Երևան, 22.09.2019, 20:51,
Մեր անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է ,իսկ Հայրենիքին ծառայելը՝ յուրաքանչյուրիս պարտքն ու պատիվըՍա հորդ տունը չի. պաշտոնական Երեւանը պարտավոր է Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ. Դավիթ ԲաբայանՀեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանի հրաժեշտի խոսքըԵթե չլիներ պատվախնդիր ապարանցին, Աստված գիտե կկարողանայի՞ք արդյոք մեկ մոմ վառել եկեղեցում… Օսիպյանը դիմում է գրել.hraparak.amԱրթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մաս«Իմ քայլը» խմբակցության նիստում որոշվել է նախաձեռնել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու գործընթացԿրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի մոտ«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով».Ֆելիքս Ցոլակյան«Պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել իրենց տանը». Ա. Հովհաննիսյան

ԱԱԾ-ն կանխել է ակնաբուժական կլինիկայի ղեկավարից գումար շորթելու փորձը

Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3.1 կետերով հարուցվել է քրեական գործ շորթում կատարելու հատկանիշներով, հաղորդում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ տվյալներով պարզել են որ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն նախնական համաձայնության գալով՝ հանրապետությունում գործող հայտնի հիվանդանոցներից մեկի ակնաբուժական կլինիկայի ղեկավարին փորձել են շանտաժի ենթարկելով՝ խոշոր չափի գումար շորթել նրանից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են, որ կհրապարակեն նրան արատավորող և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, եթե նա իրենց չփոխանցի 1500- 2000 ԱՄՆ դոլար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն չեն կարողացել իրենց նպատակին հասնել, իսկ ԱԱԾ քննչական վրաչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են այն տարածքի քննչական բաժին, որտեղ գործում է ակնաբուժական կլինիկան:

 

Աղբյուրը` SHAMSHYAN.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն