռուբեն Կոստանյանի անունը չեք տվել, բայց ինչ-ինչ շրջանակներ կարծես թե փորձել էին զուգահեռներ անցկացնել, եւ տպավորություն ստեղծել, որ Կոստանյանի անունը այնուամենայնիվ հնչեցվել էր…

-Ոչ, ոչ, ես Կոստանյանի անուն չեմ տվել. Ես ինչպե՞ս կարող եմ տալ անուն, երբ չգիտեմ, թե ովքեր են կանգնած իմ մեքենայի ապակիները կոտրելու գործի մեջ:
Ես դրա համար դիմել եմ իրավապահներին, թող նրանք պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, եւ ով է կատարել այդ արարքը:

-Իրականում ի՞նչ կռվախնձոր կա Ձեր եւ Ռուբեն Կոստանյանի միջեւ, որ այդպես էլ այդ հակամարտության վերջը չի երեւում:

-Իմ խնդիրը մեկն է. ես ուզում եմ նորմալ աշխատել. ես վարկեր ունեմ, գումարներ ունեմ բանկերին վճարելու, էդքան մեքենաներ եմ բերել, որ գումար արժե, ու հիմա ես պետք է կարողանամ աշխատեմ: Բայց դուք էլ լավ գիտեք, որ ինձ խանգարում են:

-Իսկ ի՞նչ կապ ունի Ռուբեն Կոստանյանը, երբ նա ըստ էության հայտնի Կիլիկիա ավտոկայանի հետ իրավաբանորեն որեւէ կապ չունի:

-Դե ազիզ ջան, էդ մասին ես շատ եմ խոսել, ու իմ ասելիքը ասել եմ:

-Լավ, ի վերջո, բիզնես ոլորտում առկա խնդիրները հարթեցնելու եւ կնճռոտ հարցերին լուծում տալու համար, ի՞նչ սպասելիքներ ունեք նոր իշխանություններից,եւ ըստ Ձեզ նախորդ, թե՞ ներկայիս իշխանությունների օրոք էին տնտեսվարողներն առավել պաշտպանված:

-Ազիզ ջան, ես նախորդներից էլ դժգոհելու բան չունեմ. Սերժ Սարգսյանից էլ ասեմ, որ շատ գոհ եմ, որովհետեւ մարդուն ինչ հարցով դիմել եմ՝ իմ գործերին ընթացք է տվել, արձագանքել է : Ես ո՞նց կարող եմ էդ մարդու մասին վատ բան ասել: Նույն էլ կարող եմ ասել նոր իշխանությունների մասին, քանի որ նրանք էլ ուզում են առաջացած խնդիրները կարգավորեն, ու լուծումներ գտնեն ոլորտում առկա բարդությունների հետ կապված:


Հ. Գ

Այսքանից հետո, իսկապես հարց է առաջանում, թե սոցիալալան տիրույթում, ով ու՞մ ջրաղացին փորձում ջուր լցնել շահարկելու անուններ, երբ տվյալ դեպքում, որեւէ մեկի կողմից կոնկրետ անուն չէր շեշտվել, թե ով կարող էր կանգնած լինել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի մեքենայի հետանապակին ջարդելու գործում:
Հիմա ի՞նչ է. սա մանիպուլյացիա չէ՞, երբ Շ. Խաչատրյանը կոնկրետ անուն չի հնչեցրել դեպքի հետ կապված, բայց որոշ շրջանակներ այնուամենայնիվ քաղաքական դիվիդենտներ քաղելու մոլուցքից այդպես էլ չեն հանդարտվում:

Հաջորդիվ՝ կփորձենք ներկայացնելու շահագրգիռ կողմերի տեսակետը նույնպես:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն