Երևան, 27.10.2020, 10:53,
«Կանգնեցրե՛ք այս նոր ցեղասպանությունը»․ Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանըՊատերազմ տեսած ու հաղթածներն արդեն Զինվորի տանն են. Արմեն Մուրադյան (լուսանկարներ)ЧЕЛОВЕК, КОТОРЫЙ С АРМЯНСКИМ СОЛДАТОМ С ПЕРВОГО ДНЯ ВОЙНЫ...ԻՐԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԼԽԱՏԵԼԸ ԿԱՄ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՒ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼԸ. ՍԱԻԴ ԽԱԹԻԲԶԱԴԵՍամվել Կարապետյանը պատասխանել է Իլհամ ԱլիևինԱրցախյան մարտերում քաջաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի անդամ Հենրիկ ՀակոբյանըԶախարովան մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է կատարվել Ղարաբաղյան հարցով 11-ժամյա բանակցությունների ետնաբեմումՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...ՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ԱՐԹՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ.Պարտական ենք Ձեզ մեր կյանքով, մեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանով...Կոշտ արձագանք՝ Բաքվի ահաբեկչական գործողություններին

Պոլսո պատրիարքի թեկնածություն պետք է դնեն Թուրքիայում ծնված, աշխարհի ցանկացած մասում գտնվող հայ հոգեւորականները. Փայլան

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրվելուց հետո Կարո Փայլանը իր մտքերով է կիսվել թուրքական Bianet.org կայքի լրագրողի հետ։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, որ պատրիարքական տեղապահի ընտրություններն էլ մի փոքր սխալով են անցկացվել, քանի որ դրան մասնակցել է ընդամենը 2 հոգեւորական, այնինչ պետք է մասնակցեին աշխարհի ցանկացած վայրում գտնվող եւ Թուրքիայում ծնված հայ հոգեւորականներից ցանկացածը։


Փայլանը շեշտել է, որ պատրիարքական տեղապահի ընտրություններից հետո արդեն մտնում են պատրիարքի ընտրությունների կազմակերպման փուլ՝ հույս հայտնելով, որ անցկացման թույլտվությունը երկրի ՆԳ նախարարությունը առանց հապաղելու կտա։

«Պոլսո պատրիարքի ընտրության համար պետք է աշխարհի բոլոր մասերում ապրող եւ Թուրքիայում ծնված բարձրաստիճան հայ հոգեւորականներին նամակ գրել եւ հրավիրել պատրիարքի թեկնածություն դնելու։ 10 տարի ընտրություն տեղի չի ունեցել։ Պատրիարքարանը կառավարվել է նշանակովի անձի կողմից։ Հիմա ժամանակն է ժողովրդավարական ընտրություն կազմակերպել»,–ասել է Փայլանը։

Նշենք, որ օրեր առաջ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ է ընտրել եպիոսկոպոս Սահակ Մաշալյանը՝ 2 ձայն ավել հավաքելով մյուս թեկնածու, արք. Արամ Աթեշյանից։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն